Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ է սպասվում ԵԱՀԿ Մինսկի խմբին. եկել է կարևոր որոշումների ընդունման ժամանակը. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Iarex.ru-ն իր «Լեռնային Ղարաբաղ. արդյո՞ք Ռուսաստանին դուրս կմղեն տարածաշրջանից» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի վերջին հեռախոսազրույցի ընթացքում հայկական կողմը հանդես է եկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը վերակենդանացնելու նախաձեռնությամբ։ Ըստ Երևանի, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախապատրաստման համատեքստում պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Ավելին, այդ նախաձեռնությունը ներկայացվել է որպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման Բաքվի նշած հինգ սկզբունքների հակաքայլ։

Խնդիրն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստացի չի մասնակցել ո՛չ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի նախապատրաստմանը և ստորագրմանը, ո՛չ էլ հետագա փաստաթղթերի ստեղծմանը։ Միևնույն ժամանակ, խումբը պահպանում է ԵԱՀԿ միջնորդության մանդատը, և չկա որևէ ապացույց, որ այն փոխել է իր նախորդ բանակցային օրակարգը։ Եթե փորձենք քաղաքական գործընթաց կառուցել Փաշինյանի սցենարով, ապա ԵԱՀԿ Մինսկի խումբը, բացի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելուց, պետք է որոշի նաև այնտեղ հայտնված ռուս խաղաղապահների կարգավիճակը: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Ռուսաստանի բարդ հարաբերությունները «կոլեկտիվ Արևմուտքի» հետ, վստահություն չկա, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ ի դեմս ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, իրավիճակը միջազգայնացնելու և Մոսկվայի ազդեցությունը թուլացնելու նպատակով չեն փորձի նոսրացնել ռուս խաղաղապահներին այլ պետությունների խաղաղապահ ուժերի ներկայացուցիչներով։

Պատահական չէ, որ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարություններ է անում, որ Վաշինգտոնը «հավատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ և քաղաքական կարգավորմանը» և «կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին վերադառնալ բովանդակային քննարկումներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո որքան հնարավոր է շուտ»։ Նոր իրավիճակում նման կոչն արդեն ընկալվում է այլ աշխարհաքաղաքական համատեքստում։ Դա լավ է հասկանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա վերջերս հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը «չպետք է զբաղվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ այն լուծարված է», ինչպես նաև հաստատել է, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև չկա միասնություն, ինչպես նախկինում»։ Բայց փաստ է նաև այն, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանագրով ռուս խաղաղապահների մնալը Լեռնային Ղարաբաղում սահմանափակվում է հինգ տարով։ Այն կարող է երկարաձգվել Բաքվի ու Մոսկվայի երկկողմ համաձայնագրի հիման վրա։ Իսկ գուցե ո՞չ: Այսինքն, այդ դեպքում Ռուսաստանը հայտնվում է անորոշ վիճակում, նրան կարող են դուրս մղել Լեռնային Ղարաբաղից։

Բացի դա, ներկայումս Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցային պրոցես է ընթանում հատուկ ներկայացուցիչների մակարդակով։ Անկարան չի թաքցնում, որ այդ ուղու վրա գործում է Բաքվի հետ տանդեմում։ Միևնույն ժամանակ, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո ասել է, որ «Երևանն ու Բաքուն պետք է բանակցեն խաղաղության պայմանագրի շուրջ առանց միջնորդների մասնակցության»։ Հասկանալի է, որ միջնորդ ասելով՝ նա նկատի ունի Ռուսաստանին, որը նախկինում զգալի ջանքեր է գործադրել Ղարաբաղյան երկրորդ պատերազմը կասեցնելու, իսկ հետագայում՝ հակամարտող կողմերի դիրքորոշումները մերձեցնելու համար։

Վերջապես, Բաքուն և Անկարան սկսել են «ուժեղ անհանգստություն» դրսևորել Եվրոպայի էներգետիկ անվտանգության վերաբերյալ՝ կառուցելով էներգետիկ նոր համակցություններ, որպեսզի փակեն ամերիկյան էներգետիկ քաղաքականության բացը, որն առաջացել է՝ կապված ուկրաինական ճգնաժամի հետ: Ռայխմանի համալսարանի գլոբալ էներգետիկ հարցերով ճանաչված իսրայելցի փորձագետ Ամիտ Մորը, մեկնաբանելով իրավիճակը, կարծում է, որ այդ կերպ «Բաքուն և Անկարան սկսում են միանալ Արևմուտքի էներգետիկ լծակները Պուտինից խլելու գործողությանը»։ Դրա համար էլ զգացողություն կա, որ Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքիան, տարբեր կերպ վարվելով, ընդհանուր առմամբ, նույն կերպ են գնահատում աշխարհաքաղաքական հեռանկարները՝ կապված ուկրաինական ճգնաժամի հետ։ Ստեղծվել է ինտրիգային իրավիճակ, որի մասին վերջերս խոսել է տնտեսական գիտությունների դոկտոր, Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսոր Էլշադ Մամեդովը։ Նրա կարծիքով, օբյեկտիվ գնահատման համար պետք է հաշվի առնել հետևյալ գործոնները:

Նախ՝ տնտեսության օբյեկտիվ իրողություններն այնպիսին են, որ զգալիորեն կրճատվում է Արևմուտքի ազդեցությունն Անդրկովկասում։ Երկրորդ՝ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո նա արագորեն կսկսի ներմուծման փոխարինման նախագծերը և ակտիվորեն դուրս կգա նոր շուկաներ, այդ թվում՝ Անդրկովկասում։ Այդ համատեքստում քաղաքական և տնտեսական ազդեցությունն ընդլայնելու համար պետք է ակնկալել ավելի ակտիվ գործողություններ այդ տարածաշրջանում։ Բայց ճշմարտությունն այն է, որ իրադարձությունների նման ընթացքը ձեռնտու չէ Անդրկովկասի բոլոր քաղաքական ուժերին։ Եթե վերադառնանք ԵԱՀԿ Մինսկի խմբի ճակատագրին, ապա այնտեղ 2010 թվականից ի վեր մեծացել է Կրեմլի դերը որպես միջնորդ, Վաշինգտոնն ու Փարիզը, ընդհակառակը, կորցրել են իրենց դիրքերը, և հիմա ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, որպես համանախագահող երկրներ, կարող են փորձել վերականգնել իրենց ազդեցության մի մասը՝ դրան ներգրավելով նաև Թուրքիային։ Այսպիսով, ի՞նչ է սպասվում ԵԱՀԿ Մինսկի խմբին, արդյո՞ք այն որևէ դեր կխաղա։ Հայաստանն ասում է՝ այո՛, Բաքուն ասում է՝ հաստատապես ո՛չ, Թուրքիան իր խաղն է խաղում, ինտրիգին միանում է նաև Իրանը։

Բայց գլխավոր խոսքը դեռ Մոսկվայինն է, որը կարող է ինտրիգը տանել միջազգային դիվանագիտության հետնաբակ կամ պարտվել։ Իսկ եթե Ռուսաստանը պարտվի, ապա, բնականաբար, Թուրքիան կշահի ամեն ինչ, և կդառնա Անդրկովկասի ամենաազդեցիկ ուժը, իսկ հետո կսկսի ավելի ակտիվ փայտեր խցկել Մոսկվայի անիվների մեջ այլ ուղղություններով։ Այսպիսով, եկել է կարևոր որոշումների ընդունման ժամանակը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation