Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել
POLITICSՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի վարչապետ Միխել Մարտինին՝ երկրի ազգային տոնի առթիվ:
Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, ուղերձում ասված է.
«Ձերդ Գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Իռլանդիայի ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա կապակցությամբ:
Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Իռլանդիայի հետ փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնումն ու զարգացումը, որի առանցքում ժողովրդավարական արժեքներն ու գործնական շահերն են:
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով նոր խթան կհաղորդենք երկկողմ փոխգործակցությանը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ՝ մաղթելով քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Իռլանդիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և բարեկեցություն»:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



