Բաքուն ներկայացրել է 5 կետ՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար
POLITICSՀայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հինգ հիմնական սկզբունքները մի քանի օր առաջ միջնորդների միջոցով փոխանցվել են Երևանին: ԱՊԱ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաեւան։
«Երկու երկրները կարող են այս սկզբունքների հիման վրա խաղաղության համաձայնագիր կնքել ինտենսիվ, բովանդակային, առարկայական բանակցությունների միջոցով»,- ասել է նա։
Աբդուլլաևան նշել է ՀՀ-ին առաջարկված 5 կետերը, դրանք են․
- ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում,
- պետությունների միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում,
- զերծ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնացող, միմյանց քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիք և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ գործողություններից,
- սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում
- տրանսպորտի և այլ հաղորդակցությունների բացում, այլ հաղորդակցությունների հաստատում և համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
1
Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank
2
0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
3
Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026
4
There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
5
Solis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds



