Ճապոնիայում 7.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
INTERNATIONAL NEWSՃապոնիայի գլխավոր Հոնսյու կղզու հյուսիս-արևելյան ափերի մոտ մարտի 16-ին 7.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտարարվել է ցունամիի վտանգ: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
Երկրաշարժի օջախը եղել է օվկիանոսից 60 կմ խորության վրա: Հայտարարվել է, որ Ֆուկուսիմա և Միյագի պրեֆեկտուրաներում հնարավոր է մինչև 1 մետր բարձրությամբ ցունամի:
Ուժեղ ցնցումները, որոնք շարունակվել են մոտ 1 րոպե, զգացվել են նաև մայրաքաղաք Տոկիոյում:
Այս պահին չկան տեղեկություններ տուժածների կամ մեծ ավերածությունների մասին:
«Ֆուկուսիմա-1» և «Ֆուկուսիմա-2» ատոմային էլեկտրակայաններում ռադիացիոն ֆոնի ավելացում չի գրանցվել:
Երկրաշարժի հետևանքով էլեկտրականության անջատումների ավելի քան 2 մլն դեպք է գրանցվել:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Converse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference



