Արմեն Աշոտյանը Ձմեռ պապի դերում (տեսանյութ)
VIDEOA1plus.am-ը գրում է.
Երևանի թիվ 38 մանկապարտեզի այսօրվա ամանորյա միջոցառման Ձմեռ պապը Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն էր։ Նա Ձմեռ պապի հագուստով հայտնվեց հանդեսի վերջում, ողջունեց երեխաներին, հարցուփորձ արեց և մեծ պարկից սկսեց մեկ-մեկ նվերներ բաժանել բոլոր փոքրիկներին։
Երեխաներն այդպես էլ չհասկացան, որ նվեր էին ստանում անձամբ նախարարից։

«Այսօր երևի թե ավելի շատ ինձ ուրախացրի։ Լավ էր. ամբողջ տարվա չարությունն անցավ և ես լիցքավորվեցի երեխաներից»,-ավելի ուշ նշեց նախարարը՝ հուզված, հազիվ զսպելով արցունքները։ Ձմեռ պապի դերում հանդես գալու միտքը հենց իրենն է եղել։ «Ասացի այդ մասին այստեղի տնօրենին, ով իմ ընկերոջ կինն է։ Այս անակնկալն ուզում էի անել մի տեղ, որտեղից նախապես դուրս չէր գա։ Եվ տնօրենը համաձայնեց փակ պահել այս անակնկալը մինչև վերջ»,-ասաց նա։
Ըստ նախարարի՝ ստացվեց իր համար տարվա առաջին հայացքից պարզ, բայց բարդ բեմելը։ «Ես հուզված եմ, ուզում եմ, որ այս հեքիաթը դառնա բոլորիս կյանքի անբաժանելի մասը»,-ընդգծեց կրթության ոլորտի պատասխանատուն։
«Ա1+»-ի հարցին ի պատասխան, թե սիրո՞վ է գնացել մանկապարտեզ, պարոն Աշոտյանը ցավով նշեց. «Ես մանկապարտեզ չեմ գնացել։ Չեն տվել մերոնք, տնային կրթություն էին կազմակերպել։ Դա, իհարկե, լավ չէր, որովհետև մանկապարտեզը երեխաներին հասարակությանն ընտելացնելու և կրթական հիմքերը դնելու լավագույն ձևն է»։

Իսկ մյուս նախարարներն ի՞նչ պետք է անեն, որ ավելի օրիգինալ գտնվեն, նախարարն արձագանքեց. «Մյուս նախարարների պատասխանատվության ոլորտը երեխաները չեն։ Ես պատիվ ունեմ ղեկավարելու մի ոլորտ, որը գործ ունի Հայաստանի 360.000 աշակերտների, երեխաների հետ։ Կարծում եմ՝ ամեն մեկն իր գործով պետք է զբաղվի։ Սա երևի իմ գործի մի մասն էր»։

1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



