Yerevan, 06.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մամախուանա՝ բուժիչ էլիքսի՞ր, թե՞ ոգելից խմիչք. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մամախուանան ալկոհոլային խմիչք է, որը անպայման պետք է փորձել, եթե դուք գտնվում եք Դոմինիկյան Հանրապետությունում: Եվ դրա համար կա մի քանի պատճառ: Առաջին հերթին՝ դա Կարիբյան ավազանի էկզոտիկ խմիչք է: Մամախուանան ազգային խմիչք է, որի որոշ բաղադրիչներ կան բացառապես Կարիբյան ավազանի կղզիներում: Մամախուանայի պատմությունը շատ հետաքրքիր է: Ըստ լեգենդի, եղել է Խուանա անունով վուդու կախարդ, որն էլ ստեղծել է այդ հրաշագործ դեղամիջոցի բաղադրատոմսը տեղի բնակիչների բուժման համար։

Եվ քանի որ դրա պատրաստման մեջ օգտագործվել է գինի և ռոմ, արդյունքում ժամանակի ընթացքում մամախուանան սկսել են օգտագործել ոչ միայն բժշկական նպատակներով։ Թուրմի անվան ծագման մեկ այլ տարբերակ ավելի պրոզայիկ է։ Ենթադրվում է, որ այն առաջացել է ֆրանսիական «damejeanne» բառից, որը բառացի նշանակում է «հյուսած շիշ»։ Բանն այն է, որ հենց նման տարողությունների մեջ էլ վաճառվում է այդ խմիչքը։ Իսկ ընդհանուր առմամբ, մամախուանան արտասովոր տեսք ունի. շշի մեջ մուգ շագանակագույն հեղուկի հետ միասին լողում են կեղևի կտորներ, ճյուղեր ու տերևներ։ Այդ ալկոհոլային ըմպելիքը համեղ է և օգտագործվում է և՛ որպես ինքնուրույն խմիչք, և՛ որպես կոկտեյլների մաս:

Այն պետք է խմել փոքր չափաբաժիններով. կարելի է նոսրացնել կամ էլ ավելացնել սառույց։ Երկրորդ պատճառն այն է, որ մամախուանան համարվում է կյանքի էլիքսիր: Ասեկոսեներ կան, որ այն ունի բազմաթիվ բուժիչ հատկություններ. ուժեղացնում է իմունիտետը, օգնում է ստամոքսի, հոդերի ցավերի դեպքում, հակասեպտիկ է, ունի տոնիկ ազդեցություն: Եվ այս ամենը, ամենայն հավանականությամբ, ճիշտ է, քանի որ ըմպելիքի հիմքը այնպիսի խոտաբույսերի հավաքածու է, որոնցից շատերը բուժիչ են։

Ընդհանուր առմամբ, մամախուանան կարող է պարունակել 6-ից 20 բաղադրիչ, և միայն փորձառու հեքիմները գիտեն, թե ինչպես ընտրել ճիշտ բաղադրիչները ճիշտ համամասնությամբ: Այդ տեղական «կյանքի էլիքսիրը» նաև կոչվում է «կրքի խմիչք», քանի որ այն հզոր աֆրոդիզիակ է: Երրորդ պատճառը դրա բացառիկությունն է: Մամախուանան տնային պայմաններում պատրաստվող արևադարձային հազվադեպ հանդիպող ըմպելիք է: Չնայած այն հանգամանքին, որ այն վաճառվում է Դոմինիկյան Հանրապետությունում գրեթե ամենուր, մամախուանան չի արտահանվում այլ երկրներ և չի արտադրվում արդյունաբերական մասշտաբով։ Քանի որ դա ոգելից խմիչք է, անհնար է նաև այն արտահանել երկրից՝ նույնիսկ որպես հուշանվեր։

Բայց ելք կա. դուք կարող եք գնել խոտաբույսերի հատուկ հավաքածու, որը վաճառվում է շշով կամ տոպրակներով, և արդեն տանը ինքներդ այդ խառնուրդից ըմպելիք պատրաստել։ Կա մի քանի բաղադրատոմս, որոնք բոլորն էլ համանման են: Սկզբից խոտաբույսերի խառնուրդի վրա լցվում է գինի, ժամանակ առ ժամանակ թափահարվում է, մեկ շաբաթ անց՝ հեղուկը քամվում։ Խոտաբույսերը կրկին լցնում են գինու և ռոմի հետ 1:1 հարաբերակցությամբ, ավելացնում մեկ-երկու ճաշի գդալ մեղր, և մամախուանան մեկ օրից պատրաստ է լինում։ Երբ թուրմն ավարտվում է, մնացած նստվածքի վրա կարելի է նորից հեղուկ լցնել ու նոր բաժին ստանալ։

Դա կարելի է կրկնել մինչև 20 անգամ։ Մամախուանան խմիչք է, որը կհիացնի ձեզ իր էկզոտիկությամբ բոլոր առումներով և անմոռանալի զգացմունքներ կթողնի իր հետ ծանոթությունից հետո:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46How to Enjoy Summer to the Fullest