Yerevan, 17.March.2026,
00
:
00
BREAKING


«Մարդուն մեծաքանակ գնումներ կատարելու մեջ մեղադրելը, մեղմ ասած, ազնիվ չէ». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Անվերահսկելի գնաճ, գնումներ, որոնց արդյունքում խանութներում դատարկվում են պարենային ապրանքների դարակները: Քաղաքացիները մեծաթիվ գնումներ են կատարում` անտեսելով պաշտոնյաների և պետական գերատեսչությունների հորդորները, թե «կոչ ենք անում քաղաքացիներին՝ խուճապային տրամադրություններ չառաջացնել և անհարկի գնումներ չկատարել»։

Բնականաբար, ստեղծված իրավիճակում կունենանք տնտեսվարողներ, որոնք կփորձեն և կօգտվեն առիթից, սպառողներ, որոնք ևս «նպաստում են» գնաճին, և պետական գերատեսչություններ, որոնք փաստացի քայլեր չեն ձեռնարկում գնաճը կամ դրա հետևանքները կանխելու համար:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նշում է, որ դեռ տասը-տասնհինգ օր առաջ իր հարցազրույցներում նշել էր, որ այժմ պետության կառավարման համակարգի բարձրախոսները պետք է մշտապես միացված լինեն: «Ոչ թե լրատվական միջոցները պետք է նախաձեռնեն պետական կառավարման համակարգի գերատեսչությունների հետ հաղորդակցում, այլ հակառակը: Ինչո՞ւ, որովհետև արտաքին աշխարհից տեղեկատվական հոսքեր են գալու, որոնք առաջացնելու են շոկ: Անհրաժեշտ էր սա կանխատեսել և ավելին` կախված արտաքին աշխարհի ազդակներից, պետք է ունենայինք պետական ռազմավարություն, թե որ դեպքում ինչ ենք անելու, պետությունը պետք է ձեռքը պահեր պուլսի վրա: Պետք էր անընդհատ հաղորդակցում ապահովել, որպեսզի արտաքին աշխարհից եկող առաջին ինֆորմացիան, վատ ազդակը մեր երկրում այսպիսի արագ շոկ չառաջացներ: Մենք լռեցինք, լռեցինք, արտաքին աշխարհից շոկային էֆեկտ ունեցող ազդակները եկան, և, բնականաբար, դրանք ստացան համապատասխան հանրային արձագանք»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Պիպոյանը:

Ընդգծում է` երբեմն իրենք էլ են դժվարանում սպառողներին խորհուրդ տալ, թե ինչ անել ստեղծված իրավիճակում: «Խուճապ, իհարկե, կա: Այո, խուճապային գնումներ կատարել չի կարելի: Բայց մյուս կողմն էլ կա: Ի վերջո, մենք գնաճ կանխատեսում ենք: Այն շուկաներում, որտեղ սպասվում է դեֆիցիտ, կլինի գնաճ: Սոցիալ-տնտեսական այս վիճակում, երբ մարդը գիտի, որ այսօր ունի 10 հազար դրամ, նա կարող է այդ գումարով գնել 8 շիշ ձեթ, ինչո՞ւ այսօր չգնի, բայց վաղը նույն քանակի ձեթի համար վճարի 20 հազար դրամ: Մարդն այսպես է տրամաբանում, ծայրը ծայրին հասցնելով ապրում է, ուստի նրան մեղադրելն էլ ազնիվ չէ: Այսինքն` ի սկզբանե ունեցանք բացթողում, որն էլ ունեցավ շղթայական բացասական ազդեցություն: Մի կողմից՝ սպառողները սկսեցին ավելի շատ ապրանք պահեստավորել, քան կարիքը կար, մյուս կողմից` այս ֆոնին բիզնեսի ներկայացուցիչները որոշեցին առիթից օգտվել և օգտվեցին: Արդյունքում հանրագումարում ունեցանք այն, ինչն ունենք: Ամենակարևորը` չունենք համեստություն ընդունելու համար, որ այս ամենը գալիս է մեր սխալներից: Հասարակությունը մուննաթ է գալիս պետության վրա, ինչ-որ մասով ճիշտ է անում, պետությունն էլ փոխանակ հասկանա, որ պետք է ժամանակին խոսեր, բայց դա չի արել, ասում է` մենք ոչնչի պրոբլեմ չունենք, ինչո՞ւ եք ապրանք պահեստավորում: Բա, եթե կարիք չունեիք, ո՞վ էր ձեր ձեռքից բռնել, որ մարդկանց հետ խոսեիք, ասեիք, որ հնարավոր է` վաղը լսեք, որ Վրաստանում դեֆիցիտ կա, Ռուսաստանն ապրանքային շուկայում սահմանափակումներ է անում, բայց դուք չվախենաք, մենք դրան պատրաստ ենք, համապատասխան քայլերն արել ենք»,-նշում է մեր զրուցակիցը:

Ստացվում է` քաղաքացու հետ անկեղծ զրույցը հերթական անգամ չկայացավ: «Երկխոսություն չկա: Ռազմավարության մշակման մասին էլ խոսք չկա: Ունենք գործարար, որ կարող է շաքարավազ արտադրել: Կամ, որպես պահեստային տարբերակ, օրինակ` Բրազիլիայից կարող ենք հումք բերել, մշակել, անհանգստանալու կարիք չկա: Կարող էինք ասել, որ եթե Երրորդ համաշխարհային պատերազմ չլինի, մեր ունեցածը մեզ հերիք է: Կարող էինք այդ պարզ, անկեղծ, ուղիղ երկխոսությունն ունենալ հասարակության հետ: Ունեցե՞լ ենք, իհարկե, ոչ: Իսկ հիմա ասել, թե ինչու խուճապահար գնումներ կատարեցիք, մեղմ ասած, ճիշտ չէ: Սոցիալական վատ պայմաններում ապրող մարդը, որը լսում է փորձագիտական կարծիք, որ ձեթը թանկանալու է, ինչո՞ւ պետք է ձեթ չգնի: Մենք այնքան լավ չենք ապրում, որ մտածենք` չնայած վաղը ապրանքները թանկանալու են, պրոբլեմ չենք ունենալու դրանք գնելու հարցում: Պետությունը մուննաթ գալուց, խոսելուց առաջ պետք է նայի` իսկ ինքն իր անելիքն արե՞լ է, թե՞ ոչ»,-եզրափակում է Բաբկեն Պիպոյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber