Yerevan, 28.March.2026,
00
:
00
BREAKING


Արդյո՞ք մենք օգտագործում ենք իսկական դարչին. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Դարչինը կամ ցեյլոնյան դարչնածառը (լատ.՝ Cinnamomum verum) դափնազգիների ընտանիքի ծառ է, որի չորացրած կեղևն էլ օգտագործում են որպես համեմունք։ Աճում է Շրի-Լանկայում և Հարավային Հնդկաստանում, մշակվում է Սեյշել յան կղզիներում, Վեստ Ինդիայում և արևադարձային Ասիայում։ Դարչինը հայտնի է հնուց ի վեր։ Այն բավականին բարձր է գնահատվել հին ազգերի կողմից, այդ պատճառով էլ հաճախ այն նվիրել են միապետներին ու այլ իշխանավորներին։ Դարչինը ներմուծվել է Հին Եգիպտոս Հին Չինաստանից մինչև մ.թ.ա. 2-րդ հազարամյակը, այն հիշատակված է Կտակարանում, երբ Մովսես մարգարեին խորհուրդ է տրվում օգտագործել քաղցր դարչին։ Դարչինի մասին գրել են նաև Հերոդոտը և այլ հին հեղինակներ։

Դարչինը օգտագործել են Հին Հռոմում դիակիզումների ժամանակ, իսկ Ներոն կայսրը, որոշ աղբյուրների համաձայն, 65 թվականին այրել է դարչինի տարեկան պաշարը իր կնոջ՝ Պոպպեյ Սաբինի մահվան ժամանակ։ Միջին դարերում արևմուտքի երկրների համար դարչինի ծագումը հանելուկ է եղել։ Արաբ վաճառականները համեմունքը ցամաքային ճանապարհով տարել են Եգիպտոս՝ Ալեքսանդրիա, որտեղ այն գնել են իտալացի վենետիկյան վաճառականները, որոնք Եվրոպայում համեմունքի վաճառքի մենաշնորհ են ունեցել։ Այդ առևտրի դադարեցումը, որը պայմանավորված է եղել այլ միջերկրածովային ուժերի ի հայտ գալով, ինչպես Մամլուքների դինաստիան և Օսմանյան Կայսրությունը, դարձել է այն բազմաթիվ հանգամանքներից մեկը, որ եվրոպացիներն ակտիվորեն սկսել են ծովային ուղի փնտրել դեպի Ասիա։ Ի վերջո, 15-րդ դարի վերջում պորտուգալացի առևտրականները հասել են Ցեյլոն (Շրի-Լանկա) և փոխառել Սալագամա կաստայի դարչինի արտադրության ավանդական ձևը։ 1518 թվականին պորտուգալացիները կղզում հիմնել են ամրոց և իրենց մենաշնորհը պահպանել ավելի քան 100 տարի։

Հոլանդացի առևտրականները, միություն կազմելով Ցեյլոնի Քանդի թագավորության հետ, դուրս են մղել պորտուգալացիներին։ Նրանք 1638-1640 թվականներին հիմնել են փոստային ծառայություն, իրենց ձեռքը վերցրել գործարանների նկատմամբ հսկողությունը և 1658 թվականին վերջնականապես դուրս մղել պորտուգալացիներին։ Ահա մի պահպանված գրառում այդ ժամանակներից. «Կղզու ափերը լիքն են դրանով, և այն լավագույնն է ամբողջ արևելքում, եթե կանգնես քամու ուղղությամբ, ապա կարելի է դարչինի հոտը զգալ նույնիսկ ափից 8 լ յո հեռավորության վրա»։ Հոլանդիայի՝ արևելահնդկական ընկերությունը շարունակել է վայրի դարչին հավաքել և արդյունքում աճեցրել է անգամ սեփական ծառերը։ 1976 թվականին անգլիացիները դուրս են մղել հոլանդացիներին, չնայած ցեյլոնյան մենաշնորհն արդեն այնքան էլ կարևոր չի եղել։ Դարչինի ծառեր սկսել են աճեցնել այլ տեղերում, դարչինը դարձել է մատչելի, իսկ սուրճը, թեյը, շաքարն ու շոկոլադը սկսել են դուրս մղել նախկինում հայտնի այդ ավանդական համեմունքի մշակությունը Ցեյլոնից։

Այնուամենայնիվ, ցեյլոնյան դարչինի կեղևն ավելի բարձր է գնահատվում, քան, օրինակ՝ չինականը։ Դարչինը հիմնականում օգտագործվում է խոհարարության մեջ որպես համեմունք կամ հոտավետ հավելում։ Դարչինն ունի նաև «ազգակից»՝ կասսիանը (Cinnamomum aromaticum), որը երբեմն վաճառվում է հենց դարչինի անվան տակ, բայց այն, ի տարբերություն իսկական դարչինի, պարտադիր պետք է պիտակավորվի որպես «ինդոնեզական դարչին»: Իսկական դարչինից վերցնելով միայն կեղևի ներքին բարակ շերտը՝ ստանում են լավագույն, քիչ խիտ և ավելի փխրուն կազմության համեմունք: Իսկական դարչինը ավելի ուժեղ և սուր համեմունք է: Ինդոնեզական դարչինը սովորաբար միջին կամ մուգ կարմրաշագանակագույն երանգ ունի, և քանի որ օգտագործվում է ամբողջ կեղևը, ապա կառուցվածքով ավելի շատ ծառ է հիշեցնում: Դարչինի մեծ մասը, որը վաճառվում է ներկայումս, իրականում հենց «ինդոնեզական դարչինն» է, չնայած այն իսկական դարչինից տարբերվում է ինչպես արտաքին տեսքով, այնպես էլ իր քիմիական կազմով:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards