Ողբերգական դեպք՝ Երևանում
SOCIETYԵրեկ՝ մարտի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 5-րդ ենթակայանից ոստիկանության Ավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ բժիշկների 51 խումբը կանչով մեկնել է Աճառյան փողոցի 1-ին նրբանցքում գործող «Ավան հոգեկան առողջության կենտրոն», որտեղ մուտքի մոտ հայտնաբերել են տղամարդու դի։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 75-ամյա Սերժիկ Կ-ն է։
Դատաբժիշկ Սաղաթելյանի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Փաստի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Unisport Crowned Armenian Futsal Premier League Champion
4
Idram Becomes a Partner of “Little Mher”
5
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion



