Ռոման Աբրամովիչը փորձում է ձեռք բերել թուրքական ֆուտբոլային ակումբ
SPORTՌուսաստանցի գործարար, Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը մտադիր է ձեռք բերել թուրքական «Գյոզտեպե» ֆուտբոլային ակումբը։
Մեծ Բրիտանիայում տնտեսական պատժամիջոցների ենթարկված Աբրամովիչը միջնորդների օգնությամբ այժմ բանակցում է Իզմիրը ներկայացնող ակումբի նախագահ Մեհմետ Սեպիլի հետ, հաղորդում է CNN Turk-ը։
«Գյոզտեպեն» անհաջող է հանդես գալիս Թուրքիայի ընթացիկ առաջնությունում, 30 խաղում վաստակել է 27 միավոր եւ 18-րդն է։ Սեպիլն արդեն հայտարարել է, որ մտադիր է վաճառել ակումբը։
Աբրամովիչն էլ այժմ փորձում է վաճառել Լոնդոնի «Չելսին», որը նույնպես տնտեսական պատժամիջոցների տակ է եւ զրկվել է առեւտրային գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



