Yerevan, 17.March.2026,
00
:
00
BREAKING


«Իշխանություններն ավելի բաց տեքստով են խոսում այն մասին, թե հայրենիքն ինչպես պետք է մաս-մաս վաճառեն». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Շարունակական սադրանքներին, Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելուն զուգահեռ՝ Ադրբեջանն օրերս հրապարակեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի իր 5 սկզբունքները։ Էրդողանը ևս հանդես եկավ հայտարարությամբ՝ հորդորելով Հայաստանին ընդունել Ադրբեջանի առաջ քաշած պայմանները: Զուգահեռ, պատասխանելով Ադրբեջանի պայմաններին, ՀՀ ԱԳՆ-ն դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ խաղաղության պայմանագրի հարցով բանակցություններ կազմակերպելու խնդրանքով։

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ վերոնշյալ գործընթացների առումով իրականում որևէ նոր իրողություն չկա: Նրա խոսքով, մենք այսօր ականատես ենք լինում մի գործընթացի, ինչի մասին ինքը ևս խոսում է դեռ 2018-ից: «Արդեն մի քանի տարի է՝ անդրադառնում ենք նրան, թե ինչ գործընթացների ենք մենք ականատես լինելու: Այդ ամենը հիմա պարզապես քայլ առ քայլ կատարվում է: Կարելի է դիտարկել քայլերը, հիմա կատարվող գործընթացները ու դրանից եզրակացություններ անել նաև հետագա քայլերի տեսանկյունից: Մեծ հաշվով, երկիրը ծախելու են: Հիմա երկիրն արդեն ծախում են, և այն, ինչ մենք այսօր տեսնում ենք, հենց այդ ճանապարհով գնալ է նշանակում: Հայաստանի իշխանություններն այսօր արդեն «Արցախը Ադրբեջանի կազմում լինելու գործընթացի» մասին ինչ-որ թեզեր են առաջ տանում, հայտարարություններ են անում: Կարելի է ասել՝ արդեն ավելի բաց են խոսում այդ ամենի մասին: Այսինքն, ՀՀ իշխանություններն ավելի սանձարձակ, ավելի բաց տեքստով են խոսում այն մասին, թե մեր հայրենիքն ինչպես պետք է թշնամուն մաս առ մաս վաճառեն, նվիրեն: Արդեն բացեիբաց են ցույց տալիս, թե ինչպես պետք է կատարեն թշնամու անհագուրդ ցանկությունները, ինչպես պետք է նաև դարերի ցանկությունները իրականացնեն»,-ասաց թուրքագետը:

Ինչ վերաբերում է ժողովրդի անունից խոսելու համարձակությանը, մասնավորապես, Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, թե ՀՀ բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, թուրքագետը մի քանի կողմից անդրադարձավ նշվածին: «Նախ՝ սա իրենց մշտական լոզունգն է: Մինչ այս էլ տարբեր այլ խնդիրների դեպքում ասել են՝ մանդատ ունենք, կարող ենք անել այն, ինչ ուզում ենք: Այս իմաստով հենվում են իրենց ստացած 600 հազար ձայնի վրա, իսկ մնացած 2 միլիոն 400 հազարի կարծիքն ընդհանրապես խնդիր չէ իրենց համար: Իրականում ժողովրդի մի հատվածը, իմանալով, թե իրենք ովքեր են, անտեսեցին ամեն ինչ ու վերընտրեցին նրանց: Ամբողջ աշխարհը զարմացավ մեզ վրա, թե եղածից հետո ինչպես վերընտրեցինք այս կառավարությանը: Իսկ թուրքերն ուղղակի ծիծաղում էին: Իրականում խնդիրն ավելի խորքային է: Եթե ժողովրդի ցանկությունը նման կառավարությունն է, ապա ստացավ այն՝ իր հետևանքներով: Իսկ ժողովրդի մեջ ազգը կազմող հատվածը շարունակում է տուժել: Մեր կաշվից դուրս ենք գալիս, չգիտենք՝ ինչ անել, բայց իրականում ու մեծ հաշվով անելիք չկա: Առհասարակ, այս ամենց բխող հետևանքները կանխելու քայլեր ես չեմ տեսնում»:

Թուրքագետի խոսքով, հաշվի առնելով իրավիճակը՝ իշխանություններն իրականում հիմքեր ունեն մտածելու, որ իրենց անգամ չեն խանգարելու ստորագրել նույն խաղաղության պայմանագիր կոչվածը: «Ամեն ինչ այդ ուղղությամբ է գնում և ավելի սանձարձակ, քան սկզբում էր: Սկզբում ավելի ուշադիր էին, զգույշ էին որոշ հարցերում: Հիմա արդեն զգուշավորության և ուշադիր լինելու խնդիր չկա: Իրենք ազատ ու համարձակ ասում են այն, ինչ ուզում են: Իսկ ժողովուրդը լեթարգիայի մեջ է: Հազարներով երիտասարդներ նահատակվեցին, մարդկանց մեծ մասի հետագա արձագանքը տեղի ունեցածին, մեղմ ասած, համարժեք չեղավ: Չեղան այն գործընթացները, որոնք պետք է լինեին այդ ամենից հետո: Մինչդեռ, նույն ժողովրդի մաս կազմող ձկնորսները երկու ձկան համար փողոց դուրս եկան ու ճանապարհ փակեցին: Հազարներով երիտասարդներ մահացան, այս իշխանությունը նորից վերընտրվեց: Բայց երբ նույն ժողովրդի պարարտանյութը թանկացավ, այդ նույն ժողովուրդը դուրս եկավ և ճանապարհ փակեց: Նույն տրամաբանությամբ կարող ենք այսօր Արցախում ծանր իրավիճակ տեսնել, բայց զուգահեռ իրականությունում մեկ ամբողջ շաբաթ աղամանի հարց քննարկվի»,-ասաց նա՝ շեշտելով, որ օրինակները բազմաթիվ են, իսկ հստակ կենտրոնները գիտեն, թե ինչ պետք է անել նման հասարակությունների դեպքում:

«Երևույթները պատահական չեն: Մենք իրականում գործ ունենք պրոֆեսիոնալների կողմից կազմված ծրագրի հետ: Երբեմն ժողովրդի ուշադրությունը հիմարությունների վրա շեղելու ստացված փորձեր ենք տեսնում: Երբեմն սա տարածվում է նաև ընդդիմության վրա, երբ կառավարությունն ինչ-որ բան է դաշտ գցում, և ընդդիմությունն ինքն է սկսում դրանով զբաղվել: Երբեմն ինչ-որ բանից նեղանում են, դահլիճներից դուրս են գալիս, հետո ներս են մտնում, բայց որևէ լուրջ գործողություն չկա: Ընդհանուր առմամբ, հիմնական գլոբալ խնդիրները չեն լուծվում, մինչդեռ մյուս կողմից երկիրը ձեռքից գնում է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients