Yerevan, 11.May.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ամբողջ գործընթացը տեղավորվում է Հայաստանի իշխանությունների հակաարցախյան և, ընդհանրապես, հակահայ արժեքաբանության մեջ». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ Ադրբեջանը հանցավոր ոտնձգությունների է դիմում Արցախի ուղղությամբ, ինչի հետևանքով Արցախը կանգնած է նաև հումանիտար աղետի առաջ:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ այն, ինչ ձեռնարկում է Ադրբեջանը, շատ տրամաբանական է: Մինչ անդրադառնալը ՀՀ իշխանությունների կողմից համարժեք արձագանքի բացակայությանը՝ նա նշել է Ադրբեջանի նպատակների մասին: «Այն, ինչ տեսնում ենք, առնվազն փորձագետներիս համար անակնկալ չէր: Իրենք փորձելու էին քարոզչական, տեղեկատվական, սոցիալ-հոգեբանական էքսպանսիայի, կենցաղային պայմանների բարդացման միջոցներով հայաթափել Արցախը: Դա արվում է հստակ նպատակով, որ մի քանի տարի հետո, երբ ռուսական խաղաղապահ զորամիավորման մանդատի ժամկետը ավարտվի, Մոսկվային ներկայացնելու հիմնավորումներ ունենան. մասնավորապես, ներկայացնեն, որ Արցախում այլևս հայեր չկան, հետևաբար, իրենք այնտեղ առաքելություն ու անելիք առհասարակ չունեն: Այս խնդիրը մի քանի մակարդակ ունի: Մի կողմից՝ հայ-ադրբեջանական, արցախա-ադրբեջանական մակարդակն է:Մյուս կողմից էլ՝ սա Ադրբեջանի համար ռուսական ռազմական խաղաղապահ ներկայությունն Արցախից հանելու և տարածաշրջանում ռուսների ազդեցության լծակները, դերը նվազեցնելու գործիք է: Կարծում եմ՝ նման քաղաքականությանը դեմ չեն ո՛չ արևմտյան երկրները, ո՛չ էլ, առավել ևս, Թուրքիան»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ Ադրբեջանում, մեծ հաշվով, հասկանում են, որ Արցախը Հայաստանի գործող իշխանությունների օրակարգի մաս չի կազմում:

«Հայաստանի գործող իշխանությունները հակաարցախյան իշխանություններ են: Իրենք ամենասկզբում պոպուլիզմի ու հոգեբանական մանիպուլ յացիաների միջոցով փորձում էին որպես արցախակենտրոն դիրքավորվել: Մինչդեռ պետությունն ինստիտուցիոնալ քանդելու, մաշեցնելու, հնարավոր պատերազմին չպատրաստվելու, ինչպես նաև դիմադրության ներուժը քայքայելուն ուղղված քայլերը բոլորովին այլ իրականության մասին էին փաստում: 2018-ից ի վեր բանակի ուծացումը, նրա կազմաքանդումը, մի կողմից՝ զինվորների համար քմահաճույքային սննդային ֆորմատներ ապահովելը, բայց մյուս կողմից՝ նրանց անգամ սովորական վրաններով չապահովելը (2020-ի պատերազմից հետո) ցույց էին տալիս, որ անվտանգության օրակարգը որևէ կերպ չի տեղավորվում գործող իշխանությունների առաջնահերթությունների մեջ»,ընդգծեց Ա. Ղևոնդյանը:

Նա շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանը բազմիցս արել է այնպիսի հայտարարություններ, որոնք ամենևին Արցախը հայկական պահելու մասին չէին. «Ավելին՝ նա այլ թեզեր էր առաջ տանում, նշում էր, որ «իհարկե,Արցախում պետք է ապրեն ադրբեջանցիներ», կամ «արդար չէ, որ Արցախը միայն հայկական լինի»: Բացի այդ, իրենց 3-րդ, 4-րդ էշելոնի պատգամավորների միջոցով տարբեր տեսակի «օվերտոնի պատուհաններ» էին բացում, որ հանրային գիտակցության մեջ ինչ-որ մի օր լեգիտիմացվի Արցախի հանձնումը: Այսօր որոշակի գործընթացների արդյունքում կարող ենք արձանագրել, որ Հայաստանի գործող իշխանությունն արդեն պաշտոնապես Արցախն Ադրբեջանին հանձնելու ցանկություն ունի: Դավադիր պատերազմի ժամանակ Արցախի ղեկավարությունն առանց որևէ պատճառի սկսեց Ստեփանակերտում մարդկանց համոզել, որ պետք է տարհանվեն: Կա բավականին հիմնավորված կարծիք առ այն, որ նշվածի հիմնական նպատակն ամբողջ Արցախը հանձնելն էր: Ռուսական քաղաքական ղեկավարությունը հետագայում հասկացավ պրոյեկտը, որը, ըստ իս, մշակվել էր Հայաստանի և Ադրբեջանի գործող իշխանությունների ուղղակի ներգրավվածությամբ, որից հետո շատ արագ կողմերին ստիպեցին հրադադարի գնալ: Արդյունքում ի հայտ եկավ խաղաղապահների բաղադրիչը, որ զսպի այն քայլերը, որոնք հանգեցնելու էին Արցախի լիարժեք կորստին: Այնպես որ, հայկական պետական քաղաքական էլիտայի ու մասնավորապես վարչապետի կողմից տարվող այս ամբողջ գործընթացը տեղավորվում է նրանց հակաարցախյան՝ հակահայկական արժեքաբանության մեջ: Ի դեպ՝ դա նաև իրենց քաղաքական հայրերի արժեքաբանությունն է, ըստ որի, Արցախը խանգարում է մեզ խաղաղ ապրել, հետևաբար, Արցախից պետք է ազատվել»:

Մեր զրուցակիցը շեշտեց՝ հայկական ներքաղաքական դիսկուրս մի թեզ է ներմուծվել, որը միայն առաջին հայացքից է հիմնավոր. «Ըստ այդ թեզի, գործող իշխանությունները տգետ են, փորձ չունեն, ապաշնորհ են:Հետևաբար, այն ամենը, ինչ արվել է, արվում է, զուտ նշվածների ու իրականությունը լիարժեք չպատկերացնելու հետևանքով է: Առաջին հայացքից թեզը բավականին հիմնավոր է, որովհետև երբեմն այնպիսի կադրեր են նշանակվում, երբ կարող ես ասել՝ վերջ, տվյալ ոլորտի վրա կարելի է խաչ քաշել: Բայց այսօր ՀՀ-ում անգամ կառավարության տեխնիկական անձնակազմի նշանակումներն են ճշգրտվում գործող վարչապետի հետ: Այս դեպքում հասկանալի է դառնում, որ ապաշնորհ կադրային քաղաքականությունը հենց այնպես չէ: Ընդ որում, այն ոչ թե հատվածական է, այլ օրինաչափություն:

Իզուր չէ, որ ասում են՝ կադրերը որոշում են ամեն բան։ Կառավարելի քաոսի տեսությունը, որը ենթադրում է ներհասարակական կամ սոցիալական քաոսի միջոցով համակարգերի կառավարում, հենց նման կադրային քաղաքականության միջոցով է իրականացվում: Այս դեպքում վարչապետը շահեկան դիրքում է հայտնվում. մեղադրանքի ու պատասխանատվության սլաքներն այս դեպքում իր վրայից ուղղում է մեկ ուրիշի վրա, բայց արդյունքում ունենում ենք առանձին ոլորտների ոչնչացում: Այդ պարագայում նա, հղում անելով պետության անկարողությանը, դիմադրության ներուժ չունենալուն, կարողանում է լեգիտիմորեն գնալ հակառակորդներին զիջումների։ Մոտավորապես «Արցախը հանձնենք, որ Հայաստանը պահենք» տրամաբանության ներքո»:

Այս համատեքստում անդրադառնալով հստակ օրինակներին ու կրկին խոսելով բանակի մասին՝ Ալեն Ղևոնդյանը նշեց. «Բանակը Հայաստանում միշտ ամենաբարձր հեղինակությունն է ունեցել, սերունդի դաստիարակման մեջ Մոնթեն, Վազգեն Սարգսյանը, ապրիլ յանի տղաները և շատ այլ նվիրյալներ եղել են օրինակելի, հերոսի կերպարներ։ Բանակի հետ կապված գործընթացները պետք է մի քանի փուլով լինեին. առաջին՝ պետք էր ոչնչացնել բանակի հերոսների գաղափարը, ինչի ուղղությամբ 2018-ից գործընթաց սկսվեց: Հենց 2018-ի հեղաշրջման օրերին ամերիկյան հայտնի թերթերից մեկում ես կարդացի գործողությունների բացահայտ պլան, թե ինչ առաքելություն պետք է ունենա Հայաստանի նոր իշխանությունը. առաջին կետը բանակի կազմաքանդումն էր, հրամկազմի բարոյական ոչնչացումը:

Արդյունքում 2020-ին մենք քաղեցինք այն բանակի պտուղները, որն իրենց պատկերացմամբ ստեղծեցին հեղաշրջման արդյունքում 2018ին իշխանության եկածները: Նրանք ստեղծեցին քաոս, անվստահության մթնոլորտ զինվոր-սպա հարաբերություններում: Մենք կարող էինք տեսնել իրավիճակ, երբ սպան զինվորին ասում էր, որ իրավունք չունի մորուք պահել, իսկ զինվորը ծեծկռտուք էր սարքում ու հետագայում սպային մեղադրում հակահեղափոխական լինելու մեջ: Տեսանք նաև, որ 2018-ին քաղաքական պրոցեսների մասնակցած Խաղաղապահների գնդի ղեկավարին հետագայում նշանակեցին կարևորագույն պաշտոնի, մինչդեռ, ըստ օրենքի, նրա նկատմամբ պետք է քրգործ հարուցվեր, քանի որ նրա զինվորներն ու սպաները մասնակցեցին 2018-ի միտինգներին: Մեծ հաշվով, տարաբնույթ գործիքների միջոցով սկսեցին ներսից բանակը ոչնչացնել: Սկսվեցին հատվել բոլոր այն կարմիր գծերը, որոնք պետք էին բանակ, ԶՈւ հասկացողություններն առհասարակ ոչնչացնելու համար»:

Նրա խոսքով, դավադիր և անգրագետ քաղաքականություն սկսեցին վարել նաև ռազմատեխնիկական գնումների մասով. «Հետագայում էլ Արցախի պաշտպանական ստորաբաժանումների կադրային քաղաքականությունն այնպես կազմակերպվեց, որ հրամանատարներ էին նշանակվում մարդիկ, որոնք առհասարակ պատկերացում չունեին տվյալ տարածքից, տարածաշրջանից, փորձ չունեին: 2020-ի նախօրեին ևս նման հրամանատարներ են նշանակվել, ինչի հետևանքը տեսանք: Այսինքն, ստեղծում էին իրավիճակ, որ հետագայում հիմնավորվի պլանավորված պատերազմի ձախողումը ու այն գցվի բանակի հրամկազմի վրա: Իհարկե այստեղ այլ խնդիր կար, հրամկազմն այս ամենն ընդունում էր և ներսից չէր ընդդիմանում՝ հավանաբար այն պատճառով, որ ամեն մեկի վրա արհեստական կամ գուցե հիմնավոր քրգործեր էին կարվում: Արդյունքում նրանք լռում էին, մի մասին էլ արդեն պատերազմի ավարտից հետո Ազգային հերոսի կոչում տվեցին՝ որպես լռության գնահատական:

Իսկ ի՞նչ է տեղի ունենում հիմա՝ պատերազմից հետո: Հայաստանի գործող իշխանությունը մատը մատին չի խփել բանակի պաշտպանական ստորաբաժանումների ամրացման, տեխնիկական համալրման, ադրբեջանա-հայկական շփման գծի կահավորման, նաև զինվորների կենցաղավարման պայմանների ապահովման ու զարգացման համար: Ավելին՝ նոր թեզ են մտցնում, որի ներքո հետագայում կարելի է արդարացնել հնարավոր պատերազմում իրենց դավադիր լինելու հանգամանքը: Խոսքը պրոֆեսիոնալ բանակի մասին է, որը ՀՀում անիրատեսական է, քանի որ պահանջում է ահռելի ֆինանսական հոսքեր, նաև ռազմական ու ռազմատեխնիկական պլանավորվածություն, նաև զինտեխնիկայի մեծ քանակ: Այս բոլոր բաղադրիչները մեզ մոտ այսօր բացակայում են: Հնարավոր պատերազմի դեպքում, ինչը ես չեմ բացառում, պրոֆեսիոնալ բանակ ձևավորելու անվան տակ կարող են անցկացնել այն թեզը, թե «մենք հերթական անգամ պարտվեցինք, որովհետև պրոֆեսիոնալ բանակի ստեղծումը չհասցրինք ավարտին հասցնել»:Իսկ իրականում գործ ունենք Հայաստանի համար սպառնալիք հանդիսացող Ադրբեջանի և Թուրքիայի շահերին մեր երկիրը ստորադասելու նոր մոդելի հետ: Սա աշխարհընկալում է, պլանավորված գործընթաց, որը արդեն տարիներ շարունակ հետևողականորեն իրողություն է դառնում»:

Անդրադառնալով վտանգներին՝ դիտարկելով մի կողմից՝ թշնամու, մյուս կողմից՝ երկրի շահերը չպաշտպանող իշխանություն ունենալու հանգամանքները, քաղաքագետը շեշտեց. «Կա իշխանություն, որն ամրոցի դռները ներսից է բացում ու իրեն դիտարկում է որպես օտարերկրյա պետությունների շահերի սպասարկու: Ավելին, այդ մասին բարձրաձայնում է, երբեմն նաև հպարտանում դրանով, միայն թե կարողանա իշխանությունը պահել: Իրականում իշխանությունն իրենց համար ամենամեծ ու կարևոր արժեքն է: Հայաստանի գործող իշխանությունները շատ ավելի մեծ սպառնալիք են Հայաստանի համար, քան Թուրքիան և Ադրբեջանը միասին վերցրած: Ինչո՞ւ, որովհետև ՀՀ իշխանությունը, ներսից քանդելով պետությունը, հետևողականորեն ու համակարգային կերպով ոչնչացնում է մեր գոյության ու հայի հեռանկարի իրավունքը: Օգտվելով այս իրողությունից ու հասկանալով այս ամենը՝ Ալիևն ու Էրդողանը տարածաշրջանում մեզ որպես հարճ են դիտարկում: Քաղաքական հարճի միակ մեղավորն ու պատասխանատուն ՀՀ գործող վարչապետն է, որն իր այդ կարգավիճակով պարբերաբար հպարտանում է ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ: Մեր պետության հիմնական խնդիրը, պետություն կորցնելու խնդիրը, նաև ընդդիմության խնդիրը նստած է կառավարության շենքում: Երբ ընդդիմությունը դուրս էր եկել փողոց, Թուրքիան ու Ադրբեջանը միակ երկրներն էին, որոնք աջակցում էին գործող վարչապետին, որովհետև նա լիովին սպասարկում է Անկարայի ու Բաքվի շահերը: Ավելին, սպառնալիքներ հնչեցրին՝ ասելով, որ ՀՀ-ի պարագայում ցանկացած իշխանափոխություն անընդունելի է, քանի որ ենթադրում էին, որ այդ դեպքում կարող էին ազգային, պետականակենտրոն ուժեր գալ ու փորձել հայկական շահը սպասարկել: Իսկ այսօր ունենք ամբողջությամբ հակառակ իրավիճակ, ինչը վերաբերում է իշխանական ամբողջ բուրգին»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“My Ameria, My Family” – Lots of Benefits, Raffle of 300+ Gifts and Much More Ucom and Hero House Yerevan Announce Collaboration Hayordi Camp is the May beneficiary of The Power of One Dram Converse Bank Joins the Asian Development Bank's Green Finance CommitmentSilicon Mountains Visionaries Engage with Media Representatives Exclusive Hooverphonic Performance and AraratBank's Social Initiative to Mark Philharmonic's Centennial CelebrationsUcom and Impact Hub Yerevan Launch Second Round of Fellowship Program to Empower Green Innovators With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra ConcertSoftConstruct Participated in the Career City Fest 2K25 — Celebrating Armenia's Top Employers The Symbol of Chinese Automotive Excellence Arrives in Armenia E-auto Becomes the Official Representative of Hongqi Electric Vehicles IDBank and Idram participate in Career City FestUcom Participated in Yerevan’s Career City Fest, Sharing Its Values and Career Opportunities New campaign in ECCO stores from IDBank and IdramWhat Types of Online Fraud Exist Today? Drone Racing Event to Be Held in Yerevan with Ucom’s Support AraratBank: Main Sponsoring Partner of STEM Expo 2025 20% idcoin at Carpisa: IDBank and Idram’s new campaignARARATBANK and FMO Expand Cooperation with a $25 Million Loan Agreement Digital identity, digital authentication, and secure transactions: the imID office is officially opened5,237,825 AMD for the “City of Heroes Rehabilitation Center”: April’s beneficiary is the “4090” FoundationDigital identity, digital authentication, and secure transactions: imID office officially launches AraratBank: Business Financing with up to 35% Cashback Opportunity The young talent: Dmitry IskhanovUcom Introduces UPlay, Launching a New Era of Entertainment IDBank Joined the Banking Association for Central and Eastern Europe (BACEE): Official Membership Agreement Signed in Budapest The Power of One Dram is the general partner of DigiCode 2025AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!