Turkish Airlines-ը Ստամբուլում ավելի քան 200 չվերթ է չեղարկել
INTERNATIONAL NEWSTurkish Airlines-ը Ստամբուլում եղանակային պայմանների վատթարացման պատճառով չեղարկել է մարտի 10-ին նախատեսված ավելի քան 200 չվերթ, այդ թվում՝ 71 միջազգային։ Այս մասին ասվում է չորեքշաբթի ավիափոխադրողի տարածած հաղորդագրության մեջ։
«Ստամբուլի օդանավակայանում մարտի 10-ի դրությամբ չեղարկվել է 185 չվերթ, որից 71-ը՝ միջազգային, Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում չեղարկվել է 20 ներքին չվերթ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշում են թուրքական լրատվամիջոցները, առաջիկա օրերին Թուրքիայի խոշորագույն մեգապոլիսում սպասվում է եղանակային պայմանների սաստիկ վատացում՝ ընդհուպ մինչև ձյան տեղումներ։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Converse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference



