Պուտինը նշել է Ուկրաինայում հատուկ գործողության գլխավոր նպատակը
INTERNATIONAL NEWSՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով «Լուժնիկիում» կայացած համերգ-հանրահավաքում, հայտարարել է, որ ռազմական հատուկ գործողության գլխավոր նպատակը Դոնբասի բնակչության ցեղասպանությունը կասեցնելն է։
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ պատժիչ ռազմական գործողություններ են կազմակերպվել Դոնբասի բնակիչների դեմ, որոնք համաձայն չեն եղել Ուկրաինայում պետական հեղաշրջման հետ։ Երկրի ղեկավարի խոսքով՝ այդ մարդիկ «շրջափակման մեջ են նետվել, ենթարկվել թնդանոթների համակարգված գնդակոծության» և «օդային հարվածների»։
«Հենց այս տառապանքից, այս ցեղասպանությունից մարդկանց փրկելն է Դոնբասում և Ուկրաինայում մեր կողմից սկսված ռազմական գործողության գլխավոր, հիմնական պատճառը, շարժառիթը և նպատակը։ Հենց սա է նպատակը»,- ասել է ՌԴ ղեկավարը։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Converse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference



