Yerevan, 28.March.2026,
00
:
00
BREAKING


Երբեմն զբաղվում ենք շարադայով՝ գլխի չընկնելով, որ դա հենց շարադա է. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Շարադան ամենատարածված հանելուկխաղերից է: Փոխաբերական իմաստով շարադա կարելի է անվանել «հանելուկը», «գլուխկոտրուկը»: Շարադա խաղի էությունը պատկերներով բառը գուշակելն է: Քչերը գիտեն, թե երբ և որտեղ է առաջին անգամ հայտնվել այդ խաղը: Ժողովրդական բանահյուսության մեջ դրանց մասին տեղեկություններ չկան:

Գրականության մեջ առաջին հիշատակությունները հայտնի են Հին Հռոմի ժամանակներից՝ Սիֆոսիուսի «Հանելուկներ» գրքից: Առաջին նկարները, որոնք կարելի է անվանել շարադաներ, եղել են հիերոգլիֆները, պատկերագրերը և այլ հնագույն խորհրդանիշները, որոնք օգտագործվել են գրելու համար: Միջնադարում ազնվականության զրահների և դրոշների վրա հաճախ են պատկերվել շարադաներ: Ժամանակին շարադան եղել է Ֆրանսիացիների սիրած հոբբին: Նկարների օգնությամբ հանելուկներ լուծելու մեծ ժողովրդականությունը ֆրանսիացիների շրջանում հայտնվել է դեռ 15-րդ դարում: Սկզբնական շրջանում շարադա են անվանել այն հումորային տեսարանները, որոնց օգնությամբ ծաղրել են արատները: Դրանք եղել են ներկայացումների, ասմունքի կամ պարերի տեսքով: Հետագայում հայտնվել են առաջին նկարները՝ ռեբուսները:

Անգամ 1582 թվականին լույս է տեսել մի ամբողջ գիրք, թե ինչպես կարելի է լուծել շարադաները: Այն գրվել է ֆրանսիացի բանաստեղծ Տաբուրոյի կողմից և այժմ պահվում է Փարիզի ազգային գրադարանում: Մինչև 19-րդ դարի վերջերը շարադաները հիմնականում տպագրվել են ամսագրերում: Փարիզից շարադաներ լուծելու նորաձևությունը տարածվել է Լոնդոն, Հռոմ, Բեռլին: Իտալիայում սոնետների տեսքով են շարադաներ հրատարակել, որոնք զբաղեցրել են գրքի 4-ական էջ: Գերմանիայում դրանք շնորհավորանքների, կոմիկական բանաստեղծությունների և օդաների տեսքով են եղել: Անգլիայում եղել են վարպետներ, որոնք շարադաներ են նկարել փոքրիկ նկարների տեսքով: Նկարիչ Ստեֆանո Բելի աշխատանքները, որոնք պահվում են Լոնդոնի թանգարանում, պահպանվել են մինչ օրս: Շարադաներ են հորինվել նաև երեխաների համար: Առավել հայտնի են Լյուիս Քերոլի շարադաները: Նա սիրում էր նամակներ գրել երեխաներին և որոշ բառեր կամ տառեր փոխարինում էր նկարներով, և երեխաները շատ էին սիրում նման նամակները:

Ռուսաստանում ցարական ժամանակներում ժամանակակից մեկնաբանության շարադաներն առաջին անգամ հայտնվել են 1845 թվականին այն ժամանակվա հանրաճանաչ ամսագրերում: Մեկ տարի անց արդեն կազմակերպվել են մրցույթներ: 1881 թվականից սկսել են տպագրվել մրցույթային շարադաներ: Դրանք հրատարակվել են մինչև 1917 թվականի հեղափոխությունը: Խորհրդային Միությունում շարադաները կրկին հայտնվել են միայն 1930-ականների վերջին: Պատերազմի ընթացքում շարադաներով ամսագրեր չեն տպագրել, իսկ հետպատերազմյան տարիներից դրանք սկսել են հորինել հիմնականում երեխաների համար: Անգամ լույս են տեսել առանձին գրքեր: Դրանցում կարելի էր գտնել ոչ միայն նոր հանելուկներ իրենց պատասխաններով, այլ նաև կանոններ այն մասին, թե ինչպես լուծել դրանք:

Իրականում ցանկացած խորհրդանիշ կարելի է դասել շարադաների շարքին՝ ապրանքային նշաններ, դավանանքի խորհրդանիշներ, մեդալներ, մետաղադրամներ, բացիկներ, նամականիշների, խոհանոցային պարագաների, տեխնիկայի և այլնի պատկերներ: Մեր օրերում շարադաներն այնքան էլ սիրված չեն, ինչպես նախկինում էին: Դրանք չեն տպվում ամսագրերում կամ թերթերում: Բայց մենք դրանք օգտագործում ենք անընդհատ, երբ SMS ենք գրում կամ պատասխանում համացանցում՝ բառերը կրճատելով կամ խորհրդանիշներ տեղադրելով: Օրինակ՝ սիրտ նշանակում է «սեր»: Ոչ ոք չի էլ մտածում, որ դա շարադա է:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards