Yerevan, 31.October.2025,
00
:
00
BREAKING


«Որքան կանխարգելելուն ուղղված գործողություններն ուշանան, դանդաղեն կամ ձախողվեն, այնքան մենք ավելի մեծ գին ենք վճարելու հետևանքների համար». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Այն, որ ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների ֆոնին բազմաթիվ տնտեսական ու սոցիալական խնդիրներ են սպասվում, կան նաև մարտահրավերներ, արդեն առիթ ունեցել ենք անդրադառնալու: Այսօր անդրադարձել ենք մեկ այլ խնդրի՝ խուճապին, որն առկա է նաև Հայաստանում: Անկախ այն հանգամանքից՝ այս պահին անհանգստանալու առիթ իրապես կա, թե ոչ, մեր հասարակությունը ևս շտապում է մթերային խանութներ՝ պարենային ապրանքների պաշարի հետևից: Իսկ գներն օր օրի թռիչքաձև աճում են: ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, անդրադառնալով նախ խուճապին, «Փաստի» հետ զրույցում ընդգծել է առկա ռիսկերի մասին:

«Իհարկե, կան ռիսկեր, որոնք որոշակի օբյեկտիվ հիմքեր ունեն, բայց, իհարկե, մեղավորը քաղաքացին չէ, որ խուճապային մթնոլորտ է ստեղծվել: Սա պետք է փաստել, որովհետև եթե մենք ճիշտ չգնահատենք իրավիճակը, երբեք չենք կարողանա գալ դրա արդյունավետ ու օպերատիվ լուծումներին: Խուճապի պատճառը ստեղծված իրավիճակն է: ՀՀ սովորական քաղաքացին առաջին հերթին դիտարկում է տեղեկատվական հոսքերը և, ըստ այդմ, որոշակի վարքագիծ է ձևավորում, ինչն օբյեկտիվ հիմքեր ունի: Ի վերջո, մարդիկ ապրում են այս երկրում, ամեն օր մտնում են խանութ: Նաև իրենց փորձից ելնելով են իրենց վարքագիծը ձևավորում: Բացի այդ, նաև լավ օրից չէ, որ մեզ մոտ այսքան արագ խուճապային տրամադրություններ ստեղծվեցին: Ե՞րբ է քաղաքացիների կողմից խուճապային վարքագիծը շատ արագ ձևավորվում, և ե՞րբ է այն շատ ավելի ոչ համարժեք հնարավոր խնդիրներին ու ռիսկերին: Նախ՝ երբ քաղաքացիները, մեծ հաշվով, իրենց օրինակով բացասական փորձ ունեն, երկրորդ՝ երբ չեն վստահում օրվա իշխանություններին նաև խնդիրներն ինքնուրույն լուծելու կարողության տեսանկյունից»,-ասաց Թ. Ավետիսյանը՝ շեշտելով, որ մեզ մոտ առկա այս խուճապային իրավիճակը ևս պայմանավորված է նշված պատճառներով:

«Մեր քաղաքացիների այս տրամադրությունները հավաքական իմաստով էլ ավելի կսրեն իրավիճակը: Այսինքն, եթե, նոր իրողություններով պայմանավորված, կան նոր ի հայտ եկած գնաճի ճնշումներ, ապա խուճապը գնաճի ևս մեկ նոր գործոն է և առնվազն ոչ պակաս վտանգավոր, քան մյուս գործոնները: Մենք գործ ունենք վարքագծի փոփոխության և հոգեբանական գործոնի հետ: Այս առումով հիմնական անելիքը, ի վերջո, պետության դաշտում է: Պատասխանատու կառույցների ներկայացուցիչները չպետք է հանգստացնեն իրավիճակը միայն խոսքերով, որովհետև այլևս հավատացող չկա՝ ասում են մի բան, իրողությունները բոլորովին այլ բան են փաստում: Մարդիկ խոսքին չեն հավատում, որովհետև ինչքան հնարավոր է՝ խաբում են: Շատ կոնկրետ գործողություններ են անհրաժեշտ, ինչը հիմնված կլինի փաստի վրա, և միայն այդ դեպքում վարքագծի, այսպես ասենք, հետփոփոխություն կտեսնենք: Որքան այս իրավիճակը կանխարգելելուն ուղղված գործողություններն ուշանան, դանդաղեն կամ ձախողվեն, այնքան մենք ավելի մեծ գին ենք վճարելու հետևանքների համար»,-ասաց մեր զրուցակիցը՝ միաժամանակ շեշտելով անհրաժեշտ քայլերի բացակայության մասին:

«Բացի նրանից, որ ինչ-որ պաշտոնյաներ իրենց հերթական շոուներն են անում, կոնկրետ գործողություններ ես չեմ տեսնում: Շուկայում հանգստություն պետք է բերել, առնվազն մարդիկ փաստով պետք է տեսնեն, որ շուկան պաշտպանված է, դեֆիցիտային մեծ ռիսկեր չկան, ներքին պահանջարկն արդյունավետ կերպով ապահովելու հնարավորություն կա: Բայց հիմա մարդկանց ավելորդ լարվածությունը նաև աժիոտաժի է հանգեցրել, ինչը շատ կոնկրետ գործողություններով պետք է կանխել: Եթե կոնկրետ փաստացի արդյունքներով հնարավոր չլինի հասնել մարդկանց վարքագծի փոփոխության, բազմապատիկ բացասական էֆեկտ ենք ունենալու»,-հավելեց նա:

Անդրադառնալով ՌԴ կառավարության այն առաջարկությանը, ըստ որի, 2022 թվականի մարտի 15-ից օգոստոսի 31-ը Ռուսաստանը կարող է արգելել նաև հացահատիկի արտահանումը ԵԱՏՄ երկրներ, Թադևոս Ավետիսյանը դիտարկեց պարենային անվտանգության ռիսկերը նվազեցնելու հնարավորությունը: Նրա խոսքով, առնվազն մի քանի ուղղություն կա, որոնց առումով պետական մակարդակով պետք է առաջնային քայլեր արվեն: «Խոսքը ոչ թե ձևական, այլ իրական՝ նպատակից բխող ու իրավիճակին համարժեք քայլերի մասին է: Այդ ուղղություններից առաջինը, բնականաբար, առանձին բանակցություններն են նույն ՌԴ-ի հետ: Հաշվի առնենք, որ ներքին պահանջարկը բավարարելու համար ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման հնարավորությունը Ռուսաստանը թողել է: Այստեղ մենք պետք է կարողանանք օր առաջ աշխատել այդ ուղղությամբ ու, ի վերջո, ՌԴ-ից գոնե նվազագույն ներկրման մեր հնարավորությունը պահպանել:Երկրորդ՝ մենք ունենք չիրացված ներքին պոտենցիալ: Մեր գյուղատնտեսությունը 2021-ին 2020-ի համեմատ նվազել է, և չիրացված մեծ պոտենցիալ կա:

Այս ուղղությամբ պետության կողմից շատ կոնկրետ քայլեր պետք է իրականացվեն, որ մենք մեր չմշակվող հողատարածքները և ռեսուրսը օգտագործենք առավելագույնս ու կարողանանք մեր ներքին արտադրությունն ավելացնել: Նշվածը հնարավոր չէ իրականացնել գյուղացիների հետ սելֆի անելով ու գյուղացիներին հորդորելով: Պետք է լինի ծրագրային ու ոչ թե այս պահի, այլ երկարաժամկետ հստակ աջակցություն: Պետք է առավելագույնի հասցնել մեր ունեցած ներուժը, պոտենցիալը, ինչը պետք է կիրառվի ու վերջնարդյունքում դառնա պրոդուկտ: Բացի այս, չպետք է սպասենք, որ պարենային ճգնաժամ ունենանք, և նոր անդրադառնանք այդ ուղղություններին: Նաև պետք է այլընտրանքային ներմուծման շուկաները ուսումնասիրել. պետք է հստակեցվի, թե, օրինակ՝ անհրաժեշտության դեպքում այլընտրանքային շուկաներից ինչ կոնկրետ ուղղություններով ու պետական ինչ աջակցությամբ կկարողանանք ապահովել ներքին պահանջարկը»,հավելեց պատգամավորը:

Անդրադառնալով խուճապին զուգահեռ պարենի շուկայում արդեն առկա թանկացումներին և որոշ տնտեսվարողների կողմից պարզապես առիթից օգտվելու հնարավորությանը՝ Թ. Ավետիսյանը նշեց. «Այո, կլինեն նման դեպքեր, ինչը նման իրավիճակներում օբյեկտիվ է՝ շահույթի ձգտող բիզնեսի տեսանկյունից: Չի բացառվում՝ լինեն որոշ տնտեսվարողներ, որոնք, օգտվելով իրավիճակից, գերշահույթներ ստանալու հակվածություն կունենան: Դրա համար բավարար գործիքակազմ ունենք, նաև բնակչության հարկերից սնվող պետական մարմիններ, որոնք ստեղծված են այդ հարցերը դիտարկելուն ու այդ չարաշահումների դեմն առնելու համար: Բայց չպետք է սպասել մինչև չարաշահումները ու հետևանքները վրա հասնեն, նոր սկսեն հետևանքների դեմ պայքարել: Եթե մենք խոսում ենք հակաճգնաժամային գործողություններից, կանխարգելիչ միջոցառումներն այդ առումով պատիկներ անգամ ավելի էֆեկտիվ են, քիչ ծախսատար և արագ արդյունք բերող, քան հետևանքների դեմ չակերտավոր քաջաբար պայքարելը: Մենք այս ընդհանուր կանոնի հակառակ պատկերն արդեն առիթ ունեցել ենք տեսնել 2020-ին, երբ մեր երկրում տարածվում էր Covid-ը և ունենում տնտեսական ու սոցիալական հետևանքներ: Այնպես որ, այդ բացասական փորձով պայմանավորված՝ այսօր մարդիկ օբյեկտիվորեն այսպիսի վարքագիծ ունեն, գերլարված են»:

Ամփոփելով՝ նա շեշտեց, որ այսօր դժվար է ամբողջական գնահատական տալ, թե աշխարհաքաղաքական իրողությամբ պայմանավորված՝ իրավիճակը ինչպես կազդի մեր տնտեսության վրա, քանի որ ռիսկերը դեռ ընթացքի մեջ են. «Ի վերջո, պատերազմական գործողությունները շարունակվում են, պատժամիջոցներն ամենօրվա ռեժիմով ավելանում են, և փոխվում է իրավիճակը: Միևնույն ժամանակ, ընդհանուր ֆոնը պարզ է, և հետևանքները հստակ ուղղություններով լինելու են, Խնդիրներ ևս կան: Մինչդեռ կան իրական հնարավորություններ և համաչափ լուծումներ: Ի՞նչ կունենանք, ցույց կտա ժամանակը, որովհետև էապես կասկածում եմ, որ օրվա իշխանությունները արդյունավետ վարքագիծ կցուցաբերեն»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises