Yerevan, 31.October.2025,
00
:
00
BREAKING


«Կառավարումը մակերեսային է, պրոֆեսիոնալիզմ չկա. ՀՀ-ի համար ռիսկերն ավելի մեծ կարող են լինել». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Ռուբլու շարունակական արժեզրկումը կարճաժամկետ առումով էական և բացասական ազդեցություն կունենա և արդեն ունենում է Հայաստանի համար: Երկարաժամկետ հատվածում հնարավոր ազդեցության մասին դեռ վաղ է խոսել: Այս մասին «Փաստի» հետ զրույցում նշել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին Հայաստանի արժութային շուկայում ռուբլու փոխարժեքի էական արժեզրկմանը:

Մինչ բուն ազդեցություններին անդրադառնալը՝ տնտեսագետը նշեց. «Կարծում եմ՝ ռուսները մինչ հակամարտությունը գնահատել են նաև տնտեսական հնարավոր կորուստները: Ես ուզում եմ մտածել, որ շուտափույթ կամ հնարավորինս արագ այս վիճակից դուրս գալու սխեմաներ ևս ունեն: Եթե հաջողվի, ինչի հավանականությունը, ըստ իս, կա, ապա Հայաստանին համապատասխանաբար սպասվող վնասը ևս որոշակիորեն կչեզոքանա: Բայց այսօր մեզ համար վիճակն այնքան էլ լավ չէ՝ պայմանավորված հենց միայն ռուբլու արժեզրկմամբ: Մեծ հաշվով, գրեթե 3 մլն հայրենակից ունենք, որոնք աշխատում են Ռուսաստանում: Եթե նրանք մինչ այս իրավիճակը, ենթադրենք, կարողանում էին որոշակի ժամանակահատվածում 1000 դոլար վաստակել, ապա արդեն ռուբլու արժեզրկման ֆոնին վաստակելու են 600 դոլար»:

Նա շեշտեց, որ սա մեծ կորուստ է հատկապես փոքր եկամուտներ և շրջանառություն ունեցող ընտանիքների համար. «Առավել ևս, սա խնդիր է հենց այն խավի համար, որոնք ՌԴ-ում աշխատելով՝ սոցիալական բնույթի հարց էին լուծում: Հիմա իրենք զրկվում են այդ հնարավորությունից»:

Վարդան Բոստանջյանը շեշտեց, որ մեր երկրի պարագայում այս հակամարտությունից բխող տնտեսական ռիսկերը կարող են ավելի մեծ լինել՝ հաշվի առնելով անհրաժեշտ կառավարման բացակայությունը:

«Ցավով եմ ասում, բայց այս հակամարտության ֆոնին ՀՀ-ն նման է տաշեղի, որն ընկել է օվկիանոսի հորձանուտի մեջ: Սա ասում եմ՝ հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ մեր ամբողջ կառավարումը, որպես այդպիսին, շատ մակերեսային է: Գոնե այս իրավիճակում պետք է ապավինեինք մեր տնտեսական քաղաքականությանը, որ ամեն ինչ արվեր այս ամենից նվազագույն վնասներով դուրս գալու համար: Բայց՝ ոչ: Մեզ մոտ անորոշությունների մի ամբողջ համակարգ է: Այս ամենի համատեքստում կարծել, թե ամբողջ շուկայում մեկ-երկու աշխատող կարող է իրավիճակ շտկել, անհնար է: Նման իրավիճակներում ամբողջ աշխարհում ընդունված է՝ պետությունները միջամտում են, որ քաղաքացիները չհայտնվեն ավելի ծանր վիճակում: Մեզ մոտ հող են հանձնում, երկիր են հանձնում, և, ընդհանրապես, անհասկանալի է, թե ինչով են զբաղված: Բացի այս խնդիրներից, ամբողջովին բացակայում է պրոֆեսիոնալիզմը: Բավական է միայն նայել մեր երկրի ամենակարևոր ոլորտի՝ էկոնոմիկայի համար պատասխանատու անձի՝ նախարարի հայացքին, և ամեն ինչ այդ իմաստով պարզ կլինի: Նրա խոսքերից ոչինչ հասկանալ հնարավոր չէ: Եթե ոչ մի արտաքին մարտահրավեր չլիներ, միայն այդ հանգամանքը արդեն իսկ ռիսկ է»,-նշեց տնտեսագետը:

Վարդան Բոստանջյանի խոսքով, իրականում ավելի մեծ հակամարտություն է սա, որն ընթանում է ոչ թե զուտ Ուկրաինայի, այլ Արևմուտքի՝ ավելի հստակ՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև: «Եվ այս դեպքում ակնհայտ է, որ բոլոր երկրների համար տարբեր չափերի բացասական հետևանքներ են լինելու: Նույն պատժամիջոցներն ազդելու են նաև ԵՄ երկրների վրա: Որքան էլ սկզբունքներով առաջնորդվելով հարձակում գործեն ՌԴ-ի վրա, բոլոր դեպքերում, ՌԴ-ն արժեքավոր կապերի մեջ էր կարևորագույն ընկերությունների հետ: Խոսքը ոչ թե 10 կամ 100 հազար դոլարի, այլ միլիոնավոր դոլարների մասին է: Հիմա այդ պատժամիջոցները մեծապես ազդում են հենց Արևմուտքի վրա: Եթե հաշվարկենք, կարող ենք անգամ տեսնել, որ Արևմուտքի կորուստներն ավելի մեծ են լինելու, քան Ռուսաստանինը:

Որքան էլ խոշոր կազմակերպությունները պահպանեն իրենց երկրների սկզբունքները, ամեն դեպքում, նրանք զրկվում են ՌԴ-ի պես մեծ շուկայից: Ու այս տեսանկյունից արևմտյան կողմն սկսում է աստիճանաբար զգուշավոր խոսել՝ հասկանալով, որ այդ հակամարտության պարագայում ԶՈւ-տեսանկյունից ՌԴ-ն խնդիր չունի, մինչդեռ իրենք կորցնելու շատ բան ունեն: Արևմուտքը մինչ այս հեգեմոն դեր է ունեցել, և չի կարողանում համակերպվել, որ այդ դերն իր ձեռքից գնում է: Կարծում եմ, որ բոլոր դեպքերում կգա լրջանալու պահը, ու իրենք ավելի մեղմ մոտեցում հանդես կբերեն: Հակառակ պարագայում իրենք ավելի մեծ կորուստների առաջ կկանգնեն»,- եզրափակեց տնտեսագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises