Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս. Էդուարդ Շարմազանով
BLOG Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արցախը որեւէ կապ չի կարող ունենալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ։
Առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անսահմանափակ ճանաչման ու իրացման անթույլատրելի է գնալ դեմարկացիայի ու դելիմիտացիայի։
Տավուշի սահմանամերձ ամբողջ տարածքը Խորհրդային Հայաստանի հռչակման ժամանակ եւ 1920-ականների բոլոր խորհրդային քարտեզներով Հայաստանի անբաժանելի մաս է։
Հետեւաբար. ցանկացած պատճառաբանությամբ Արցախի դիտարկումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում պարզ դավաճանություն է ։
Ավելին. առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական ճանաչման եւ իրացման Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելը կնշանակի պետական ու ազգային իղձերի ուրացում։
Նիկոլ եւ նիկոլականներ,կոնկրետ պատասխանեք՝ այս հարցերի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունեք։
«Լոլոներ» չկարդալ ,այլ ասել կոնկրետ՝ Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակպերում ճանաչու՞մ եք,թե՞՝ոչ։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



