Ռիհաննան պատմել է իր հղիության մասին
LIFEԴեռ հունվար ամսին հայտնի դարձավ, որ Ռիհաննան և ռեփեր A$AP Rocky-ն պարաստվում են ծնողներ դառնալ։ Ռիհաննան հազվադեպ է խոսում իր անձնական կյանքի մասին, սակայն այս անգամ երգչուհին բացառություն է թույլ տվել և կիսվել է իր հղիության մանրամասներով։ Այս մասին տեղեկացնում է «Peopletalk.ru» լրատվականը։
«Ես երկար ժամանակ եմ ծախսում մաշկս թարմացնելու, իսկ հետո դիմահարդարվելու համար․ այսինքն հղիության այս փուլում իմ դեմքը շատ փոփոխությունների է ենթարկվում՝ այտերս մեծանում են, քիթս լայանում, և դա ինձ համար մարտահրավեր է: Ես ավելի երկար ժամանակ պետք է հատկացնեմ` սկսած հագուստ ընտրելու, վերջացրած դիմահարդարվելու համար, սակայն ինձ դա դուր է գալիս։ Ինձ դուր է գալիս ամեն բան, ինչը ստիպում է հատուկ մոտեցում ցուցաբերել»,- պատմել է Ռիհաննան։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
4
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



