Ուկրաինան կարող է կանխարգելիչ հրթիռային հարված հասցնել Բելառուսին. Դանիլով
INTERNATIONAL NEWSՈւկրաինան կարող է կանխարգելիչ հրթիռային հարված հասցնել Բելառուսին, եթե գերագույն գլխավոր հրամանատարը համապատասխան որոշում կայացնի։ Այս մասին երեքշաբթի՝ մարտի 1-ին, «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովը։
«Մեր զորքերը այժմ զբաղված են ռուսական ռազմական տեխնիկայի և ռեսուրսների ոչնչացմամբ, որոնք այսօր գտնվում են մեր երկրի տարածքում։ Եթե անհրաժեշտ լինի, եթե գերագույն հրամանատարի կողմից որոշում կայացվի դա անել, այն կընդունվի»,- ասել է նա։
Ճշտող հարցին, թե արդյոք Ուկրաինան կանխարգելիչ հարված կհասցնի Բելառուսին, եթե որոշումը կայացնի Ուկրաինայի նախագահ, գերագույն հրամանատար Վլադիմիր Զելենսկին, Դանիլովը պատասխանել է. «Բնականաբար»։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Converse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference



