Խարկովում հրթիռակոծության հետեւանքով ազգությամբ հայ ընտանիքի անդամներ են վիրավորվել
SOCIETYՈւկրաինայի Խարկով քաղաքում հրթիռակոծման հետեւանքով ազգությամբ հայ ընտանիք է վիրավորվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Խարկովի Հայաստանի պատվավոր հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ ծանր բեկորային վնասվածք են ստացել հայրը, մայրը եւ նրանց երկու երեխաները։
«Ստացած վիրավորումները ծանր են, սակայն առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ վիրահատությունից հետո։ Հայ ամուսինները դեռեւս չեն կարողանում քայլել, երեխաների վիճակը համեմատաբար լավ է։ Ընտանիքը հարվածի պահին եղել է իրենց բնակարանում»,- պատմեց Համլետ Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ ընտանիքը վիրավորում է ստացել մարտի 1–ին, սակայն տեղեկությունն այսօր է ստացվել։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



