Համացանցում տարածվել է Չինաստանում Boeing 737-ի՝ ավելի քան 9 կմ բարձրությունից ընկնելու տեսանյութը
INTERNATIONAL NEWSՀամացանցում տարածվել է տեսանյութ, որում պատկերված է China Eastern Airlines ավիաուղիների Boeing 737 մարդատար օդանավի կործանման շոկային պահը:
Ինչպես գրում է Daily Mail-ը, տեսահսկման խցիկների ֆիքսած կադրերում երևում է՝ ինչպես է 132 մարդ տեղափոխող օդանավը, քթով դեպի ներքև թեքված, ավելի քան ինը կմ բարձրությունից ուղղահայաց ընկնում: Ընկնելուց հետո ուժեղ հրդեհ է բռնկվել:
Առայժմ հայտնի չէ՝ ինչն է ավիաաղետի պատճառը:
Հիշեցնենք, որ ինքնաթիռում եղել է 132 մարդ՝ անձնակազմի ինը անդամ և 123 ուղևոր։ Ենթադրյալ կործանման վայրը գտնվում է Գուանսի Չժուան ինքնավար շրջանի Վուչժոու քաղաքի Թենգ շրջանի լեռնային տարածքում:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Converse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference



