Yerevan, 26.January.2026,
00
:
00
BREAKING


Կարևոր՝ ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների համար․ նոր փոփոխություններ՝ մարտի 1-ից

SOCIETY

2021 թվականի դեկտեմբերի 29-ից Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող օտարերկրյա քաղաքացիների համար սահմանված միգրացիոն պահանջներում որոշակի մեղմացումներ են եղել: «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը տեղեկացրեց, որ այդ մեղմացումներն ուժի մեջ են մտել մարտի 1-ից: Դեկտեմբերի 29-ից Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները պարտավոր են ՌԴ-ում անցնել բժշկական հավաստագրում, ոստիկանությունում հանձնել մատնահետք, անցնել լուսանկարահանում:  Պահանջներում կատարվել է երեք ուղղությամբ մեղմացում, երեքն էլ վերաբերում են բժշկական հավաստագրին:

Ի՞նչ է իրենից ենթադրում բժշկական հավաստագրումը: Որտե՞ղ կարող են քաղաքացիներն

անցնել բժշկական ստուգումը և ի՞նչ մեղմացումների մասին է խոսքը:

Իրինա Դավթյանը նշեց, որ ՌԴ մուտք գործելիս անհրաժեշտ է անցնել երկու խումբ բժշկական հետազոտություն: Մեկը օրգանիզմում  թմրանյութերի կամ  հոգեմետ  նյութերի  առկայությունը բացահայտելու նպատակով նախատեսված հետազոտությունն է:

«Դա արվում է այն նպատակով, որ հնարավոր լինի բացահայտել, թե արդյոք տվյալ քաղաքացին օգտագործում է թմրանյութեր, հոգեմետ նյութեր: Հաջորդ հետազոտությունը վերաբերում է ինֆեկցիոն հիվանդություններին՝ թոքախտ, բորոտություն, սիֆիլիս, ՄԻԱՎ: Ասեմ, որ մինչ մեղմացումները ցանկի մեջ ներառված էր COVID-ի հետազոտությունը ևս, սակայն նոր  հրամանով մարտի 1-ից այդ թեստը հանձնելու պահանջ չկա»,-ասաց Իրինա Դավթյանը:

Հաջորդ մեղմացումը  վերաբերում է հոգեմետ նյութերի, թմրանյութերի օգտագործումը բացահայտելու նպատակով հետազոտության ենթարկվող անձանց տարիքային փոփոխությանը: Մինչ մեղմացումը նման հետազոտություն պետք է անցնեին 6 տարեկանից բարձր բոլոր անձինք: Նոր փոփոխությամբ տարիքային շեմը բարձրացվել է և արդեն այդ հետազոտությունը պետք է անցնեն 13 տարեկանից բարձր անձինք:

Երրորդ մեղմացումն այն է, որ սկզբում սահմանված էր, որ այդ բժշկական տեղեկանքներն ուժի մեջ պետք է լինեին երեք ամիս, սակայն ժամկետը երկարաձգվել է, այժմ ուժի մեջ է լինելու մեկ տարի:

Ո՞ր դեպքերում է միգրացիոն պահանջները տարածվում ՌԴ մուտք գործող անձանց վրա:

Նրանք, որոնք մեկնում են աշխատելու նպատակով, այսինքն՝ միգրացիոն քարտում նշել են աշխատանք նպատակը, պետք  է  անցնեն  այդ ընթացակարգերը   ՌԴ  մուտք գործելու օրվանից  հաշված  30 օրացույցային օրվա  ընթացքում:

90  օրից  ավելի  ժամկետով, բայց ոչ  աշխատելու նպատակով  ՌԴ  մուտք  գործողները՝ աշխատանքային միգրանտի  ընտանիքի  անդամներ, ուսանողներ կամ  այլ նպատակով  90  օրից  ավել մնացողներ,  պետք է անցնեն ընթացակարգերը 90  օրացույցային օրվա  ընթացքում՝ ՌԴ  մուտքի  օրվանից  հաշված:

Ո՞ր դեպքերում ընթացակարգերն անցնել չի պահանջվում:

Կարճաժամկետ՝  մինչև 90  օր  ժամկետով,  ՌԴ  մեկնողներից՝ մասնավոր, գործնական այց, բուժում, այս ընթացակարգերն անցնել չի պահանջվում: ՌԴ-ում բնակության  ժամանակավոր թույլտվություն (РВП)  և  բնակության  թույլտվություն  (Вид  на  жительство)  ունեցող  քաղաքացիների վրա այս  գործընթացներով  անցնելու պարտավորությունը  չի  տարածվում: Պահանջները պարտադիր չեն նաև մինչև 6 տարեկան երեխաների, միջազգային կազմակերպություններում աշխատող պաշտոնատար անձանց,  ՌԴ-ում  օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների համար:

Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia