Yerevan, 01.March.2026,
00
:
00
BREAKING


Իսկ մենք... կարծես դեմ չենք. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Աշխարհը փոխվում է, այն էլ՝ գլխապտույտ արագությամբ, իսկ մենք աշխարհի մի մասնիկն ենք, բայց չենք ընթանում այդ փոփոխություններին ընդառաջ, չենք փորձում փոփոխությունները որպես իրողություն ընդունել, կարևորն անկարևորից վեր չենք դասում: Մի երկրում, որտեղ ապրում ենք գրեթե առանց անվտանգության երաշխիքների, մի երկրում, որտեղ ամեն առավոտ արթնանում ես և առաջինը լուրերն ես աչքի անցկացնում` տեսնելու, թե ինչ է եղել գիշերվա ընթացքում, մի երկրում, որտեղ պատերազմի դե ֆակտո ավարտից մեկ տարի և ավելի ժամանակ հետո Արցախում մարդիկ դեռ պատերազմի մեջ են ապրում և գյուղից երեխաներին ու կանանց են տարհանում` թշնամու ուղիղ սպառնալիքների ներքո, մեր իշխանությունները բացարձակ ոչինչ չեն անում:

Ավելի ստույգ՝ պարզապես շարունակում են իբր «խաղաղության դարաշրջան» բացել Ադրբեջանի հետ, շարունակում են ոտնատակ տալ մեր երկրի ու ժողովրդի արժանապատվության փշրանքները, անընդհատ խոսքեր են հնչում, բառեր, որոնք արդեն ազդեցություն չեն ունենում մարդկանց վրա, բայց դրանք ասվում են, գուցե դեռ հնարավոր է մի քանի տասնյակ մարդու համոզել, որ իրենք լավ են ապրում, ուղղակի տեղյակ չեն այդ մասին: Կառավարության նիստում, որտեղ առաջնային քննարկման հարց պետք է դառնար Արցախում պատերազմի վտանգը, այն, որ մեր հայրենիքի այդ հատվածից թշնամին արցախցիներին փորձում է հեռացնել հոգեբանական ճնշման ներքո, այն, որ մի քանի օր է՝ Հայաստանից Արցախ գնացող գազատարը վնասված է և չեն կարողանում նորոգել այն, գործադիրի ղեկավարն ընդամենը մի քանի խոսքով ամփոփում է իրավիճակը. «Վերջին օրերին հատկապես Արցախում իրադրության որոշակի լարում ունենք: Այս պահին որևէ հավել յալ գնահատական տալուց զերծ կմնամ, քանի որ Արցախի իշխանությունների և մեր միջազգային գործընկերների հետ աշխատում ենք իրադրությունը կայունացնելու և կարգավորելու ուղղությամբ:

Այս պահին գնահատականներ չտանք, պարզապես արձանագրենք, որ կա այդպիսի իրավիճակ, փորձենք կենտրոնանալ խնդիրները լուծելու ուղղությամբ»: Մեկ բառ անգամ չի ասվում, որ մարտի 7-ին Երասխում ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական մարտական դիրքերի ուղղությամբ բացված կրակի հետևանքով զոհվել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Մանասարյանը, որն երկու անչափահաս երեխայի հայր էր, մեկ զինծառայող էլ վիրավորվել էր: Չի խոսվում այն մասին, որ թշնամու արձակած կրակոցները խլում են մեր տղաների կյանքը, որ մի տան լույս էլ մարեց: Սա քննարկման ամենակարևոր հարցն է, մինչդեռ մի մեծ արձագանք «Varieties of Democracy» ինստիտուտի հրապարակած զեկույցին, որտեղ, ըստ Փաշինյանի, «մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ ՀՀ-ն բնորոշվում է ոչ թե «ընտրական ավտորիտարիզմ» տերմինով, այլ՝ «ընտրական ժողովրդավարություն»: Նույնիսկ 2018 թ.-ի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո այս կազմակերպությունը շարունակում էր Հայաստանը դիտարկել որպես ընտրական ավտորիտար համակարգ ունեցող երկիր:

2021 թ.-ին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններով ՀՀ-ն մուտք է գործել ժողովրդավարական երկրների, պայմանական ասած, բարձրագույն լիգա»: Ժողովրդավարության բարձրագույն լիգայում ենք, բայց քրեական գործեր են հարուցվում, երբ քաղաքացին սոցցանցերում իր կարծիքն է հայտնում ամենատարբեր հարցերի ու քաղաքական գործիչների վերաբերյալ, գուցե երբեմն օգտագործում է բառեր, որոնք ներկա իշխանությունների կողմից որպես վիրավորանք են դիտարկվում: Մենք, որ վարչապետից անդրադարձ ենք ակնկալում Արցախում և Հայաստանի սահմաններին տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, մի սթափեցնող խոսք չենք լսում նաև ՀՀ նորընտիր նախագահից: Լրագրողների հետ զրույցում, արձագանքելով դիտարկմանը, թե ՀՀ իշխանությունների՝ խաղաղության դարաշրջան բացելուն զուհագեռ Ադրբեջանը կրակում է սահմանին, նա նշել էր`«հա, հետո ինչ, ոչինչ, որևէ մեկը, այդ թվում՝ Ադրբեջանը, չպետք է շեղի մեզ այդ ճանապարհից, պետք է կարողանանք իսկապես խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում»։

Բայց մեզ հետ խաղաղություն չեն ցանկանում հաստատել, թշնամին մեզ ոչնչացնել, սպանել ու բնաջնջել է ցանկանում, իսկ մենք... մենք, կարծես թե, դեմ չենք: Անվտանգության հարցերն, իհարկե, անհամեմատելի են սոցիալական խնդիրների հետ, բայց չէ որ դրանք պակաս կարևոր չեն, մարդն ամեն օր կարիք ունի սնվելու, ծախսեր ունի: Եթե ուզում է ապրել, պիտի կարողանա հոգալ այս հարցերի մասին: Բայց այս «ֆրոնտում» էլ հաջողություններ չկան: Հակառակը` Ուկրաինայում ծավալված ռազմական գործողությունների ֆոնին գերտերություններից կախում ունեցող երկրները, նաև՝ մենք, ոչ երանելի վիճակում ենք հայտնվելու: Ամենահրատապ հարցերից է հացահատիկի ներկրումը, հնարավոր դեֆիցիտը մյուս ապրանքների մասով: Բայց ՀՀ իշխանություններն անկեղծ զրույց չեն ունենում քաղաքացու հետ, չեն խոսում հնարավոր վտանգների մասին: Ամեն ինչ նորից մնում է քաղաքացու ուսերին, որը սկսել է սպոնտան գնումներ կատարել՝ վախենալով, թե սով է սկսվելու:

Կարծիքներ են հնչում, որ մեր երկիրը ժամանակավորապես կառավարողները ու որևէ լավ տեղ չտանողները բանիմաց չեն, կառավարել չգիտեն, տգետ են: Իսկ դու հույս ես փայփայում, որ նրանք սա չեն անում դիտավորյալ, քանի որ դա կնշանակի, որ նաև անհայրենիք են, իսկ սա տգետ լինելուց հազարապատիկ ավելի վատ է:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement