Yerevan, 02.February.2026,
00
:
00
BREAKING


Ողջ տարվա ընթացքում հայկական զինուժը թույլ չի տվել հակառակորդին մեկ միլիմետր առաջ գալ. ԱրծրուՆ Հովհաննիսյան

SOCIETY

Անցնող 2015 թվականը հայկական բանակի եւ Զինված ուժերի համար համարվում է աննախադեպ լարվածության տարի, որն իր հետ բերեց կորուստներ, նոր խնդիրներ, սակայն, բնականաբար, ավելի ուժեղացրեց եւ ամրապնդեց հայկական զինված ուժերի մարտունակությունը: Հայկական զինված ուժերի գործունեությունն ու ունեցած ձեռքբերումներն «Արմենպրես»-ը փորձել է ամփոփել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիս յանի հետ:

Սահմանային լարվածությունն ու պատերազմական վիճակը

Չնայած 2014 թվականը նույնպես եղել է լարված տարի, բայց ռազմական փորձագետն անցնող տարին որակում է լարվածության առումով մի քանի քայլ առավել: «Հունվարից սկսած ինտենսիվ դիվերսիաներ էին կատարում: Այս տարի օրինաչափություն դարձավ ծանր հրետանու կիրառումը, ընդ որում փոքր ականանետերից մինչեւ մեծ հաուբիցներ: Զոհերի եւ կրակոցների առումով տարին կարելի է համարել ոչ լայնամասշտաբ, բայց լիովին պատերազմ: Պատերազմ իր ցանկացած ածանցյալ բառով` դանդաղ, ոչ ինտենսիվ, հիբրիդային, խաղաղ, բայց պատերազմ: Զուտ մարտական առումով լավածությունն իրավիճակի որեւէ փոփոխության չի բերել: Կողմերից մեկը մեծ առավելություն մյուսի նկատմամբ չունի եւ ագրեսիա իրականացնող կողմն առաջ շարժվելու որեւէ սանտիմետրի տեղաշարժ չունի»,- ասաց Հովհաննիսյանը` շեշտելով, որ լարվածությունը բանակցային գործընթացը վիժեցնելու, ընդհանուր հասարակական տրամադրությունը փոխելու, հասարակական կարծիքի վրա ազդելու, քննարկվող հարցերի առումով բերեց աննախադեպ փոփոխությունների: «Նախագահների վերջին հանդիպումը շատերն անվանեցին ոչ թե խաղաղության, այլ պատերազմ չսկսելու հանդիպում: Իրավիճակն այնքան է լարված եւ պատերազմին մոտ, որ ն ման հանդիպումները մի փոքր հույս են տալիս, որ լայնամասշտաբ պատերազմ չսկսվի»,-նկատեց ՊՆ խոսնակը: Թե ինչն է խանգարում, որ լայնամասշտաբ պատերազմ չսկսվի հարցին ի պատասխան Հովհաննիսյանը շեշտում է, որ քաղաքական գնահատական տալու իրավունք չունի: «Ես կարող եմ դաշտում եղած փորձագետների տեսակետերը մեջբերել: Օրինակ, ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ներկայացրել է կետեր, թե ինչու Ադրբեջանը չի կարող սկսել լայնամասշտաբ պատերազմ: Այդ կետերից են Ադրբեջանի անկայունությունը, ալիեւյան կլանի հանգստությունը եւ հարստությունը վայելելու ցանկÕ �ւթյունը եւ այլն: Բայց այդ նույն պատճառները կարելի է համարել նաեւ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում լավածությունն ավելի ուժեղացնելու նախապայման: Այսինքն, որքան թուլանոմ է ադրբեջանական տնտեսությունը, այնքան մշտապես լարումը բարձր պահելու ցանկությունն է մեծանում: Միգուցե չեն գնա լայնամասշտաբ պատերազմի, որովհետեւ կորցնելու շատ բան կունենան, բայց միեւնույն ժամանակ չեն ուզում սահմանին խաղաղություն լինի»,- ասաց Հովհաննիսյանը:

Բանակի ձեռքբերումները

Ռազմական փորձագետը շեշտում է, որ զինվորականի համար դժվար է լարված իրավիճակում, զոհերի, կիրառվող ծանր զինատեսակների պարագայում խոսել մեծ ձեռքբերումներից, սակայն դրանք եղել են: «Իհարկե բանակի ղեկավարությունը կուզենար, որ բոլոր ձեռքբերումները փաստվեին խաղաղ պայմաններում: Բայց, ընդհանուր առմամբ, որպես ձեռքբերում կարելի է համարել բանակի մարտունակության բարձրացումը, որովհետեւ որքան էլ պարադոքսալ է, բայց այդ լարումը մարտական հմտության ձեռքբերման հիմքերից է, քանի որ բանակն այն մարմինն է, որ իրեն լավագույն կերպով դրսեւորոմ է հենց ռաÕ �մական իրավիճակներում: Հետեւաբար, զինծառայողների մարտունակության բարձրացումը, որ տեղի է ունենում լարվածության պայմաններում, նույնպես ձեռքբերում է, քանի որ հակառակորդին որեւէ շանս չի տալիս գոնե մեկ միլիմետր առաջ գալու, անգամ փոքրիկ մարտավարական հաջողության հասնելու մեր նկատմամբ: Միեւնույն ժամանակ պետք է փաստենք, որ նման լարվածության պարագայում բանակի ներքին կարգապահական խնդիրները գնում են երկրորդ պլան եւ հատուկ ջանքեր չեն պահանջում դրանք վերացնելու համար, քանի որ մարտական իրավիճակն ինքն է դա կատարում: Մեր զինվորը մարտի պայմաններու մ իր զինվորների, սպաների հետ ավելի միահամուռ է եւ կարգապահական խնդիրները չեզոքացվում են»,-ընդգծում է Արծրուն Հովհաննիսյանը:

ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների մասին

ՀԱՊԿ-ը որպես ռազմաքաղաքական կառույց, հայկական Զինված ուժերի համար որպես լուրջ միջազգային ձեւաչափի հարթակ է ընկալվում եւ համագործակցությունն այդ կառույցի հետ կարեւոր է, քանի որ այնտեղ Հայաստանը դրսեւորում է իր ունակություններն ու հմտությունները: «Օգտվել ենք համատեղ զարգանալու, կրթվելու, սպառազինվելու, դաստիարակվելու, մասնագիտանալու եւ հմտություններ դրսեւորելու հնարավորությունից: Եւ այդ առումով ՀԱՊԿ-ի հետ մեր հարաբերությունները պետք է համարել բեղմնավոր եւ հեռանկարային»,- գնահատեց ՊՆ խոսնակը:

Հայաստանը միջազգային անվտանգություն ապահովող

Հայաստանը միջազգային կազմակերպությունների հետ համագործակցում է խաղաղապահ առաքելություն իրականացնելու գործում եւ այդ առումով աշխարհագրությունն անընդհատ ընդլանվում է: «Դա մեր զինված ուժերի որակի դրսեւորումն է: Այս տարի հայկական զինված ուժերը հատուկ սերտիֆիկատ ստացան, որը  թույլ է տալիս  կազմել հատուկ խմբավորումներ գումարտակի մակարդակով, ինչը կարեւոր հանգամանք է եւ մեր հարեւան պետություններն այդ փուլն այնքան էլ հեշտությամբ չեն անցնում: ՆԱՏՕ-ի հետ համատեղ արդեն ստեղծվել է բարեվարքության կենտրոն, որն առանձնահատուկ մոդել է: Դա որեւէ մեկից վերցված չէ: Դա բանակի ժամանակակից մարտահրավերներից ծնված որոշում է եւ այն պետք է զարգացնել եւ առաջ տանել:

«Շանթ 2015» զորավարժություն

«Շանթ-2015» զորավարժությունն իր մակարդակով նորություն էր, սակայն նմանատիպ զորավարժություններ մի քանի անգամ արդեն անցկացվել էին: Ընդգրկվածության, խորության եւ աշխարհագրության առումով լայն էր եւ պրոֆեսիոնալ: Հասարակության բոլոր շերտերի, պետական բոլոր կառույցների նեգրավմամբ այն յուրահատուկ էր: Բոլոր մարզերում կազմակերպվեցին միջոցառումներ: Բնակչությունը, ՏԻՄ-երը, այլ գերատեսչությունները, կառավարությունը համակարգված լայնամասշտաբ աշխատանքներն էին կատարում, ընդ որում զորավարժությունը, ոչ մեր կամքով, համընկավ սահմանային լաված ության հետ եւ դա ավելի իրատեսական վիճակ ստեղծեց»,- ասում է Արծրուն Հովհաննիսյանը` շեշտելով, որ նմանատիպ զորավարժությունների անցկացման նպատակներից մեկն էլ խնդիրների դուրս հանումն է: «Բոլոր օղակներում էլ ի հայտ են գալիս խնդիրներ: Մենք յուրաքանչյուր տարի զորավարժություն անցկացնելով փորձում ենք նախորդ տարվա թերությունները շեշտել: Այս զորավարժությունն էլ հանդիսանալով նախորդ տարիների զորավարժությունների շտկողն ու նոր ձեռքբերումներ ունեցող միջոցառում, միաժամանակ իր հետ բերել է խնդիրներ, որոնք հաշվի են առնվելու հաջորդ տարիների պլա ններում»,-եզրափակեց ՊՆ մամուլի քարտուղարը:

Հասմիկ Հարությունյան

Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors