Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


«Ինձ մնա, այսօր էլ կմահանամ, կարոտից խեղդվում եմ». Սերգեյը ռազմիկ էր, որ զոհվեց հանուն հայրենիքի. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Արմենուհի Ներկարարյանը Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոցի երգչախմբի խմբավարն ու վոկալի ուսուցչուհին է: Վերջերս առիթ ունեցա իր հետ ծանոթանալու և երգչախմբի մասին նյութ պատրաստելու: Զրույցի ընթացքում իմացա, որ նրա որդին զոհվել է 44–օրյա պատերազմի ընթացքում: Մեր հաջորդ զրույցը Սերգեյի մասին էր: Նա երկար տարիներ աշխատել է ոստիկանությունում, որոշ ժամանակով մեկնել Ռուսաստանի Դաշնություն, իսկ վերադարձից հետո դարձել էր պայմանագրային զինծառայող, կոչումով ենթասպա էր: Մի քանի անգամ պետք է դիրքեր բարձրանար, գար Երևանում դասընթացների մասնակցեր, հետո արդեն… Բայց հետո ամեն ինչ փոխվեց: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին արթնացանք այլ իրականության, ավելի կոնկրետ` մղձավանջի մեջ, որը համառորեն չի ավարտվում: Սերգեյի մայրիկը` տիկին Արմենուհին, ասում է` որդին ուղն ու ծուծով և հոգով պատրաստի ռազմիկ էր, ամեն ինչ գիտեր` զինվորական կանոնադրություն և օրենքներ, տիրապետում էր զինատեսակներին, սեր ու հարգանք ուներ իր համազգեստի նկատմամբ: Պատրաստված էր նաև ֆիզիկապես, սպորտսմեն էր, բռնցքամարտիկ, երկրորդ կարգային, Հայաստանի չեմպիոն: Կոփված էր, անվախ երիտասարդ:No description available.

«Սերը համազգեստի, սպորտի նկատմամբ մանկուց է եղել, կարծես թե, հենց այդ տարիքից պատրաստվում էր ռազմիկ դառնալուն»,«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արմենուհին: Պատահական չէ, որ հենց սեպտեմբերի 27-ին հավաքվել են Վանաձորում և անմիջապես շարժվել ռազմաճակատ` Արցախի Հանրապետություն: «Մեզ խաբել էր, թե այստեղի դիրքեր են բարձրանում: Հորն ասել էր, թե ուր է գնում, բայց շեշտել, որ տանը ոչ ոքի չասի: Արդեն երկրորդ օրն իրենք Ջաբրայիլի դիրքերում են եղել` ամենաառաջին գծում: Ընթացքում խոսել ենք իր հետ, անգամ հոկտեմբերի 2-ի գիշերը զանգահարեց, զրուցեցինք: Նույնիսկ նախատեցի, թե ինչու է ստել, որ Արցախ է մեկնում: Ասաց` չէի ուզում, որ անհանգիստ լինեիք, միևնույնն է, եթե անգամ Ռուսաստանում լինեի, կվերադառնայի ու կմեկնեի պատերազմի դաշտ: Հետո հավելեց` մեր երեխաների համար ենք սա անում, պետք է այս հարցը վերջնական լուծենք, որ հետագայում մեր տղաները չտանջվեն: Միշտ ասում էր` մամա ջան, կտեսնես, գնալու եմ Բաքվում «Քոչարի» պարեմ, թեյն էլ խմեմ: Տանից ուրախ է դուրս եկել: Հիմա եմ մտածում` ախր, երեխաս պատերազմ էր գնում, բայց այնքան ուրախ ու կատակելով տանից դուրս եկավ, կարծես այդ օրը գնում էր, վաղը վերադառնալու էր տուն: Երևի թե նոր ենք գիտակցում, թե մեր երեխան ուր գնաց»,-նշում է զրուցակիցս:

 

No description available.

Սերգեյն ասել է ընտանիքին, որ իր հետ հանկարծ տխուր չխոսեն, հակառակ դեպքում էլ չի զանգի: Ոչ մի բառ չէր պատմել այն մասին, թե ինչ իրավիճակ է Արցախում, պատերազմ է, ի վերջո, իսկ պատերազմն առանց դժվարությունների չի կարող լինել: Հոկտեմբերի 2-ին է եղել վերջին զանգը, առավոտյան կատաղի հարձակում է սկսվել: «Կապը խզվեց... Սկզբում իր անունն անհետ կորածների ցուցակում էր, հետո կասկածում էինք, որ, հնարավոր է, գերի է ընկել: Տարբեր լուրեր էին տարածվում, երբեմն անգամ մեզ սուտ լուրեր էին հասնում: Լինում էին մարդիկ, որ նկարագրում էին իրեն, ասում, որ ճանաչել են, դիրքերում են եղել միասին, սուրճ խմել, անգամ ասացին, որ երեք հոգով ցանկացել են միանալ հետախույզների խմբին: Ասեմ, թե ինչու հավատացինք այս լուրերին: Իրենց խմբից բոլորը զոհվել էին, միայն այդ երեք տղաներն էին համարվում անհետ կորած: Ում հետ հնարավոր է՝ կապ հաստատեցինք, անարդյունք: Հետո կասկածներ ունեինք, որ գերեվարվել է, սկսեցինք այդ ուղղությամբ աշխատել, էլի անարդյունք: Մոլորվել էինք, մնացել: Կարծես թե սպառվել էին իրեն գտնելու, իր մասին ինչ-որ տեղեկություն ստանալու բոլոր տարբերակները...»,-պատմում է Սերգեյի մայրիկը:No description available.

Եվ... Ապրիլին ԴՆԹ-ն է «արդյունք» տվել: Ապրիլի 6-ին ընտանիքի անդամների ԴՆԹ-ն համընկել է Սերգեյինի հետ: «Ապրիլի 7-ին` տոնի կապակցությամբ, որդուս մարմինն ինձ նվեր տվեցին: Այդ «նվերը» երբեք չեմ մոռանա: Միայն վեց ամիս անց տղաս «վերադարձավ» տուն: Այդ ընթացքում նաև բոլոր դիահերձարաններում ենք փնտրել Սերգեյիս: Ինքը մեծ շրջապատի տեր էր, իր ընկերների հարգանքն էր վայելում, բոլորն իրեն փնտրել են, բայց չէին գտնում ոչ մի տեղ: Մարտունիի մասին լռել էին, գաղտնի պահել, որ այնտեղ դիակներ կան, հետո բացահայտեցին, որ կա, տղայիս այնտեղից են բերել: Չեմ վախենա ու բացեիբաց կասեմ, որ Ջաբրայիլի այդ դիրքից փախել են բոլորը, մնացել են այդ ութ տղաները, պահել են մինչև վերջին շունչը, բայց ինչպես կարող էին երկար պայքարել այդ վայրագների ու նրանց տեխնիկայի դեմ: Մինչև վերջին փամփուշտը կրակել է, հետո էլ ձեռնամարտի է մտել թշնամու հետ, քանի որ իր մարմնի վրա կային դանակի հարվածներ: Զոհվել է այդ պատճառով»,-ասում է որդեկորույս մայրը:

Մյուս յոթ տղաներն էլ են զոհվել: Ութ տղաները` Հարություն Գևորգյանը, Գոռ Միտիչյանը, Ալեքս Սաքանյանը, Սերգեյ Մուրադյանը, Գարիկ Մխիթարյանը, Վանիչկա Սարգսյանը, Աշոտ Հակոբյանը, Արտաշես Բալ յանը, Հայաստանի տարբեր անկյուններից են: Մեկը մյուսին չի ճանաչել, բայց իրենց «միավորել» է պատերազմը, դարձրել բախտակից: «Ծնողներով և ընտանիքի անդամներով շփվում ենք: Դեկտեմբերի 8-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում մեծ միջոցառում կազմակերպեցի, միայն իմ որդու համար չարեցի, այլ բոլոր ութ տղաների: Սա մեր հարգանքի տուրքն էր իրենց, Հայկ Սարգսյանը «Ջաբրայիլի ութ հերոսներ» երգը նվիրեց իրենց հիշատակին, հոլովակ նկարահանվեց: Այն, ինչ կարող եմ, անում եմ իրենց համար, որ չասեն, թե «տարան դրեցին հողն ու մոռացան»»,-ասում է տիկին Արմենուհին, իսկ ես, որ շունչս պահած լսում եմ և փորձում եմ չընդհատել, թողնել, որ, կառավարելով սեփական հուզմունքը, մայրը պատմի որդու մասին, հանկարծ արձագանքում եմ` ոնց կմոռանաք, խենթանալու բան է:

No description available.

Սերգեյը դուստր և որդի ունի: Դուստրն աչքի է ընկնում բարձր առաջադիմությամբ, այս տարի ցանկանում է ընդունվել Ֆրանսիական համալսարանի Իրավագիտության բաժին, որդին զբաղվել է կարատեով, սակայն հայրիկից «հետո» թողել է այդ սպորտաձևը, որոշ ժամանակ ըմբշամարտի հաճախել, իսկ հիմա ընդգրկվել է «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական կազմակերպության մեջ:

No description available.

«Որդիս կրկին մեծանում է աչքիս առաջ, այնքան նման է հորը: Իմ սփոփանքը իրենք են` թոռներս ու հարսս, որ վաղուց արդեն իմ ընկերուհին է, իմ դուստրն՝ իր ընտանիքով, մի խոսքով` իմ ընտանիքն է իմ սփոփանքը, թե չէ ինձ մնա, այսօր էլ կմահանամ: Կարոտից խեղդվում եմ: Ես ամուր մարդ եմ, բայց հենց խոսում եմ իր մասին, հուզվում եմ»,-արցունքները չի զսպում տիկին Արմենուհին: Իրենց ընտանիքի կողքին նաև Սերգեյի ընկերներն են, մայրիկի խոսքերով` չեն թողնում, որ իրենց միայնակ զգան, ամեն րոպե իրենց ընկերոջ ծնողների և ընտանիքի թիկունքին են:No description available.

«Տղայիս հետ ամեն պահի զրուցում եմ, վերջերս ասացի` թող մի քիչ հոգիս թեթևանա, ամռանը քո փոխարեն ես եմ ընկերներիդ մեր տանը սեղանի շուրջ հավաքելու: Քո կիսատ թողածը ես կանեմ...»,-եզրափակում է տիկին Արմենուհին, իսկ ես նորից փորձում եմ համոզվել, որ նույն մարդու հետ օրերի տարբերությամբ արդեն երկրորդ հարցազրույցն եմ անում: Մի դեպքում` նա առույգ ձայնով, ոգևորվածությամբ պատմում էր իր սաների, սիրելի աշխատանքի մասին, իսկ սիրելի որդու մասին խոսելիս ամեն անգամ ձայնը խզվում էր, բայց նորից ուժ հավաքելով, սեփական զգացմունքները կարգի բերելով՝ պատմում էր Սերգեյի` իր ռազմիկ որդու մասին, դե իսկ ես... իսկ ես ընթացքում երբեմն-երբեմն ներողություն էի խնդրում պատերազմի մասին հարցեր տալու համար, բայց այլ տարբերակ չկար:

Հ. Գ.- Սերգեյ Մուրադյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Գևորգ Չաուշ» մեդալներով: Վանաձորի Ավ. Իսահակյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվել է նրա` դպրոցի շրջանավարտի անունով: Հուշաքար է բացվել Վանաձորի սպորտի պալատում` ի հիշատակ զոհված 10 սպորտսմեն-զինվորների, այդ թվում Սերգեյի` որպես բռնցքամարտիկի: Ոստիկանության և ՊՆ-ի կողմից Սերգեյն ունի բազմաթիվ պատվոգրեր, շնորհակալագրեր և մեդալներ:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California