Ոսկու գինը պահպանվում է ունցիայի դիմաց 1900 դոլարից բարձր մակարդակում
ECONOMICSՈսկու գինը փոքր-ինչ աճում է՝ պահպանվելով մեկ ունցիայի դիմաց 1900 դոլար հոգեբանական նշագծից բարձր մակարդակում. Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին մտավախությունները նպաստում են թանկարժեք մետաղի գնի աճին, վկայում են աճուրդների տվյալները:
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու ապրիլյան ֆյուչերսների գինն աճել է 7.05 դոլարով կամ 0.37 տոկոսով՝ մինչեւ 1907.75 դոլար տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի մայիսյան ֆյուչերսների գինն աճել է 0.3 տոկոսով՝ ունցիայի դիմաց մինչեւ 24.44 դոլար:
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված աշխարհաքաղաքական ռիսկերը նպաստում են ոսկու պահանջարկին, որն ավանդաբար որպես ապահով ապաստարան է հանդես գալիս ակտիվների համար:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



