Կրեմլը նշել է, թե որ դեպքում Ռուսաստանը կկիրառի միջուկային զենք
INTERNATIONAL NEWSՌուսաստանի ազգային անվտանգության հայեցակարգը նախատեսում է միջուկային զենքի կիրառում միայն դրա գոյությանը սպառնացող վտանգի դեպքում, CNN-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մենք ունենք ազգային անվտանգության հայեցակարգ։ Այնտեղ կարող եք կարդալ միջուկային զենք օգտագործելու համար բոլոր հիմքերի մասին։ Եթե մեր երկրի գոյությանը սպառնացող վտանգ կա, այն կարող է օգտագործվել հայեցակարգին համապատասխան։ Կան մի շարք այլ հիմքեր, որոնք թվարկված են տեքստում»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան այն հարցին, թե հնարավո՞ր է լիովին բացառել Ռուսաստանի կողմից միջուկային զենքի օգտագործումը, մեջբերում է ՏԱՍՍ-ը։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Converse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference



