Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


Թվերով աղի օգտագործումը կնվազի, իսկ իրականում՝ ոչ. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Աչքալուսանքի պես պարզվեց՝ Հայաստանի առողջապահության նախարարությունը հանդես է եկել հերթական աշխարհացունց օրենսդրական նախաձեռնությամբ: Առաջարկվում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով. «Հանրային սննդի օբյեկտներում արգելվում է աղամանի առկայությունը սեղանի վրա` առանց սպառողի կողմից պահանջի ներկայացման»:

Դա ժողովրդի կողմից արդեն քննարկվում է, ծաղրի է ենթարկվում, իսկ նախագիծը ստացել է «աղամանի օրենք» անունը: Նախարարության հիմնավորումն այն է, որ «ըստ ԱՀԿ-ի, աշխարհի բնակչության շրջանում տարեկան մեկ շնչի հաշվով օգտագործվում է շուրջ 7 կգ աղ կամ աղային թանձրուկներ, որի արդյունքում օրգանիզմում նատրիումի քանակությունը գերազանցում է սահմանված նորմը, որն էլ բերում է առավել տարածված չորս ոչ վարակիչ հիվանդությունների աճի» (ինչպես միշտ՝ մեր նախարարությունը սեփական հետազոտությունները չունի): Սկզբի համար նշենք, որ ԱՀԿ-ի կայքում այդ մասով այլ բան է գրված. «Նատրիումի չափից ավելի ընդունումը (օրական ավելի քան 2 գրամ, որը համապատասխանում է օրական 5 գրամ աղի) և կալիումի անբավարար ընդունումը (օրական 3,5 գրամից պակաս) նպաստում են արյան բարձր ճնշմանը և մեծացնում սրտանոթային հիվանդությունների և ինսուլտի ռիսկը»։ Ըստ ԱՀԿ-ի, սննդի մեջ նատրիումի ընդունման հիմնական աղբյուրները որոշվում են բնակչության մշակութային հատկանիշներով և խոհարարական նախասիրություններով: Նատրիումը բնականորեն կա մի շարք սննդամթերքներում, ինչպես կաթը, միսը և ծովամթերքը: Այն հաճախ է լինում վերամշակված մթերքում, ինչպես հացամթերքը, մսամթերքը և խորտիկները, ինչպես նաև սոուսներում (օրինակ՝ սոյայի, ձկան):

Նատրիում կա նաև նատրիումի գլուտամատում, որն օգտագործվում է որպես սննդային հավելում աշխարհի շատ երկրներում (E 621, որը, այսպես կոչված, «համի ուժեղացուցիչ» է): Իսկ ի՞նչ է առաջարկում ԱՀԿ-ն: Իհարկե, բազմաթիվ առաջարկությունների մեջ (թվով 17) կա նաև աղամանները հանելու առաջարկությունը, բայց դա առաջինը չէ և «մեծատառերով» չի գրված: Իսկ ինչո՞ւ է Հայաստանի առողջապահության նախարարությունը «կպել» հենց այդ առաջարկությանը: Փորձենք պարզել: Բանն այն է, որ 2013 թվականին ԱՀԿ համաժողովն ընդունել է 9 գլոբալ կամավոր նպատակների իրականացման մասին որոշում, որտեղ կա նաև մինչև 2025 թվականը աշխարհում աղի օգտագործումը 30 %-ով կրճատելու նպատակը: Եվ, իհարկե, «ժողովրդավարության միջնաբերդ» Հայաստանը չի կարող անմասն մնալ դրանից:

Իսկ ինչպե՞ս հասնել դրան արագ ու առանց լրացուցիչ ծախսերի (անգամ պլ յուսով. չմոռանանք տուգանքներից բյուջե մտնող գումարները): Բանն այն է, որ երկրի բնակչության կողմից աղի օգտագործումը որոշվում է հասարակ բանաձևով՝ տարվա ընթացքում երկրում օգտագործված աղի թիվը բաժանելով բնակչության թվի վրա, այսինքն՝ պետք է իջեցնել տարվա ընթացքում ծախսված աղի քանակը: Բոլորս էլ գիտենք, որ հանրային սննդի օբյեկտներում սեղանին դրված աղը ավելի շատ թափվում է, քան օգտագործվում հաճախորդների կողմից (աղը հատկություն ունի խոնավանալու և քարանալու, որի արդյունքում էլ մատուցողները այն թափում են, ապա նորը լցնում): Իսկ սեղաններին աղամաններ չդնելու պահանջը կբերի նրան, որ հանրային սննդի օբյեկտներում աղի ծախսը զգալիորեն կպակասի, որն էլ կազդի տարվա ընթացքում հանրապետությունում ծախսված աղի ընդհանուր քանակի վրա: Կստացվի, որ Հայաստանում մարդիկ արդեն ավելի քիչ աղ են օգտագործում, բայց դա՝ թվերով, իսկ գործնականում ոչինչ էլ չի փոխվի:

Կստացվի միայն այն, որ ԱՀԿ-ն ի գիտություն կընդունի Հայաստանի կառավարության «տիտանական աշխատանքը», իսկ Նիկոլ Փաշինյանի համար պատրաստ կլինի ապագա «100 փաստերի» ևս մեկ կետը: Իրոք, օրինակ՝ ինչո՞ւ ավելորդ գումար և ժամանակ ծախսել երեխաների, անհատների, կազմակերպությունների, խոհարարների, սնունդ արտադրողների հետ բացատրական աշխատանքների, սննդատեսակներում նատրիումի քլորիդի և նատրիումի գլ յուտամատի, նաև կերակրի աղում յոդի պարունակության որոշման թանկարժեք հետազոտությունների վրա, եթե կա պոպուլիստական արդյունք ապահովող էժան և արդյունավետ մեթոդ:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation