Yerevan, 21.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Խոշոր հարկ վճարողներից հարկային մուտքերն աճել են 9 տոկոսով

ECONOMICS

 ՀՀ ֆինանսների նախարարության խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում հաշվառված 524 կազմակերպությունների հարկային եկամուտները 2015-ին կկազմեն 383.3 մլրդ դրամ՝ 2014-ի 351.3  մլրդ դրամի դիմաց, ինչն, ըստ նախորդ տարվա համեմատ ավելի է 32  մլրդ  դրամով կամ 9 տոկոսով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրինՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2015-ի արդյունքներով մեր երկրի խոշոր հարկատուների տասնյակում են` «Գազպրոմ-Արմենիա», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Ղ-Տելեկոմ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Արմենիա Տելեֆոն Կոմպանի»,  «Գրանդ Տոբակո» հայ-կանադական Հ/Ձ, «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ», «Ամերիաբանկ» և «Տրանս գազ» ընկերությունները, որոնք ընդհանուր առմամբ պետբյուջե են վճարել 151.8 մլրդ դրամի հարկ՝ նախորդ տարվա 142.8 մլրդ դրամի դիմաց: 

«Ընթացիկ տարում հարկային եկամուտների աճ է արձանագրվել`  մանրածախ առևտրի ոլորտում՝ 37 տոկոսի չափով, կաթնամթերքի արտադրությունում՝ 33, ծխախոտի ներմուծման, արտադրության և վաճառքի ոլորտում՝  21 և հանքարդյունահանման  բնագավառում` 18 տոկոսի չափով»,-ընդգծել է Ռաֆիկ Մաշադյանը: Իսկ հարկային մուտքերի նվազում է արձանագրվել՝ 24.3 տոկոսով` կապի և 18 տոկոսով` ալկոհոլային խմիչքի ներմուծման, արտահանման, արտադրության և վաճառքի ոլորտներում: Իրացման շրջանառության աճ է արձանագրվել` 16 տոկոսով մանրածախ առևտրի, 13 տոկոսով բանկյին և ֆինանսավարկային գործունեության և 13 տոկոսի աճ էլ՝ հանքարդյունահանման  ոլորտներում, իսկ նվազում` ալկոհոլային խմիչքի ներմուծման, արտահանման, արտադրության և վաճառքի ոլորտներում` 17.3 տոկոսի չափով, շինարարության բնագավառում` 10.5 տոկոսի, պարենային և ոչ պարենային ապրանքների ներմուծման, արտադրության, վաճառքի ոլորտներում` 8 տոկոսի չափով: Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության ղեկավարի խոսքով` 2014 թվականի համեմատ ընթացիկ տարում հարկային բեռն աճել է 0.4 տոկոսով, ԱԱՀ-ի գծով` 0.6 տոկոսով, իսկ շահութահարկի մասով հարկային բեռի փոփոխություն չի արձանագրվել: 2015 թվականի ընթացքում ՀԴՄ-ների շահագործման կանոնների ճշտության ստուգմամբ խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունն արձանագրել է 10 անգամ ավելի գումար, քան նախորդ տարի. «Եթե 2014-ին արձանագրվել էր շուրջ 30 միլիոն դրամ տուգանք, ապա 2015-ին այդ թիվը կազմել էր ավելի քան 300 միլիոն դրամ»,- նշել է Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանը:

Տեսչության պետի դիտարկմամբ` դեռևս ռիսկային են շարունակվում համարվել հատկապես հանքարդյունաբերության և էներգետիկայի ոլորտները, որտեղ ավելի շատ են ագրեսիվ հարկային պլանավորման դեպքերն ու վնասով աշխատող ընկերությունները: Ըստ Ռաֆիկ Մաշադյանի, 2016-ի հիմնական շեշտադրումը լինելու է գործարքների փաստաթղթավորման նկատմամբ հսկողությունը. «Հարկային մարմինը խիստ հետևողական է լինելու գործընթացի կարգավորման նկատմամբ, որպեսզի մեր երկրում կատարվող բոլոր գործարքներն ամբողջությամբ փաստաթղթավորվեն: Առանձնակի ուշադրությոÖ �ն է  դարձվելու նաև ագրեսիվ հարկային պլանավորման երևոււյթների կանխարգելմանն ու բացահայտմանը»:

Idram Junior: The best companion for your childInecobank and The Bank of New York Mellon mark the launch of a partnership to expand international transfer capabilitiesOver the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data