Ես չեմ ուզում լինել միայն ձեր նախագահը․ նախագահի թեկնածուն՝ ՔՊ-ին
VIDEO«Ես համոզված եմ, որ դուք չեք ուզում, որ ես լինեմ միայն ձեր նախագահը, դուք էլ համոզված եղեք, որ ես չեմ ուզում լինել միայն ձեր նախագահը»,-ԱԺ-ում հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը՝ պատասխանելով Արսեն Թորոսյանի հարցին։
Նա նշեց, որ Սահմանադրությամբ նա պարտավոր է լինել ՀՀ-ի բոլոր քաղաքացիների նախագահը։
«Միգուցե, իմ թեկնածությունը ընտրել եք հաշվի առնելով այդ հանգամանքը, ես այդպես եմ ենթադրում։ Այսօրվա մեր մասնատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում գտնվող հասարակության համար շատ կարևոր է, որ նախագահի համախմբող ինստիտուտը աշխատի»,-նշեց նա։
Թորոսյանը հայտարարեց, որ համոզված են՝ Խաչատուրյանը լինելու է բոլորի նախագահը։
Մանրամասները՝ տեսանյութում։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
4
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
5
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026



