Yerevan, 19.May.2026,
00
:
00
BREAKING


Ռուսական նոր զայրույթի ճանապարհին խուսափողներ չեն լինի. ոչ ոք ապահովագրված չէ դրանից․ «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է

eadaily.com–ը «Ռուսական զայրույթը հակացուցված է Թուրքիային» վերնագրով հոդվածում գրում է, որ արդեն ութ տարի է, ինչ Ռուսաստանը պատրանքներ չունի Ուկրաինայի աճող թշնամանքի հետ կապված: Գարունը Կիևի համար, որը կորցրել է իր պատմական կողմնորոշումը, արդեն փոխարինվել է ռուսական զայրույթով։ Այսուհետ ոչ ոք ապահովագրված չէ դրանից։ Կիևը հիստերիկ կերպով Անկարային է դիմել՝ կոչ անելով փակել Սև ծովի նեղուցները ռուսական ռազմանավերի համար։ Բոսֆորի և Դարդանելի վրա «կողպեք» կախելը և Ռուսաստանի նավատորմը Սև ծովում փակելը կլինի 1936 թվականի Մոնտրոյի կոնվենցիայի խախտում և իրական պատերազմի ակտ միջուկային տերության դեմ: Իսկ Թուրքիայի ներկայիս ռազմաքաղաքական ղեկավարության և անձամբ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար Մոսկվայի հետ զինված հակամարտությունը բացարձակապես անցանկալի սցենար է։

Թուրքիան, իհարկե, կարող է հույս դնել ՆԱՏՕ-ի անդամակցության և այնտեղ գործող հավաքական պաշտպանության մեխանիզմների վրա, սակայն չի կարող, ի թիվս այլ բաների, հաշվի չառնել իր երկու երդվյալ թշնամիների՝ Հունաստանի և Կիպրոսի՝ այդ դաշինքում ներկայությունը։ Նրանք ամեն ինչ կանեն այդ մեխանիզմի ակտիվացումը հետաձգելու համար, այն ժամանակ, երբ Անկարան կարող է անհամարժեք կորուստներ կրել միանգամից մի քանի ճակատով։ Միջերկրական ծովում առկա է ռուսական նավատորմի տպավորիչ խմբավորում։ Ուստի ռուսական նավատորմի համար Սև ծովի նեղուցների արգելափակման հետևանքով Ղրիմի ծովային շրջափակման ճեղքումը կիրականացվի անմիջապես երկու ուղղություններից՝ հյուսիսային և հարավային։ Հետագայում կլինի ավելին:

Հյուսիսային Սիրիայում գտնվող թուրքական զորախումբը ուղղակի թիրախ կդառնա Դամասկոսի կառավարական և իրանական ուժերի համար։ Բաշար ալ-Ասադը բաց չի թողնի նման հնարավորությունը Էրդողանի զորքին և նրանց կողմից հովանավորվող իսլամիստ զինյալներին իր ինքնիշխան տարածքից մեկընդմիշտ դուրս մղելու համար։ Իհարկե, դա կլինի Խմեյմիմում և Տարտուսում գտնվող Ռուսաստանի բազաների ռազմածովային ուժերի ամենաակտիվ աջակցությամբ։ Իրանը բոլոր ջանքերը կգործադրի թուրքերին ոչ միայն Սիրիայից, այլ նաև հարևան Ադրբեջանից, այդ թվում՝ Նախիջևանի անկլավից դուրս մղելու համար։ Դժվար չէ կռահել, թե ինչ կլինի Վրաստանում՝ ռուսական զորքերի ափհանում Բաթումիում, կայծակնային երթ դեպի Զուգդիդի ու Քութաիսի։ Ի դեպ, Թբիլիսին, ինչպես երևում է, քաջ գիտակցում է, որ երկրորդ անգամ ռուսական զայրույթն ապրելը իր համար հղի է կատարյալ աղետով։ Այստեղից էլ՝ Արևմուտքի հակառուսական վերջին պատժամիջոցներին չմիանալու նրա ողջամիտ որոշումը։ Ադրբեջանը, լինելով Թուրքիայի ամենամոտ դաշնակիցը տարածաշրջանում, ամենաշատը կորցնելու վտանգի տակ կլինի։ Ռուսաստանի և Հայաստանի ուժերի միացյալ խմբի կողմից միայն 1994 թվականից մինչև 2020 թվականի աշունը հայերի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտու վերականգնումը ակնհայտորեն բավարար չի լինի։

Ենթադրվում է, որ ռուս-հայկական հարվածային ուժերը կշարժվեն դեպի ԵվլախԳյանջա գիծ, ընդ որում՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զրահապատ շարասյուների միաժամանակյա առաջխաղացմամբ հարավից դեպի Ապշերոն թերակղզի։ Եվրոպան ռուսական «այլընտրանքային» գազի հույսեր ունի Ադրբեջանի կասպյան շելֆից։ Հետաքրքիր կլինի դիտարկել եվրոպացիների ակնկալիքները մի իրավիճակում, երբ Ռուսաստանի կասպյան նավատորմը Իրանի ռազմածովային նավատորմի հետ միասին թնդանոթային հրետակոծությունից հետո կմոտենա Շահ Դենիզ գազային հանքավայրին և Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթային բլոկին, որը, հիշեցնենք, որ բրիտանական BP ընկերությանն է պատկանում: Սև ծովից մինչև Կասպից ծով նշված «վերաբաշխման» իրականություն դառնալը այն չէ, ինչ ցանկանում է Մոսկվան։

Բայց եթե նրան ստիպեն դա անել, ապա ռուսական նոր զայրույթի ճանապարհին խուսափողներ չեն լինի։ Եթե հարյուր տարի առաջ Ռուսաստանը չկարողացավ լուծել Սև ծովի նեղուցների հարցը այնպես, ինչպես պահանջում էր պատմական արդարությունը, ապա դա կարվի հիմա։ Եվ եթե Ադրբեջանը պատշաճ ազդեցություն չգործի իր «ավագ եղբոր» վրա՝ նրան բացատրելով ռուսական աշխարհի նկատմամբ ցանկացած թշնամանքի կործանարարությունը, նա ինքը կբախվի ռուսական զայրույթին։ Մինչև 2022 թվականի փետրվարի 22-ը Ադրբեջանը միակ հետխորհրդային հանրապետությունն էր, որն իրականում վերջնական հստակություն չէր արտահայտել Ռուսաստանի հետ իր հարաբերություններում։

Բառերով խոսում էին Մոսկվայի հետ ռազմավարական գործընկերության մասին, բայց գործով Բաքուն դրսևորում էր ՆԱՏՕ-ի և Թուրքիայի հետ ռազմաքաղաքական դաշինք ստեղծելու բացառիկ ձգտում։ Եվ դա հատկապես նրա համար հաղթական Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո։ Վերջերս ստորագրված ռուսադրբեջանական դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը հիմնականում վերացրել է երկկողմ հարաբերությունների նման «կասեցումը»։ Մոսկվան Բաքվին հնարավորություն է տվել վավերացնել բարեկամությունը՝ միաժամանակ բացառելով իր համար ցանկացած անակնկալ հետպատերազմյան Անդրկովկասում։ Իլհամ Ալիևն իր սովորական պրագմատիզմով օգտվել է այդ հնարավորությունից։ Այժմ պահանջվում է Անկարայի ղեկավարությանը հասկացնել Ռուսաստանի համբերության սահմանները ստուգելու փորձերի ողջ վնասակարությունը։

Էրդողանը տեսնում է, թե ինչ է կատարվում, հետևաբար, պատերազմական ակտը Սև ծովի նեղուցները փակելու տեսքով թուրքերի համար հղի է դենացիացման գործընթացի սկզբով։ Ինքը՝ Էրդողանը, այժմ գտնվում է ծայրահեղ խոցելի վիճակում՝ հաշվի առնելով և՛ երկրի ծանր տնտեսական իրավիճակը, և՛ 2023 թվականին կայանալիք ընտրությունները։ Նա անշեղորեն կորցնում է իր վարկանիշը, ինչը վկայում են Թուրքիայում հասարակական կարծիքի բոլոր վերջին հարցումները: Ռուսաստանի հետ պատերազմն ակնհայտորեն չի տեղավորվում իշխանության մեջ վերարտադրվելու նրա ծրագրերի մեջ։ Չի կարելի «Թուրքական հոսքը», «Աքքույու» ատոմակայանը, «Ս-400» զենիթահրթիռային համակարգերը փոխել ռուսական զայրույթով։ Իհարկե, եթե նրան չստիպեն դա անել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) Service