Ռուսաստանի ՊՆ-ն նոր սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել
INTERNATIONAL NEWSՄիացյալ Նահանգներն Ուկրաինայում ունեցած իր կենսալաբորատորիաներում իրականացրել է գաղտնի ռազմակենսաբանական գործունեություն, որի ընթացքում իրականացվել են փորձարկումներ չղջիկների կորոնավիրուսային հիվանդության հետ կապված։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պնախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը։
Ռուսաստանի Պնախարարությունը, համաձայն հայտարարության, շարունակում է վերլուծել ուկրաինական կենսալաբորատորիաների աշխատակիցների կողմից իրենց փոխանցված փաստաթղթերը՝ ԱՄՆ կողմից Ուկրաինայի տարածքում ծավալված գաղտնի ռազմա-կենսաբանական գործունեության մասին։ Ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության ռուսական զորքերի մասնագետները ուսումնասիրել են Ուկրաինայում եւ այլ պետություններում ամերիկյան կողմի ցուցումով վերցված մարդկային կենսանյութերի հավաքագրման մասին փաստաթղթերը։
Առանձնակի ուշադրության է արժանացել այն, որ ամերիկացիները հատկապես ուսումնասիրել են այն թռչունների հետ կապված պաթոգենները, որոնք միգրացիոն չու են իրականացրել Ռուսաստանի եւ Ուկրաինայի, ինչպես նաեւ հարեւան երկրների միջեւ։



