Yerevan, 14.October.2026,
00
:
00
BREAKING


Խոակին Կապառոս․ «Մեր նպատակը երիտասարդ ֆուտբոլիստների աճին նպաստելն է»

SPORT

Հայաստան-Չեռնոգորիա ընկերական հանդիպմանն ընդառաջ՝ մարտի 23-ին` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Ստյոպա Մկրտչյանի  նախախաղային մամուլի ասուլիսը։

 

(Հարցեր Ստյոպա Մկրտչյանին)

  -Ստյոպա, առաջին անգամ ես հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական, կխնդրեմ պատմել քո տպավորությունների և հույզերի մասին:

-Շատ ուրախ եմ, որ հրավիրվել եմ ազգային հավաքական: Դա մանկուց իմ երազանքն է եղել, երբ դեռ նոր էի հաճախում ֆուտբոլի: Սա իմ կյանքի ամենամեծ նպատակներից է եղել՝ խաղալ ու հետո ամրապնդվել հավաքականում, դառնալ կարևոր ֆուտբոլիստ, ու ես գնում եմ դեպի իմ նպատակը: Շատ շնորհակալ եմ, որ վստահել են ինձ:

-Ստյոպա, ի՞նչ կարծիք ունես Չեռնոգորիայի հավաքականի մասին և ի՞նչ խաղեր ես դիտել:

-Դիտել ենք խաղերը, գիտենք, որ շատ լավ հավաքական է, շատ ուժեղ թիմ է: Գիտենք նրանց ուժեղ ու թույլ կողմերը ու կփորձենք վաղը օգտագործել դա, որպեսզի հաղթենք:

-Ստյոպա, դու այս պահին 3 հավաքականում խաղալու հնարավորություն ունեիր: 3-ն էլ միաժամանակ հանդիպումներ են անցկացնում: Երբ ազգային հավաքականից հրավեր ստացար, քո մտքում տարբեր հակասական էմոցիաներ կայի՞ն: Մ-19-ին կարող էիր օգնել էլիտ-ռաունդում, երիտասարդականին՝ Եվրո 2023-ում, իսկ ազգայինին՝ ընկերական խաղերում:

-Իրականում 3 հավաքականների խաղերն էլ շատ կարևոր էին, քանի որ մինչև 19 և 21 տարեկանների հավաքականներն անցկացնելու են Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումներ: Սա էլ երկրի ազգային հավաքականն է,  գլխավոր հավաքականը: Իրականում անբացատրելի էին իմ զգացողություններն այդ պահին, բայց շատ ուրախ էի, որ հրավիրվել էի ու այդ պահից սկսած մտածում էի ազգային հավաքականի մասին:

 

(հարցեր Խոակին Կապառոսին)

-Արդյո՞ք առաջիկա մրցակիցները՝ Չեռնոգորիան ու Նորվեգիան, ընտրվել են՝ հաշվի առնելով մեր մրցակիցներին Ազգերի լիգայում, և ի՞նչ առաջնային նպատակներ պիտի լուծվեն հենց այս ընկերական խաղերի միջոցով:

-Երբ մենք ընտրում էինք մրցակիցներին, հաշվի առանք այն, որ այս հավաքականները իրենց խաղաոճով շատ նման են մեր մրցակիցներին, որոնց կհանդիպենք հունիսին: Մենք պետք է կարողանանք մրցակցել այդպիսի թիմերի դեմ, որոնք առաջին հերթին աչքի են ընկնում շատ ուժեղ ֆիզիկական պատրաստվածությամբ: Այդ թիմերի գրեթե բոլոր ֆուտբոլիստները  հանդես են գալիս Եվրոպայի ուժեղագույն առաջնություններում, և այս 2 ընկերական հանդիպումներում մենք ուզում ենք ստուգել և հասկանալ, թե ինչ կարող ենք անել: Նաև ցանկություն ունենք տեսնելու նոր տղաներին, որովհետև այլ հնարավորություններ շատ չունենք:

-Վարազդատ Հարոյանը բաց է թողել «Կադիս»-ի վերջին հանդիպումները: Նախ ի՞նչ կասեք իր ներկայիս մարզավիճակի մասին: Ինչպես նաև «Կադիս»-ում  մարզչական փոփոխությունից հետո Հարոյանը կորցրել է իր դերը մեկնարկային կազմում, հետաքրքիր է ձեր տեսակետը՝ այս հարցի հետ կապված:

-Պատասխանելով առաջին հարցին՝ Հարոյանը լավ մարզավիճակում է, քանի որ Իսպանիայում ֆուտբոլիստների առջև շատ մեծ պահանջներ են դրվում, ֆուտբոլիստը պարզապես չի կարող թուլանալ: Այնպես որ նա ներկայացավ հավաքական շատ լավ մարզավիճակով: 

Ինչ վերաբերում է 2-րդ հարցին, դա մեզանից կախված չէ: Համենայնդեպս, Հարոյանը մոտիվացված է և լավ է մարզվում: Եվ երբ մարզիչը որոշի նրան ընդգրկել հիմնական կազմում, պետք է տեսնի, որ Հարոյանը 100 տոկոսով պատրաստ է:

 -Բոլորս էլ գիտենք, որ Արթուր Սերոբյանը լավ ֆուտբոլիստ է, կուզեի իմանալ, թե ո՞ր որակների համար է նա հրավիրվել հավաքական:

-Դուք արդեն պատասխանեցիք այդ հարցին: Նա հրավիրվել է հավաքական՝ շնորհիվ իր տաղանդի, ինչպես և Ստյոպան: Իրականում տարիքը հաշվի չենք առնում, որովհետև եթե ֆուտբոլիստը պատաստ է, նրան հրավիրում ես: Այդ ֆուտբոլիստները պետք է ադապտացվեն այսքան բարձր մակարդակի հանդիպումներին և պահանջներին: Դա մեզ համար շատ նպաստավոր է, քանի որ բացի նրանից, որ երիտասարդ ֆուտբոլիստների ենք ընդգրկում հավաքականի կազմում, դա նաև խթան է ավելի փորձառու ֆուտբոլիստների համար, որ ավելի զգոն լինեն: Եվ բնականաբար մենք տաղանդավոր ֆուտբոլիստների կարիք ունենք:

-Դուք արդեն խոսեցիք երիտասարդ ֆուտբոլիստների մասին, կհստակեցնե՞ք, թե ինչ չափանիշներով եք ընտրել նրանց, ընդհանրապես հայտացուցակը ի՞նչ չափորոշիչներով եք կազմել: Եվ ո՞րն է գլխավոր խնդիրը, որ առաջիկա 2 խաղերին կփորձեք լուծել:

-Մենք հետևում ենք այդ ֆուտբոլիստների ելույթներին մեր ազգային առաջնությունում, օրինակ ԲԿՄԱ-ն, որը  Հայաստանի Պրեմիեր Լիգայում է հանդես գալիս: Այդ տղաներն աչքի են ընկնում իրենց թիմերում, և կարծում ենք, որ կարող են ապագայում և նաև մոտ ապագայում օգտակար լինել թիմին:

Ֆեդերացիան ծրագիր է մշակում, որի շրջանակում մենք աշխատում ենք բավականին երիտասարդ ֆուտբոլիստների հետ: Եվ պետք է շնորհակալություն հայտնենք ակումբներին, որոնք մեզ տրամադրում են այդ տաղանդավոր տղաներին, որոնց հետ աշխատում ենք: Մենք այդ բոլոր տղաների հետ անհատական աշխատանք ենք կատարում՝ կապված ֆիզիկական պատրաստվածության հետ, ինչպես նաև սննդակարգի հետ կապված, որովհետև մենք այդ տաղանդավոր տղաների կարիքն ունենք: Այսօր 2 հոգի են ընդգրկվել ազգային հավաքականում, սակայն այն տղաները, որոնց հետ աշխատում ենք, հետագայում, եթե համապատասխան աճ գրանցեն, ապա ևս կընդգրկվեն հավաքականի կազմում: Սա շատ լավ նախագիծ է, որն իրագործվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից:

-Հենրիխ Մխիթարյանի՝ կարիերան հավաքականում ավարտելուց հետո, մեր ընտրանին  առաջին հանդիպումն է անցկացնում: Ճիշտ է՝ դուք Մխիթարյանի հրաժեշտի նամակից հետո Ձեր խոսքն ասել եք, բայց ամեն դեպքում մոտավորապես 15 տարի հավաքականում շատ կրիտիկական պահերի, երբ Մխիթարյանը չի եղել, մենք հույս ենք ունեցել, որ նա հաջորդ խաղին կվերադառնա, կուղղվի ինչ-որ բան: Հիմա վստահ կարող ենք ասել, որ նա չի լինի հավաքականում: Կարելի է ասել հայկական ֆուտբոլում նոր փուլ, նոր էջ է սկսվում: Ձեզ համար հավաքականում ինչ-որ բան փոխվու՞մ է:

-Սա Հենոյի անձնական որոշումն է: Մենք բոլորս գիտակցում ենք նրա տաղանդը և հասկանում ենք, թե նա ինչ նշանակություն է ունեցել ազգային հավաքականի համար: Հենոն իր տունը ունի, և դա ֆուտբոլի  ֆեդերացիան է: Նման իրավիճակներ շատ եմ տեսել իմ երկրում, Իսպանիայի հավաքականի պարագայում, որտեղ աշխարհի բազմաթիվ  չեմպիոններ էին հանդես գալիս՝ Պույոլը, Ինյեստան, Չավին: Եկավ մի պահ, երբ այս բոլոր ֆուտբոլիստները պետք է որոշում կայացնեին և հեռանային ազգային հավաքականից:

Բնականաբար, Հենոն հայկական ֆուտբոլի դրոշակակիրն, է և ինձ համար ճոխություն էր նրա հետ աշխատելը: Ի՞նչ ենք անելու առանց Հենոյի: Մենք արդեն փորձ ունենք առանց Մխիթարյանի հանդիպումներ անցկացնելու: Ամենակարևորն այս պարագայում այն է, որ թիմը շարունակի աճ գրանցել և առաջադիմել իր խաղային որակներով:

-Արդեն որոշվա՞ծ է ով է լինելու հավաքականի ավագը Մխիթարյանի հեռանալուց հետո: Ձեր օրոք ամենաշատ նոր ֆուտբոլիստներն են հրավիրվել ազգային հավաքական, մանավանդ երիտասարդների մասին է խոսքը: Արդյո՞ք շարունակվելու է այս պրոցեսը, և արդյո՞ք Դուք գոհ եք բոլոր նորեկներից, որոնք իրենց նորամուտը նշել են հավաքականում:

-Ավագը կարող է լինել Վարազդատ Հարոյանը, Գևորգ Ղազարյանը կամ Արտակ Գրիգորյանը: Շատ գոհ եմ, որ շատ երիտասարդ ֆուտբոլիստների ենք ներգրավում հավաքականի կազմում՝ չմոռանալով նաև վետերաններին: Սա է կյանքը: Մեր նպատակն է նպաստել երիտասարդ ֆուտբոլիստների աճին, որ հետագայում նրանք մրցունակ լինեն միջազգային ասպարեզում:

-Կասկած կա, որ Ադամյանը և Սելարայանը ձևացրել են, որ վնասվածք ունեն:

-Համաձայն չեմ, դա բոլորովին չի համապատասխանում իրականությանը: Երկուսն էլ շատ մեծ ցանկություն ունեին գալու ազգային հավաքական: Նրանց ակումբներից արդեն ստացել ենք համապատասխան վկայությունները, որ նրանք իրոք վնասվածք ունեն: Նրանց հետ էլ ենք զրուցել, նրանց բժիշկների հետ էլ: Ցանկանում եմ, որ հնարավորինս շուտ վերականգնվեն: Շատ կուզեի, որ արդեն մյուս մրցափուլում սկսեին խաղալ:

Դուք բոլորդ ճանաչում եք Սարգիս Ադամյանին, նա շատ նվիրված է ազգային հավաքականին և շատ ջերմ հարաբերություններ ունի թիմակիցների հետ: Լուկասը ևս նվիրված է և շատ մեծ ցանկություն և խանդավառութուն ունի հետագայում խաղալու հավաքականի կազմում: 

 

Մամուլի ասուլիսը ամբողջությամբ՝ ստորև։ 

“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program