Ուկրաինայում օպերացիան կավարտվի, երբ Զելենսկին կկարենա ժողովրդին համոզի, որ պայքարը շարունակելն անիմաստ է
BLOGՈւկրաինայում օպերացիան կավարտվի, երբ Զելենսկին կկարենա ժողովրդին համոզի, որ պայքարը շարունակելն անիմաստ է: Մեր դեպքում մոտ 4000 զոհը հերիք էր, որ ժողովուրդը լուռ ընդունի կապիտուլյացիան: Դրանից հետո էլ նենց այլընտրանք բերին դեմ տվին, որ Նիկոլի 54%-ը հեշտ կերցնեն հանրությանը:
Զուտ համամասնորեն նույն կոմբինացիայի համար Ուկրաինայում կպահանջվի մոտ 50,000-60,000 զոհ: Թարսի պես, համ ռուսներն են բուքսավատ անում, համ էլ ուկրաինացիք են լավ բոյ տալիս: Պատերազմի մեկնարկից արդեն մեկ ամիս է անցել, իսկ զոհերի նշաձողի նույնիսկ կեսը ապահովված չէ: Նենց որ, էս պահին Արցախյան սցենարը լիարժեք կրկնել չի ստացվում:
Առաջ շարժվելու համար Մոսկվան պիտի զորակոչ սկսի, ինչը քաղաքական լուրջ պրոբլեմ ա: Մյուս կողմից Զելենսկին է հերթական անգամ փորձում վաղաժամ կապիտուլյացիայի գնա, ինչը թույլ չեն տալիս ազգայնականները: Ըստ ժանրի կանոնների էս պահին Մոսկվան պիտի Զելենսկուն փիառ անի, որ տեղական հայրենասերները դրա հարցը չլուծեն, մինչև տենան` ռազմի դաշտում ինչ կարան մոգոնեն: Հիպերձայնայինով արդեն խփել են, վերջի վարիանտ կարան մի կես կիլոտոննայանոց թեթև միջուկային արկ գցեն, որ Զելենսկին «բռնվելու» տեղ, «լացելու» նյութ ունենա, ազգայնականներին ու արևմուտքին վախացնի...
Շարքային ուկրաինացու մարտունակությունը հետաքրքիր ֆենոմեն ա, որի մասին օրերս կփորձեմ հանգամանորեն գրել:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



