Արցախը շարունակում է մնալ առանց գազամատակարարման մինչև -7 ջերմաստիճանի պայմաններում. Ելենա Կիրակոսյան
BLOGԵլենա Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հարգելի՛ հայրենակիցներ,
Ուզում եմ տեղեկացնել, որ երեկ Արցախ հասնելուն պես ունեցել ենք մի քանի հանդիպումներ:
Թեպետ երեկ Արցախի տեղեկատվական շտաբի կողմից տարածվել է հայտարարություն այն մասին, թե իբրև ՀՀ կառավարության և ռուս խաղաղապահների կողմից համատեղ վարվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմն դեռևս երեկ սկսել էր վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները և գազամատակարարումը կարճ ժամկետում պետք է վերականգնված լիներ, այնուամենայնիվ մինչ այս պահը Արցախը շարունակում է մնալ առանց գազամատակարարման մինչև -7 ջերմաստիճանի պայմաններում:
Եվ չնայած բնակչությունը և որոշ հաստատություններ կարողացել են ժամանակավոր լուծել ջեռուցման հարցը, բայց դպրոցները, մի շարք բուժ հաստատություններ, հանրային վայրեր շարունակում են կանգնած մնալ ջեռուցման լուրջ խնդրի առջև:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



