Yerevan, 31.October.2025,
00
:
00
BREAKING


«Պրոադրբեջանական օրակարգ են ձևավորում. հասարակության մեջ կեղծ ընկալում են ստեղծելու». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի հետ զրուցել ենք Արցախում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի հրապարակած 5 սկզբունքների, ինչպես նաև ՀՀ իշխանությունների արձագանքների մասին՝ նաև ի դեմս նաև ՀՀ ԱԳՆ-ի, որը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ կազմակերպելու խնդրանքով։

Գառնիկ Դավթյանի խոսքով, Ադրբեջանը, ընդհանուր առմամբ, երկու սկզբունքի ուղղությամբ է աշխատում: «Առաջինն Արցախը հայաթափելու սկզբունքն է: Նրանք, հումանիտար, անվտանգային, հոգեբանական ճնշումներ իրականացնելով, նպատակ ունեն արցախահայերին ստիպել, որ գոնե սկզբնական փուլում լքեն միջդիրքային հատվածներում գտնվող գյուղերը: Եվ, ըստ թշնամու սխեմայի, եթե գյուղերում բնակիչ չկա, այդ գյուղերը «կհանձնվեն» իրենց: Դեռևս պատերազմի ավարտից հետո են նշվածին պատրաստվել ու հոգեբանական գրոհն աստիճանաբար ավելի են ուժեղացրել: Սկզբում օդ էին կրակում, հետո դա վերածվեց կրակոցների՝ միջդիրքային հատվածներում, հետո սկսեցին կրակել գյուղերի վրա, այնուհետ կիրառել ականանետներ: Երկրորդ ուղղության հիմքում խաղաղապահների որակազրկման ադրբեջանական սկզբունքն է: Նպատակ ունեն արցախահայերի մոտ անվտանգային, հումանիտար խնդիրներ ստեղծել ու այսպիսով նրանց ընկալման մեջ որակազրկել խաղաղապահների առաքելությունը: Սա արվում է, որպեսզի, ըստ թշնամու, արցախցիները հասկանան, որ այլ տարբերակ չկա, քան Ադրբեջանին «հանձնվելը»: Ուզում են, որ արցախցիները չցանկանան այնտեղ ռուս խաղաղապահ լինի, փոխարենը լինեն միջազգային տարատեսակ պետություններից դիտորդներ կամ խաղաղապահներ»,-«Փաստի» հետ զրույցում նշեց Գ. Դավթյանը:

Այս առումով նա մատնանշեց մեկ այլ սկզբունքի մասին. «ՀՀ իշխանության՝ ադրբեջանական շահը սպասարկելու սկզբունքի մասին է խոսքը: Վերոնշյալ սկզբունքները հաշվի առնելով՝ իրենք Հայաստանի ներքաղաքական նոր՝ պրոադրբեջանական օրակարգ են ձևավորում: Ըստ այդ օրակարգի, հասարակության մեջ ստեղծելու են կեղծ ընկալում առ այն, թե «այլ տարբերակ չկա, քան Արցախն ադրբեջանցիներին հանձնելն է»: Բնականաբար, դրա տակ որպես սպառնալիք ներկայացնելու են «սպասվող հնարավոր պատերազմը», ասելու են՝ «քանի որ բանակը չենք հասցրել բարեփոխել, տարբերակ չունենք, Արցախը պետք է տանք»: Նաև ասելու են՝ «խաղաղության ենք ձգտում, ինչը մեր հիմնական օրակարգն է»:

Իրականում հասարակությունում պատերազմից հետո դեռ էմոցիոնալ ֆոնով են առաջնորդվում և չեն գիտակցում, որ եթե Արցախը տան, հաջորդը Սյունիքի ու Հայաստանի այլ մարզերի հերթն է գալու: 44-օրյա պատերազմից հետո ևս ոչ ոք չէր հավատում, երբ ասում էինք՝ Արցախից հետո Սյունիքի անվտանգության խնդիր է լինելու, բայց եղավ այն, ինչ կանխատեսվում էր»:

Նշված համատեքստում փորձագետը շեշտեց, որ այս ամենը տեղավորվում է ՀՀ իշխանությունների՝ միտումնավոր հասարակությանը մանիպուլացնելու մարտավարության մեջ: Անդրադառնալով Ադրբեջանի ներկայացրած պայմաններին՝ փորձագետը նշեց, որ դրանք, մեծ հաշվով, նորություն չէին. «Ավելի քան մեկ տարի է՝ Ադրբեջանը դրանց մասին շեշտել է, իհարկե, բացի տարածքային ամբողջականության խնդրից: Բայց համոզված եմ՝ 5 կետերը բազային փաստաթուղթ են ենթադրում, ինչը դեռ մշակվելու է: Այն նոր ենթակետեր կունենա, առաջիկայում նոր առաջարկներ ևս կլինեն: Հինգ կետերը վերջնական չեն, Ադրբեջանը դրանք կզարգացնի՝ ի վնաս Հայաստանի: Ադրբեջանական կողմը, մեծ հաշվով, նպատակ ունի վերջնականապես կործանել Հայաստանի պետականությունը: Ես ավելի քան վստահ եմ, որ առանց Արցախ՝ Հայաստան գոյություն չունի, ու Արցախի գոյությունը ՀՀ-ի գոյության երաշխավորն է: Հետևաբար, հատկապես կապիտուլ յանտ իշխանության կողմից վերջին շրջանում տարվող բոլոր գործողությունները փաստում են այն մասին, որ իրենք պատրաստվում են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Եվ ցավալին այն է, որ թուրքական ու ադրբեջանական արտաքին քաղաքականությունը շահարկելով ու սպասարկելով՝ Հայաստանի իշխանությունները հատկապես վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում տարատեսակ ապատեղեկատվությամբ ու մանիպուլ յացիաներով փորձել են մոլորության մեջ գցել մեր հասարակությանը: Բանակցային գործընթացի մասին տարատեսակ կեղծ ու ադրբեջանական քարոզչությանը համապատասխանող ինֆորմացիա են տարածել: Օրինակ՝ «Շուշին հայկական չի եղել», «բանակցություններում Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Բազմիցս է նշվել, որ այս իշխանությունը թրքահաճո է ու, բնականաբար, հայկականության ոչ մի օրակարգ չի ներկայացնելու: Նման օրակարգ առաջիկայում ևս չի սպասարկելու, ինչը փաստում է նաև Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու հնարավոր գործընթացի մասին հայտարարությունը»:

Գ. Դավթյանը շեշտեց, որ այս առումով երկու մանիպուլ յացիա է տեսնում. «Նախ՝ Փաշինյանի կառավարությունը սպասարկում է ադրբեջանական թեզը՝ նշելով, որ պետք է ճանաչեն տարածքային ամբողջականությունը: Ասում են նաև, որ տարածքային ոչ մի պահանջ չունենք Ադրբեջանի նկատմամբ, հետևաբար, դիտարկում են Արցախի՝ որպես Ադրբեջանի մաս լինելու հանգամանքը: Մինչդեռ պետք է նշեմ, որ 30 տարվա ընթացքում Արցախի հարցը դիտարկվել է բացառապես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիմքով, և, ըստ էության, Արցախը երբեք էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս չի կազմել, եղել է ինքնավար մարզի կարգավիճակով: Իսկ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ի համեմատ տարածքային ամբողջականության, գերակա է դիտարկվում միջազգային հարաբերություններում: Մեծ հաշվով, հիմա տեսնում ենք իրավիճակ, երբ այս իշխանությունն առաջ է տանում ադրբեջանական այն թեզը, որին անցած 30 տարիներին ՀՀ նախկին իշխանությունները փաստագրված և հիմնովին մշտապես հակազդել են: Այս իշխանությունն առաջնորդվում է մտածված տգիտությամբ, հասկանում է, որ նման մանիպուլ յացիաներով հեշտ է հասարակությանը համոզել: Ուստի, վերջին հայտարարությունը ևս այդ տրամաբանությամբ է: Ցանկանում են ապատեղեկատվությամբ ու մանիպուլ յացիայով հասարակության մեջ ընկալում ստեղծել, որ, ինչպես իրենք են նշում, հայկական կողմը դեռ 90-ականներին է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ անդամակցելով ԱՊՀ-ին»,ընդգծեց փորձագետը՝ շեշտելով, որ այս առումով հիմա ևս ներկայացվել են հստակ ու փաստագրված թեզեր առ այն, որ նշվածը բացարձակ սուտ է:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ կազմակերպելու խնդրանքով դիմելուն, նա մի քանի փաստ մատնանշեց. «Երկու հիմնական նպատակ ունի Թուրքիայի արտաքին քաղաքականությունը սպասարկող քպական կառավարությունը: Իրենց հիմնական թիրախը ԵԱՀԿ Մինսկի խմբում ռուսական մեծ ազդեցությունը թուրքականով փոխարինելն է: Դեռևս 1995-ի մարտին ձևավորված ԵԱՀԿ ՄԽ-ի բոլոր 15 կետերը երբևէ չեն եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի ձևավորման համար: Դրանք ստեղծվել են կարգավորելու բացառապես Ղարաբաղյան հակամարտությունը: Հետևաբար, ԵԱՀԿ ՄԽ-ն ընդհանրապես այս մասով մանդատ չունի: Եվ, իհարկե, այս նոր թեզի առաջ բերումով ՀՀ իշխանությունները ԵԱՀԿ ՄԽ նոր խումբ ձևավորելու նպատակ ունեն, որի մեջ մաս կկազմի Թուրքիան: Եվ գաղտնիք չէ, որ նման ֆորմատներում Թուրքիան երբևէ հայկական դիրքորոշում չի որդեգրի: Պարզ է, որ միանշանակ առաջ է տանելու ադրբեջանական պետական շահը: Այսպիսով, հիմնական թիրախն Արցախին հարվածելն է, ստեղծել միջազգային նոր իրավիճակ, որ, ըստ դրա, Արցախի հարցը մի կողմ դրվի, մոռացվի ու առաջ տարվի Հայաստան-Ադրբեջան օրակարգը: Երկրորդ նպատակը Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասի քաղաքականության մասով եթե ոչ ամբողջապես, ապա էապես վերացնելն է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s BeneficiaryHow to Use the Rate.Trading PlatformTrip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and ArcaFinancially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi CampEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.