Yerevan, 28.March.2026,
00
:
00
BREAKING


Գոլորշաեփ. ի՞նչ տեսք է ունեցել այն նեոլիթյան ժամանակներում. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գոլորշիով սնունդ պատրաստելը մեր նախնիները օգտագործել են դեռ նեոլիթյան դարաշրջանում: Խոհարարության այդ եղանակի առաջին օգտագործողները եղել են չինացիները: Սկզբում նրանք պարզապես բրինձ կամ ձուկ են դրել գեյզերային տաք աղբյուրների մոտ գտնվող քարերի վրա` հուսալով, որ բնություն ինքը կեփի սնունդը: Շուտով այդ նպատակի համար սկսել են օգտագործվել հատուկ ամաններ: Պեղումների ընթացքում հնագետները հայտնաբերել են այնպիսի ամանների բեկորներ, որոնք ավելի քան 5000 տարեկան են: Այդ հնագույն գոլորշաեփները եղել են երկպատ կավե անոթներ: Եռոտանու վրա դրված կաթսայի միջին խոռոչում լցրել են ջուր, իսկ ներքին խոռոչում՝ կերակուր:

Հետո ծածկել են այն կափարիչով և դրել կրակի վրա: Նման նպատակի համար չինացիները օգտագործել են բամբուկե զամբյուղներ, որոնք դրվել են հաստ, ուռուցիկ հատակով թավայի մեջ և իրենցից ներկայացրել են մի քանի հարկանի կառուցվածքներ: Սննդամթերքը լցրել են տապակի մեջ, իսկ մանր կտրատած սնունդը լցրել զամբյուղների մեջ: Տապակի կառուցվածքը հնարավորություն է տվել հեշտությամբ ավելացնել զամբյուղների քանակը և անհրաժեշտության դեպքում ավելացնել ջուր: Նման զամբյուղները այժմ էլ օգտագործվում են՝ երևի թե միայն մեկ տարբերությամբ: Նախկինում մետաղը թանկ հաճույք էր, և զամբյուղները հյուսվում էին բամբուկից կամ եղեգից, բայց այժմ մետաղական զամբյուղներ են օգտագործվում կառուցվածքն ամրացնելու և անվտանգությունն ապահովելու նպատակով:

Չինական գոլորշաեփը Եվրոպա է հասել 17-րդ դարում և անմիջապես սիրվել է տնային տնտեսուհիների կողմից: Ներկայումս տատիկների մոտ դեռ կարելի է տեսնել հին մանտիշարաններ, որոնք գոլորշաեփի հնագույն տարբերակներն են: Բայց առաջընթացը կանգ չի առել, գյուտարարները անընդհատ այդ սարքերի նոր բարելավումներ են փնտրել, և նման փորձերից մեկի արդյունքը եղել է ֆրանսիացի գիտնական Պապեի կողմից ճնշումային կաթսայի հայտնագործումը: Այդ սարքը հիշեցնում էր կաթսա, որն ունի քամոց հիշեցնող հատուկ ներդիր: Ջուրը լցվել է կաթսայի մեջ, իսկ մանր կտրատած սնունդը դրվել է ներդիրի մեջ: Դրանից հետո ամբողջ սարքը հերմետիկորեն փակվել է և ենթարկվել ջերմային ազդեցության: Դա իրոք հեղափոխական գյուտ էր, սակայն հեռու էր իդեալական լինելուց: Բանն այն է, որ տաք կափարիչը գոլորշու ազդեցության տակ կարող է ցանկացած պահի պոկվել և ավերել իր ճանապարհին եղած ամեն ինչ: Տանտիրուհու համար ևս այրվածքներ ստանալու վտանգ կար:

Իրականում գոլորշաեփը հարմար է դարձել օգտագործման համար միայն անվտանգության փականի գյուտից հետո: Այն թույլ է տալիս վերահսկել առաջացած գոլորշու ուժն ու քանակը, ինչը գոլորշաեփը ավելի անվտանգ է դարձնում: 20-րդ դարի 50-ականներին Ֆրանսիայում գոլորշաեփը այնքան տարածված է եղել տնային տնտեսուհիների շրջանում, որ այն դարձել է անփոխարինելի տարր խոհանոցում: 80-ականներին հայտնվել են էլեկտրական գոլորշաեփները, բայց նախ՝ հանրային սննդի հաստատություններում: Հետագայում գոլորշաեփները բարելավվել են. փոխվել են օգտագործվող նյութերն ու սարքի ձևերը, և դրանց օգտագործումը խոհանոցում դարձել է ավելի հարմար և անվտանգ: Ներկայումս շատ պարզ և, որ ամենակարևորն է, առողջ ուտեստներ կարելի է հեշտությամբ պատրաստել ժամանակակից գոլորշաեփների միջոցով:

Միևնույն ժամանակ, պատրաստման գործընթացը չի պահանջում որևէ վերահսկողություն: Այդ սարքերը ամբողջովին ինքնավար են, ունեն զարթուցիչ, որի շնորհիվ անջատվում են ճիշտ ժամանակին: Իսկ որոշ մոդելներում նույնիսկ հատուկ ծրագրեր են տեղադրված, որոնց օգնությամբ բավական է պարզապես ընտրել սնունդը կամ ուտեստը, և սարքը ինքն է որոշում, թե երբ անջատվի: Այդ ամենից բացի, գոլորշիով եփելու եղանակը խնայում է նաև ժամանակը և էլեկտրաէներգիան՝ պատրաստման գործընթացը հնարավորինս արագ և արդյունավետ դարձնելով: Մեր ժամանակներում գոլորշաեփը շատ տարածված իր է դարձել առողջությունն ու կազմվածքը վերահսկելու համար:

Բանն այն է, որ գոլորշիով եփված սնունդը համարվում է դիետիկ, քանի որ այն չի պահանջում յուղի ավելացում, իսկ սարքի կառուցվածքը թույլ չի տալիս սննդի օքսիդացում թթվածնով, ինչը հնարավորություն է տալիս պատրաստվող սննդի մեջ պահպանել մեծ քանակությամբ վիտամիններ և միկրոէլեմենտներ:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards