Սպիտակցի Հայկոն Թուրքիայի օդանավակայանում լուսանկարվել է թուրք ոստիկանի հետ (տեսանյութ)
VIDEOՀայ հայտնի երգիչ Սպիտակցի Հայկոն թուրքական օդանավակայանում լուսանկարվել է թուրք ոստիկանի հետ։ Այս մասին գրում է Միկա Բադալյանն իր տելեգրամյան ալիքում։
«Մինչ ողջ հայ ընդդիմությունը պատռում է իր կոկորդը և ճչում, որ թուրքերը մեր եղբայրն ու բարեկամը չեն, մինչ հայ բլոգերները պայքարում են հայապահպանության և հայրենիքի համար, հայ երգիչ Սպիտակցի Հայկոն և նրա ընկերը իրենց ողջ գեղեցկությամբ տեսախցիկի առջև կեցվածք են ընդունում թուրքական օդանավակայանում թուրք սահմանապահի հետ և նրան եղբայր կոչում։ Ինքներդ տեսեք և ինքներդ դատեք։ Եթե ուզում եք լսել նրան և գնալ նրա համերգներին, սա ձեր գործն է, անձամբ ինձ համար այս կեղծ հայը մեռած է։
Սպիտակցի Հայկոն և թուրք ոստիկանը»,֊գրում է Միկա Բադալյանը։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
4
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
5
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026



