Մահվանս օրը անձրև կմաղի... հրապարակել են Ալվարդ Պետրոսյանի վերջին` հրաժեշտի բանաստեղծությունը
CULTUREԱլվարդ Պետրոսյանի հարսը` Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Ալվարդ Պետրոսյանի հրաժեշտի վերջին բանաստեղծությունը։
Մեկ ծնելուց է աշխարհը փոխվում,
Մեկ կորցնելուց։
Միջուկը կյանքն է՝ խելահեղ, հզոր,
Մթին անդունդներ և լույսեր պես-պես։
Մահվանս օրը անձրև կմաղի
Երկինք առաքված իմ արցունքներն են։
Աշուն կլինի, օ, Վահան Տերյան,
Անձրևն էլ սառը, քաղցր, անվախճան։
Գարունով հղի այս ջուրը երկնից
Ծաղկունք է ու կյանք, հրավառություն,
Այս բուրյան շքեղ նվերը վերջին
Ձեզ համար է, Ձեզ, օրհնանք ամենքին։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր, կյանքի 76-րդ տարում երկարատև ծանր հիվանդությունից հետո մահացել է գրող, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ Պատվո շքանշանակիր Ալվարդ Պետրոսյանը։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Converse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference



