Երևանում բախվել է 9 տրանսպորտային միջոց. կան վիրավորներ
SOCIETYԵրևանում այսօր խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 16:30-ի սահմաններում Շիրազի և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում բախվել են Nissan Tiida-ն, Hyundai-ը, Toyota Camry-ն, Opel-ը, ВАЗ 20 07-ը, թիվ 114 երթուղին սպասարկող ГАЗель-ը, Volvo բեռնատարն ու թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսը, տեղեկացնում է shamshyan.com-ը։
Բախման հետևանքով 3 մարդ բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Պարեկային ծառայությունը պարզում է նաև՝ տրոլեյբուսը մասնակցություն ունեցել է վթարում, թե ոչ, քանի որ այն հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



