Վերջին տարիներին ձեր փխրուն ուսերին ծանրացել է անասելի ծանր բեռ. Արթուր Ղազինյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի կապակցությամբ
BLOGԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Սիրելի կանայք, Մայրեր և քույրեր,
Սրտանց շնորհավորում ձեր գեղեցիկ գարնանային տոնը, մաղթում եմ ձեզ անսահման սեր, գեղեցկություն, ամուր կամք և վճռականություն՝ մեր ընդհանուր տանը սպառնացող վտանգներն ու սպառնալիքները չեզոքացնելու գործում մեզ՝ տղամարդկանց, թև ու թիկունք, զորավիգ լինելու համար:
Վերջին տարիներին ձեր փխրուն ուսերին ծանրացել է անասելի ծանր բեռ, կորուստների ցավն ու կսկիծը չեն ամոքում ոչ մի մխիթարանք:
Ծանր ու վտանգավոր ժամանակում եմ շնորհավորում ձեր գարնանային տոնը, խորությամբ ընկալում և հասկանում եմ ձեր հոգում մոլեգնող տագնապի ու անհանգստության փոթորիկը:
Բայց միևնույն ժամանակ հավատում եմ Հայ կնոջ ներքին ուժին, իր ընտանիքում խաղաղություն և ներդաշնակություն հաստատելու վճռականությանն ու համոզմունքին:
ՇԱՏ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ, դուք անկրկնելի եք, վեհ ու առաքինի:
Աստված ձեզ պահապան
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



