Կառավարությունն առաջարկում է Երեւանի կենտրոնում կիսակառույց շենքերի համար խոշոր տուգանքներ կիրառել
SOCIETYԵրեւանի կենտրոնում երկարատեւ շինարարությունների համար, որոնք փչացնում են մայրաքաղաքի ճարտարապետական պատկերը, առաջարկվում է խոշոր տուգանքներ սահմանել: Այդ մասին դեկտեմբերի 25-ի մամուլի ասուլիսին լրագրողներին հայտնել է Նարեկ Սարգսյանը` ամփոփելով 2015 թվականը:
Նրա խոսքով, նման փոփոխություններ են նախատեսված «Երեւանի փոքր կենտրոնի մասին» օրենքի նախագծում, ոը նախատեսված է խորհրդարանի ընդունմանն առաջարկել հավանաբար 2016-ի առաջին կիսամյակում:
Ավելի վաղ նախարարությունն առաջարկել էր նման շենքերի համար գույքահարկի աստիճանաբար աճող սանդղակ մտցնել: «Բայց նման օրենսդրական իրավասություններ մենք չունենք: Դրա համար այժմ առաջարկում ենք ուղղակի աճող տուգանքներ»,-ասել է նախարարը:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025
4
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Acro...
5
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick...



