Yerevan, 17.March.2026,
00
:
00
BREAKING


«Անգրագիտություն, անլրջություն, ստորություն. ապրում ենք այս ամենի մեջ». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախում հումանիտար աղետ է, անվտանգության հարցերը լուծում չեն ստանում, Հայաստանի սահմաններին կրակոցներ ու տագնապի զգացողություն, բնակչություն, որը սոցիալական բարդագույն վիճակում է հայտնվել:

Հոգեբան Կարինե Նալչաջյանը նշում է, որ իրավիճակը դեմ է արժանապատվությանը, պարզ ինքնապաշտպանությանը: «Բնության մեջ գոյություն ունի ինքնապաշտպանություն: Աստված ստեղծել է ամենը և տվել է ինքնապաշտպանվելու ներքին պոտենցիալ: Անձն ունի ինքնապաշտպանական մեխանիզմներ, եթե դրանք չլինեն, շատ արագ կկորցնենք մեր հոգեկան և ֆիզիկական առողջությունը: Մարդու մեջ հոգեբանական պաշտպանության մի ամբողջ զինանոց է գործում: Նույնը վերաբերում է նաև խմբային կյանքին: Պատերազմից, իմ որակմամբ` 44-օրյա ռազմական հանցագործությունից հետո ընկած ժամանակահատվածում ակնհայտորեն էլ ավելի թուլացել է մեր հոգեբանական ինքնապաշտպանությունը: Ներքին զենքերը, որոնք ունենք կյանքի դժվարությունների դեմ պայքարելու, ինքներս մեզ փրկելու համար, սարսափելի թուլացած են: Դրա փոխարեն սկսել են աշխատել հոգեբանական ինքնապաշտպանական այնպիսի մեխանիզմներ, որոնք հակառակ դերն են կատարում, եթե ուժեղ են արտահայտված, այսինքն` սկսում են վնասել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նալչաջյանը:

Նշում է, որ սա մասնագիտական բնորոշում է, իսկ ավելի պարզ բառերով ասած, մեզանում գործում է իրականության ժխտման և հուզական մեկուսացման հոգեբանական ինքնապաշտպանական մեխանիզմների չափազանցված արտահայտությունը: «Եթե ծանր վիճակում ենք, ծանր հարվածներ ենք ստացել, մեր ինքնապաշտպանական մեխանիզմներն սկսում են մեզ օգնել: Դրանցից է իրականության ժխտումը: Եթե այս մեխանիզմը չափազանցված ձևով է աշխատում, կտրվում ենք իրականությունից, դառնում ենք ոչնչացնող նորանոր հարվածների թիրախ: Մեր հավաքական «մենքի» մեջ իրականության ժխտման ակնհայտ տարրեր եմ տեսնում: Իրականությունն անտանելի է, արյան գետեր են հոսել, հաշմանդամ դարձած տղամարդկանց մի ամբողջ սերունդ ունենք, ունենք հայրենիքի անասելի կորուստ, ունենք ղեկավարություն, որը համբուրվում է մեր դահիճների հետ և խաբում է ժողովրդին, խաղաղության փափուկ բարձն է դնում գլխի տակ և ժողովրդին սկուտեղի վրա մատուցում թշնամուն:

Բայց երբ նայում ենք մարդկանց առօրյան, կյանքը, սա վերաբերում է նաև քաղաքական ուժերին, տեսնում ենք, որ իրականությունը ժխտում են: Լսում ենք, որ Սյունիքի Ներքին Հանդ գյուղում թշնամին մտել է մեր երկրի սուվերեն տարածք, մարդկանց կյանքը վտանգի տակ է, մեկ էլ՝ ուրիշ տեղեկատվություն. մեր ՊՆ-ն ասում է, որ նման բան չկա: Նրանք ստում են, մեզ խաբում են: Ինքնապաշտպանական այս մեխանիզմներն առաջանում են անզորությունից: Չեմ ուզում վատաբանել մեր ժողովրդին, նա տեսնում է, թե ինչ է կատարվում, բայց ձեռքին գործիք չկա, չգիտի՝ ինչ անել: Դեռևս իր կատարած դարակազմիկ սխալի ներքին զգացումն իր մեջ կա: Խոսքը «հեղափոխությանը» ոգևորված մասնակցելու մասին է: Մի մասի մոտ կա մեղքի զգացողություն, մի մասը համառորեն ասում է, որ ճիշտ էր: Մտքերի ու ապրումների խառնաշփոթ է: Թուրքը դեռ ոտքով իր տան դուռը չի բացել և զենքն իր ու իր հարազատների վրա չի պահել: Իր համար այս իրականությունն է ավելի ցանկալի, քան այն իրականությունը, որ Արցախում և Ներքին Հանդում է»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Շեշտում է, որ իրականության ժխտման կողքին ծագում է մեկ ուրիշ ինքնապաշտպանական մեխանիզմ` հուզական մեկուսացում: «Մարդն իր հոգեկան աշխարհը պաշտպանելու համար ենթագիտակցաբար սկսում է ապրումներ չունենալ: Լուրը լսեցի, մտածեցի, թե ինչ վատ բան է եղել, ու հետո շարունակում եմ ապրել իմ առօրյայով: Այժմ քաղաքակրթական բախումների մեջ ենք, պետք է ճիշտ կողմնորոշվենք, քանի որ թշնամին գործում է: Այսօր, երբ Արցախը մեկ րոպե անգամ չի լինի, եթե այնտեղ չլինեն ռուս խաղաղապահները, հայրենասիրական փետուրներով զարդարված ինչ-որ ուժեր անընդհատ հակառուսականություն են քարոզում, իսկ սա մահվան քարոզ է»,-ասում է հոգեբանը: Ընդգծում է` սուտը պարուրել է ամեն ինչ: «Երբ անզոր ես, քեզ անօգնական ես զգում, սուտն այնքան հարմար է: Դա փափուկ բարձ է: Կամ թուրքի հետ բարեկամությունը: Թուրքը բացահայտ, հենց այս վայրկյանին քեզ ոչնչացնելու ներքին հրճվանքի մեջ է, Թուրքիան, Ադրբեջանը և Հայաստանը ձեռք ձեռքի տված են աշխատում` հանուն ընդհանուր նպատակի: Այսօր մեր վիճակը ողբերգական է նրանով, որ մեր պետությամբ պաշտպանված չենք: Ամեն րոպե պատերազմը կարող է նորից պայթել, անընդհատ ասում են՝ խաղաղություն, խաղաղություն, չի լինելու այդ խաղաղությունը: Որքան անարժանապատիվ լինես, նվաստանաս թշնամու առաջ, ինքդ քեզ չպաշտպանես ներքին ու արտաքին թշնամուց, այնքան քեզ, քո զավակներին ու տղամարդկանց տանում ես դեպի պատերազմ»,-նշում է մեր զրուցակիցը:

Ասում է, որ այս օրերին շատ վերլուծաբաններ իրավացիորեն նշում են, որ Հայաստանի համար կա երկընտրանք, թե ում դաշնակիցն է` Թուրքիայի՞, թե՞ Ռուսաստանի: «Ռուսաստանն այստեղ ունի կենսական շահեր, որոնք պաշտպանելու է՝ անկախ նրանից, թե այստեղ ով ինչ է մտածում: Թուրքիայի դեպքում մարդիկ ասում են, որ վիլայեթացում է սպասվում: Հայաստանում ապրող միջին վիճակագրական մարդն այսօր այնքան է խեղճացած, այս սրիկաները մեզ այնքան զոհի վիճակի մեջ դրեցին, որ վիլայեթացում ասվածը սկսում է շատ բան չնշանակել: Պետք է հասկանալ, որ վիլայեթացում նշանակում է մահ, թուրքերի կողմից հայոց հերթական ցեղասպանությունը սկսված է: Իսկ ի՞նչ է անում աշխարհը, միջազգային հանրություն կոչվածը: Նրանք աղմուկ են բարձրացնում Ուկրաինայում ծննդատան ռմբակոծության վերաբերյալ, որը, ինչպես հետագայում պարզվեց, իրականում վաղուց վերածվել էր ռազմական հենակետի: Իսկ ո՞ւր էր այդ հանրությունը, երբ Արցախում ծննդատան վրա ռումբեր էին ընկնում, երբ Ադրրբեջանն արգելված զենքեր էր կիրառում:

Սա անբարոյականություն է, որը կործանելու է քաղաքակրթությունը: Դրա համար պետք է խելքներս գլուխներս հավաքենք, խարիզմատիկ առաջնորդներ պետք է ի հայտ գան, ինչ-որ ուժեր կան, բայց համատարած մրափ մտածի տպավորություն ենք թողնում: Պետք է ոտքի կանգնենք: Մեր ինքնապաշտպանությունը պետք է ադեկվատ ձևերով աշխատի, ոչ թե ինքնախաբեության բարձ դնենք մեր գլխի տակ, ասենք՝ միևնույնն է՝ Խրամորթ գյուղում չեմ եղել, այն մի գյուղն իմ տանից հեռու է և այլն: Իսկ գլխավոր «դուխովն» ասում է` խնդիրներ կան, բայց մենք գնանք մեր ուտելու-խմելու գործերով: Կամ աղի ու աղամանի պատմությունը, սա պատահական բան չէ: Երբ Ուկրաինան արդեն պատերազմի շեմին էր, իրենց Գերագույն ռադան քննարկում էր մեղվի ինչ-որ տեսակի պաշտպանության մասին օրենք: Զուգահեռներ չեք տեսնո՞ւմ աղի ու աղամանի հետ: Ոչինչ պատահական չէ, ամեն ինչ կազմակերպված է, ակնհայտ զավեշտը, հիմարությունը, էլ չեմ ասում խորքային ձևով դավաճանական քայլերը, թելադրված և կազմակերպված են: Մինչև հիմա թշնամական եռյակը` Էրդողան, Ալիև և Հայաստանի իշխանություններ, հավանաբար մտածել էին, որ ժողովուրդը թող կուշտ լինի, քաղցած խռովություններ չանեն, մեր գործն անենք, հետո նոր քաղցածության մեջ կդնենք: Հիմա արդեն քաղցն է մոտենում: Երբ բոլոր առումներով հայրենիքը հանձնած լինեն, այդ թվում` մարդկանց կյանքը, բոլորին կմատնեն քաղցի, գուցե այդ ժամանակ, երբ ստամոքսն ինչ-որ ազդակներ ուղարկի, ոտքի կանգնենք: Սա ասում եմ շատ մեծ ցավով, միևնույն ժամանակ, այնպես էլ չէ, որ բոլորը կույր ու խուլ են դարձել, անզգա»,-հավելում է հոգեբանը:

Անդրադառնում է նաև Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, որ «ընդհանուր առմամբ ՀՀ բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ»: «Սա ոչ միայն ստորության, այլ նաև անգրագիտության գագաթնակետն է: Եթե ուզում ես խոսել հանրային տրամադրությունների, կարծիքի, դիրքորոշումների մասին, տեղից վեր ես թռչում, գնում և ընկնում հարազատ մորդ գիրկը, Թուրքիան իրենց հարազատ մայրն է, և ասում քո ուզած բանը: Դու հանրային դիրքորոշումն ուսումնասիրե՞լ ես: Անգրագիտություն, անլրջություն, գումարած ստորություն: Ապրում ենք այս ամենի մեջ: Բայց տեսնում ենք նաև, որ մարդիկ առանձին-առանձին վերցրած հասկանում են իրավիճակը, ուղղակի այս մարդկանց կազմակերպել է պետք, և կտեսնեք, թե ինչ պոռթկում կառաջանա»,-եզրափակում է Կարինե Նալչաջյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients