Yerevan, 31.October.2025,
00
:
00
BREAKING


«Արցախը փակուղու մեջ է. արդեն բացահայտ են իրականացնում գործընթացը և թաքցնելու որևէ խնդիր չունեն». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ զրույցում անդրադարձել ենք Արցախում մարտի 8-ից առկա իրավիճակին, թշնամու կողմից գյուղերը թիրախավորելու շարունակական քաղաքականությանը, ինչպես նաև ՀՀ-ից անհրաժեշտ քայլերի բացակայությանը և մի շարք հայտարարությունների: Մետաքսե Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում նախ նշեց, որ ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա շատ կցկտուր տեղեկություն է տրվում, և այս իմաստով անհասկանալի է իրավիճակը:

«Երբեմն պաշտոնական լուրերը մեկը մյուսին հակասող են, ինչն առիթ է տալիս մտածելու, որ օդում պտտվող ինչ-որ կեղծիք կա, և կրկին Արցախի իշխանություններն անկեղծ չեն: Գոնե նվազագույն տեղեկատվությունը չի ապահովվում, այդ պատճառով մարդիկ տեղեկություններ են հայթայթում անհատների միջոցով, միմյանց պատկերացումների վրա են հիմնվում, ինչի հետևանքով մարդկանց մոտ նաև նոր պատերազմի մարտահրավերի առջև կանգնելու անհանգստություն է առաջանում: Իսկ իրականում, ըստ իս, Արցախը փակուղու մեջ է: Կարծես ինչ-որ տարածքում 100 հազար մարդու փակել են, իսկ մարդիկ, որոնք հաստատ դրական լուծումներ չեն ուզում տալ այստեղ ապրողների համար, որոշում են նրանց ճակատագրերը: Այս օրերին շատերն ասում են՝ Արցախը հումանիտար աղետի առջև է, ես կասեի՝ արդեն իսկ հումանիտար աղետ է Արցախում: Գազամատակարարման խափանումը մենք չեն դիտարկում որպես անհարմարություն: Թեպետ, այո, անհարմար է այս պայմաններում ապրել, որովհետև ձյան առատ տեղումներ են, Արցախում այսպիսի ցուրտ անգամ ձմռանը չի եղել: Այդ հանգամանքը, իհարկե, շատ ավելի է ընկճում մարդկանց, ավելի խոցելի է դարձնում, բայց, մեծ հաշվով, սա նախ դիտարկվում է որպես անվտանգային խնդիր»,-ասաց նա:

Ապա շեշտեց՝ նկարագրված իրավիճակին գումարվում է նաև շփման գծում առկա անհանգիստ վիճակը. «Նախօրեին թշնամին բարձրախոսներով և այս անգամ շատ ավելի ագրեսիվ կերպով կրկին պահանջում էր լքել Կարմիր Շուկան, Թաղավարդը, Խրամորթը: Մյուս գյուղերի համեմատ՝ Խրամորթում անգամ ավելի ագրեսիվ էր պահանջը: Այնտեղ բարձրախոսներով անգամ հայտարարում էին՝ «միևնույնն է, մեր տարածքն է, վերցնելու ենք, դրա դիմաց պատրաստ ենք գազի մատակարարումը վերականգնել»: Սա ևս մեկ փաստ է, որ գազատարը դիտավորությամբ է վնասվել և նպատակը գյուղերի դատարկումն է, իսկ նշված տարածքներում թե՛ մեր, թե ՛ թշնամու համար ռազմավարական նշանակության բարձունքներ կան: Ամեն դեպքում, մեր բանակի ու ռուս խաղաղապահների կողմից վերահսկողությունն ավելի է ուժեղացվել, իրենք, համենայն դեպս, անում են այն ամենը, ինչ հնարավոր է անել այս իրավիճակում: Այդուհանդերձ, այդ ամենը որևէ կերպ չի ազդում թշնամու վրա, իրենք իրենց չափազանց լկտի են պահում և հատուկ ցույց են տալիս, որ անգամ ռուս խաղաղապահների ներկայությունն իրենց չի կարող կանգնեցնել: Այսինքն, այն պայմանավորությունները, որոնք երեք հանրապետությունների ղեկավարները ստորագրությամբ հաստատել են 2020 թ. նոյեմբերի 9-ին, իրենց համար ուղղակի առոչինչ է»:

Նա ընդգծեց, որ մարդկանց մոտ անհանգստություններ կան, որը պայմանավորված է նաև Արցախի իշխանությունների վարքագծով. «Խոսքը իշխանությունների լռության և իշխանությունների, կարծես թե, չլինելու մասին է: Իրենք ոչինչ չեն անում, բայց որպեսզի լռությունն արդարացնեն, այս ամենը որպես «լուռ գործ անել» են ներկայացնում, մինչդեռ շարքային քաղաքացին որևէ իրական արդյունք չի արձանագրում:Ինչպես Հայաստանի իշխանություններն են ձեռքները լվացել Արցախից, այնպես էլ մենք որևէ հույս չենք կապում Արցախի իշխանությունների հետ: Մեծ հաշվով, յուրաքանչյուր հայտարարությունից հետո ավելի ենք անհանգստանում, որովհետև գիտենք, որ դրանց հետևում հերթական աղետն է մեզ սպասվում»:

Դիտարկմանը՝ ՀՀ իշխանությունների կողմից որևէ ազդակ, քայլ ու գործընթաց առհասարակ չկա՞, պատգամավորը նախ նշեց. «Ես ԱՀ ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավոր եմ, ու այստեղ էլ որդեգրել են այն նույն քաղաքականությունը, որն ընդունված է ՀՀ-ում: Այսինքն, ինչքան հնարավոր է պաշտպանվել ընդդիմադիր պատգամավորներից: Իրենց գործը թողած՝ ընկնում են հենց ընդդիմադիր թևի հետևից: Մեզ մոտ այդ առումով ևս շատ ակտիվ են ու բոլոր առումներով փորձում են այնպես անել, որ որևէ առնչություն չունենանք հատկապես տեղեկատվական դաշտին: Փառք Աստծո, մենք սեփական միջոցներով յուրաքանչյուր ինֆորմացիա ստանալու հնարավորություններ ունենք, թեկուզև մեր աչքով տեսնելով իրականությունը: Արցախի իշխանավորներից շատերը պատերազմի ժամանակ ասում էին, թե Հայաստանում են ինչ-որ հարցեր կարգավորելու համար:

44 օր տեսանք, որ որևէ հարց չէին կարգավորում: Հիմա նույն իրավիճակն է, և հենց իշխանական թևից շատերը ՀՀ-ում են: Ներկայացնում են, թե ինչ-որ աշխատանք են տանում, մինչդեռ անգամ չնչին աշխատանքը տեսանելի կլիներ այսօրվա իրավիճակում: Արցախում այնպիսի ծանր վիճակ է, որ յուրաքանչյուր փոքր տեղաշարժ շատ մեծ տեսանելիություն կունենար: Մեծ հաշվով, ՀՀ իշխանությունների հետ համատեղ որևէ գործողություն չի արվում, արձագանք կա միայն ՀՀ ընդդիմադիր դաշտից: Անընդհատ զանգում են, մի քանիսը եղել են Արցախում: Առաջիկա օրերին ևս պատրաստվում են գալ Արցախ, պարզապես մեր կողքին լինել, որովհետև ՀՀ-ում, կարծես, ստեղծվել է մի իրավիճակ, երբ, ըստ էության, թույլ չեն տալիս, որ ընդդիմադիր թևն իր հնարավորություններն օգտագործի, և ինչ-որ դրական տեղաշարժ ունենանք: Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա, ընդհանուր առմամբ, իրականում չի կարող լինել այնպես, որ ի վնաս Արցախի, ՀՀ-ի ու հայության պաշտոնական հայտարարություններ անեն, բայց ներքին կարգով դրական աշխատանքներ տարվեն: Իսկ լուռ ինչ-որ գործ անելու արդարացումները չստացված ստախոս լինելու տրամաբանության մեջ են: Իրենք, մեղմ ասած, խաբում են և խաբում են բոլորին»:

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների կողմից հնչող հայտարարություններին, որտեղ խոսում են «Արցախը Ադրբեջանի կազմում լինելու գործընթացը» քննարկելու անհրաժեշտության մասին, Մ. Հակոբյանը նշեց. «Երբ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց հինգ կետերի մասին, դրանք որևէ մեկիս համար գաղտնիք չէին: Մենք ուղղակի միակողմանի պահանջներ տեսանք: Այսինքն, ևս մեկ անգամ փաստվեց, որ որևէ բանակցային գործընթաց գոյություն չունի: Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարած այցին, այնտեղ Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը հաջորդեց Էրդողանի հայտարարությունը, որը միանում էր այդ 5 պահանջներին: Սա նշանակում է՝ հանդիպում են ուղղակի լսելու այն հանձնարարությունները, որոնք հետո պետք է կատարեն: Իրականում բանակցություններում միակողմանի պահանջներ չեն լինում, նույնիսկ զիջումները միակողմանի չեն լինում: Բայց այստեղ ամեն բան միակողմանի է: Հինգ կետերը միայն ի շահ Ադրբեջանի են: Այնտեղ որևէ կետ չկա, որ շահավետ լինի ՀՀ-ի կամ ԱՀ-ի համար: Ստացվում է, որ ՀՀ իշխանությունները ևս մեկ անգամ պետք է սպասարկեն Ադրբեջանի շահերը»:

Անդրադառնալով ՀՀ ԱԳՆ հայտարարությանը՝ նա հավելեց. «Հայտարարեցին, թե իբր դիմում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներին, որ խաղաղության վերաբերյալ այդ ձևաչափում քննարկումներ լինեն: ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով խաղաղության մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ Արցախյան հակամարտության խնդիրը երկկողմանի լուծված չէ և ավարտված չէ: Սա հերթական սուտն է, մանիպուլ յացիոն հայտարարությունը: Այդ կերպ հանրությանը կրկին ուզում են ցույց տալ, թե իբր բանակցություններ կան, բայց իրականում նման գործընթաց գոյություն չունի. նման բանակցություն ՄԽ ձևաչափով չի կարող լինել, քանի դեռ Արցախի հարցի կարգավորումները տրված չեն: Կամ էլ իրենք համարում են, որ կարգավորումներն արդեն տրված են, հիմնահարցը փակված է, ընդունում են, որ Արցախն այլևս Ադրբեջանի մաս է, ու պատրաստվում են այդ կերպ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ դրանով պարզապես ավարտելով այն գործընթացը, ինչի համար եկել էին իշխանության: Իրականությունը սա է, որը շատ պարզ է. իրենք արդեն կարծես բացահայտ են իրականացնում գործընթացը և թաքցնելու որևէ խնդիր չունեն: Իրականում մեզ համար ցավոտ գործընթացներն իրենք պատրաստում էին գրեթե 4 տարի: 2019-ին էլ ավելի հասկանալի էր իրողությունը, երբ Փաշինյանն այցելեց Արցախ ու Վերածննդի հրապարակում ասաց՝ «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ այստեղի նախագահին դիմեց որպես Արցախի մարզպետ: Այդ ժամանակ արդեն ակնհայտ էր գործընթացը, այն բացահայտ սկսված էր, և դեռ այն ժամանակ մենք արդեն գիտեինք, որ մեզ ահասարսուռ պատերազմ է սպասվում, ինչի մասին նաև հայտարարում էինք: Այնպես որ, սա ոչ թե ցավոտ գործընթացների սկիզբն է, այլ ավարտը, և իրենք իրենց ունեցած համատեղ սցենարն ավարտին են հասցնում»:

Ամփոփելով՝ պատգամավորը շեշտեց. «Անկախ ամեն ինչից՝ արցախցին, առավել ևս հիմա, կպած է իր հողին ու չի պատրաստվում լքել հայրենիքը: Սա՝ անկախ նրանից, որ Արցախում ՀՀ իշխանությունից ուղղորդվող մարդիկ կան, Արցախ են սողոսկել նաև արևմտամետ անհասկանալի ուժեր, միևնույնն է, այս ամենի միջով անցնելուց հետո մեր հայրենիքում մնալու առումով մենք ավելի հաստատակամ ենք: Իրականում շատ-շատերն այսօր պատրաստ են պայքարել մինչև իրենց վերջին շունչը: Չենք պատրաստվում որևէ կերպ լքել Արցախը, փախչել Արցախից, մեր հայրենիքը զիջել թե՛ արտաքին, թե՛ ներքին թշնամուն»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s BeneficiaryHow to Use the Rate.Trading PlatformTrip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and ArcaFinancially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi CampEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.