Ուկրաինայի Ազգային բանկը խնդրում է Հայաստանին և հինգ այլ երկրների հրաժարվել «Мир» վճարային քարտերից
ECONOMICSՈւկրաինայի Ազգային բանկը Հայաստանի, Ղազախստանի, Թուրքիայի, Տաջիկստանի, Վիետնամի և Ղրղզստանի կենտրոնական բանկերին կոչ է արել դադարեցնել ռուսական «Мир» վճարային քարտերով բոլոր գործարքները։ Նման կոչով այսօր՝ մարտի 10-ին, ֆեյսբուքյան իր էջից հանդես է եկել Կիևի ռեժիմի ֆինանսական կարգավորիչը։
«Ուկրաինայի Ազգային բանկը խնդրում է Հայաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Վիետնամի, Թուրքիայի և Ղրղզստանի Հանրապետության կենտրոնական բանկերի ղեկավարությանը դադարեցնել «Мир» վճարային համակարգի վճարային քարտերով այս երկրների տարածքում ցանկացած գործառնություն»,- ասվում է տեքստում։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



