Բզկտված ԱՐՑԱԽ. ՔՅՈՒՐԱԹԱՂ. Արտակ Զաքարյան
SOCIETYԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:
ՔՅՈՒՐԱԹԱՂ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
Գյուղը տեղաբաշխված է հանրապետության հարավ-հարավարևելյան հատվածում։ Այն Հադրութից գտնվում է 35 կմ հեռավորության, իսկ Ստեփանակերտից՝ 74 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է, ունի 578 հա տարածք, որից 529 հա գյուղատնտեսական նշանակություն, 3 հա անտառային հողեր։ Գյուղի տարածքում են գտնվում «Մեծ» և «Արտեզյան ջրհոր» աղբյուրները։
Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ 1743 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին և 18-19-րդ դարերի գերեզմանոցը։
Քյուրաթաղ համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 321 մարդ, գյուղում կար 81 տնտեսություն։ Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում էին 51 աշակերտներ։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



