Երասխում բարձունք գրավելու մասին լուրը սուտ է․ Սեդրակ Թևոնյան
SOCIETYHraparak.am-ը գրում է.
Լրագրող, քաղակտիվիստ Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ նշել է, որ թշնամին կրկին հարձակվել է Երասխի դիրքերի վրա․ «Ամեն կերպ փորձ է կատարվում գրավել բարձունքը, որը մեր զորքը համառորեն պահում է։ Այս պահին տեղում դիրքային փոխհրաձգություն է»,- նշել է Հոխիկյանը։
Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք Արարատի մարզպետ Սեդրակ Թևանյանի հետ, որը մեզ հետ զրույցում հերքեց որևէ բարձունք գրավելու հետ կապված լուրը․
«Չկա նման բան, սուտ է։ Ախր, ժողովուրդ ջան, գյուղի ուղղությամբ որևէ մեկը նման բան ասե՞լ ա, դիրքերը լայն հասկացողություն ա։ Երասխ գյուղից մի քանի կմ էն կողմ դիրքեր կան, մի քանի կմ այս կողմ դիրքեր կան, գյուղի վրա չեն կրակում, դիրքային բան ա, ամեն օր էլ ամեն րոպե, էլ կարա նման բան լինի» ։
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



