Էրդողանը հնարավոր է համարել ռուբլու օգտագործումն առևտրում. ԶԼՄ
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է առևտրում ռուսական ռուբլին օգտագործելու հնարավորության մասին, հայտնում է A Haber հեռուստաալիքը։
Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցները՝ հիմնականում նվիրված ուկրաինական թեմային, տեղի են ունեցել կիրակի օրը և տևել մոտ մեկ ժամ։
«Ի հայտ են եկել նախագահ Էրդողանի և Պուտինի երեկվա բանակցությունների մանրամասները: Նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիան և Ռուսաստանը կարող են «առևտրում օգտագործել դոլարը, եվրոն, ռուբլին, ոսկին և յուանը», իսկ Ռուսաստանի ղեկավարն իր հերթին կհանձնարարի ուղարկել 30 նավ՝ բեռնված արևածաղկի ձեթով և ցորենով, որոնք գտնվում են Ազովի ծովում»,- հայտնել է հեռուստաալիքը։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Converse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference



