Աշխարհն այսօր խառն է,իսկ Եվրոպան՝ առավել եւս. Էդուարդ Շարմազանով
BLOGԷդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Իսկական եվրոպացին Շառլ դը Գոլն էր,ով կարողացավ ոչ ասել ամերիկյան պրոտեկտորատին։
Աշխարհն այսօր խառն է,իսկ Եվրոպան՝ առավել եւս։
Եվ դրա պատճառը գալիս է դեռեւս «սառը պատերազմի» տարիներից,երբ մայրցամաքային Եվրոպան աստիճանաբար իր սուվերենությունը զիջեց ամերիկացիներին։
Դեռեւս 1823-ին ԱՄՆ-ում հաստատվեց պետական հայեցակարգ,որի մասին նախագահ Ջեյմս Մոնրոն ազդարարեց կոնգրեսին հղած իր ուղերձում։
Հայեցակարգն անվանվեց «Մոնրոյի դոկտրին»,որի կարգախոսն էր «Ամերիկան՝ ամերիկացիների համար»։
«Մոնրոյի դոկտրին»-ը փորձում էր հակադրվել Հյուսիսային և Հարավային Ամերիկաների նկատմամբ եվրոպական ազդեցության մեծացմանը, միաժամանակ փորձում էր ԱՄՆ-ի հզորացումը պայմանավորել նոր տարածքների միացմամբ ու նոր նահանգների կազմավորմամբ։ 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբին ԱՄՆ-ն լայնորեն օգտագործել է «Մոնրոյի դոկտրինը»` հիմնավորելու համար իր ազդեցության տարածումը Լատինական Ամերիկայի երկրներում։
Արդեն 20-րդ դարի երկրորդ կեսին ամերիկյան ազդեցությունը տարածվեց նաեւ ողջ եվրոպական աշխարհամասի վրա:
Եվրոպայում այդ վտանգի մասին առաջիններից մեկը բաձրաձայնեց Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլը։
1966-ի մարտի 7-ին նա հայտարարեց ՆԱՏՕ -ն լքելու մտադրության մասին։
Նման որոշման պայմանավորված էր Ֆրա նսիայի ինքնիշխանության թուլացման ու ամերիկյան ազդեցության մեծացման վտանգով։
Նախագահ Շառլ դը Գոլը նշեց.
«Միայն Ֆրանսիան կարող է ասել «ոչ» ամերիկյան պրոտեկտորատին։
Ոչ գերմանացիները,ոչ իտալացիները,ոչ բելգիացիները ու ոչ էլ հոլանդացիները չեն կարող «ոչ» ասել նրանց։
Միայն մենք կարող ենք դա անել,ու դրանում է մեր պարտքը»։
Բայց նա դարձավ «վերջին մոհիկանը»,իսկ եվրոպական աշխարհամասում շարունակվեց ինքնիշխանության նվազումն,ինչի ականատեսն ենք մենք բոլորս այսօր։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



